Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ իշխանությունն Արցախի պես նաև Սյունիքը կարող է հանձնել. Խոսրով Հարությունյան

TV

Այն, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների գործողությունների հետևանքով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգված են, փաստ է։ Այն, որ Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմի բաղձալի նպատակն է, ևս փաստ է, ուստի հերթական անգամ, ևս մեկ անգամ պետք է արձանագրել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը գտնվում է կործանարար սպառնալիքի տակ։ Մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանի ամենամեծ անկլավներից մեկը, եթե, իհարկե, Հայաստանի այս իշխանությունը շարունակի իշխանավարել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, դրանից բխող վտանգների մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով.

««Խաղաղության խաչմերուկ» ասվածն ուղղակի փրփուր է։ Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը դրան լուրջ չեն վերաբերվում։ Ի դեպ, եթե Ադրբեջանը, որն այսօր իրական խաչմերուկ է, Վրաստանը, որը նույնպես այդպիսին է, չի օգտագործում խաչմերուկ բառը, Հայաստանի ղեկավարի կողմից այդ բառի կիրառումն առնվազն ծիծաղելի է։ Խաղաղության խաչմերուկի մասին է խոսում մի մարդ, որը չի արել ոչ մի քայլ իր աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական կապիտալի վերածելու համար»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ եթե այս իշխանությունն ունակ լիներ դա անել, այդ դեպքում երբեք չէր բանակցի Մեղրիի երկաթգծի գործարկման համար։

«Հարց եմ հնչեցնում Փաշինյանին՝ արդյո՞ք ինքը կարող է ներկայացնել հաշվարկներ, որ այդ 42 կմ-անոց Մեղրիի երկաթգիծը Հայաստանին տնտեսապես օգուտ է տալու։ Շեշտում եմ՝ չի տալու։ Մեղրիի երկաթգծի գործարկումը նշանակում է, որ Հայաստանի բյուջեից 150 միլիոն պետք է ներդնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ կապվեն։ Այս երկաթգծի շահագործումը Հայաստանին տարածաշրջանից մեկուսացնելու է։ Մենք, նստած տարածաշրջանային մայթեզրին՝ նայելու ենք, թե ով ինչ է տանում և բերում»,- պարզաբանեց ՀՀ նախկին վարչապետը։

Անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերաբերյալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե Հայաստանն առայժմ Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, մինչև հիմա վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ, Խոսրով Հարությունյանն արձագանքեց.

«Ինձ համար տարօրինակ է, որ Ռուսաստանը համառորեն բանակցում է Մեղրիի երկաթգծի շահագործման ուղղությամբ։ Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի այդ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրում կարծում են, որ ինչպես Հայաստանի իշխանությունն Արցախը զիջեց, նույն ձևով էլ կարող է հանձնել նաև Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմին, ուստի փորձում են ամեն գնով իրենց ներկայությունն ապահովել Սյունիքում։ Հակառակ դեպքում, ինձ համար անհասկանալի է Ռուսաստանի այդքան նվիրվածությունը այդ փոքրիկ 42 կմ-անոց տարածքին»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե Ռուսաստանն ու Իրանը ցանկանում են կապվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող են օգտվել Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան ճանապարհից, որը ոչ թե 42 կմ է, այլ 370-ից ավելի, հետևապես՝ ավելի շահավետ է տնտեսապես Հայաստանի համար։

Հարությունյանը նաև հավելեց, որ Հայաստանի իշխանությունը հիմա պարտավոր է հրաժարվել Մեղրիի երկաթգծի շուրջ որևէ բանակցությունից՝ այն հիմքով, որ այլևս չկա Լաչինի միջանցքը։

«Պետք է ասել, որ Մեղրիի միջանցք ասվածն ինքն իրենով վերացել է Լաչինի միջանցքի վերացումից հետո»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը
Ամենադիտված