Հրդեհ՝ Իրանի նարկոդիսպանսերում. զոհվել է 32 մարդ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգի Լենգերուդ քաղաքի նարկոլոգիական կլինիկայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտարարել է Գիլանի քաղաքական, անվտանգության եւ սոցիալական հարցերով փոխնահանգապետ Մոհամմադ Ջալայը, փոխանցում է Mehr գործակալությունը։
Նրա խոսքով, հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին։
«Այս միջադեպի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 32, վիրավորվել՝ 16 մարդ»,- ասել է Ջալայը։
Հրդեհի պատճառները պարզվում են։