Առևանգել է 4-ամյա երեխային և պահանջել թռիչք դեպի Թուրքիա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առանց համարանիշների ավտոմեքենայով վարորդը, որի հետ եղել է 4-ամյա երեխա, ներխուժել է Համբուրգի օդանավակայան և հասել թռիչքուղու հատված։
Այս մասին գրում է Bild am Sonntag թերթը։
Հաղորդվում է, որ տղամարդը ցանկանում է երեխայի հետ մեկնել Թուրքիա և դրա համար թռիչք է պահանջել։
Bild թերթն ավելի վաղ հայտնել էր, որ տղամարդը, հավանաբար, էթնիկ թուրք է Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգից:
Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդը մորից գողացել է չորս տարեկան երեխային ու նրա հետ փախել։
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, բանակցություններն ընթանում են թուրքերենով։ Համբուրգի ոստիկանության տվյալներով՝ տղամարդու արարքի պատճառը կարող էր լինել երեխայի խնամակալության շուրջ վեճը։
Օդանավակայանում օդային երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Բոլոր տերմինալների մուտքերն արգելափակված են։ Տուժել է գրեթե 30 չվերթ՝ մոտ 3,2 հազար ուղևոր։