Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց Ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ռուսական տան վրա հարձակման մեջ կասկածվողն է ձերբակալվել Ձայնագրությունների արտահոսքը վկայում է Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև առկա սերտ փոխգործակցության մասին Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street Journal Խոշոր հրդեհ՝ Ալավերդիում, կրակի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են որդին ու հայրը, որն էլ հետո տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի մի շարք հասցեներում ապրիլի 2-ին Կալլասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև


Հայր ու որդի հուղարկավորվել են նույն գերեզմանափոսում, որ երեխան մենակ չլինի․ Վեներայի անդառնալի ցավը սփոփում չունի

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Միքայել Ազատյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից է։ Կինը՝ Վեներան, Ասկերանի Խնածախ գյուղից է այստեղ հարս եկել, 3  երեխա են ունեցել ու աշխատում էին իրենց արդար վաստակով մեծացնել երեխաներին, կրթություն տալ նրանց։ «Կաշեն»-ի հանքավայրում երկար տարիներ աշխատաելուց հետո։ Միքայելը ծառայության է անցել աշխարհազոր ուժերում, դիրքապահ էր։ 

Երբ սկսվեց պատերազմը առաջնագծում էր, այդ ժամանակ Արցախի բնագծի ողջ երկայնքով մարտեր էին ընթանում։ Վեներան MediaHub-ին պատմում է, որ այդ օրերին չգիտեր դիրքերում գտնվող ամուսնու մասին մտածեր, թե՞ զավակների անվտանգության։ 

«Նման իրավիճակում ամենավատի մասին ես մտածում, և երբ այն չի կատարվում, ասում ես՝ հրաշք տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 20-ի երեկոյան ամուսինս տուն եկավ վիրավոր վիճակում, նա մարմնական լուրջ վնասվածք էր ստացել նաև 2020  թվականին։ Եկավ,  և մեր ուրախությանը չափ չկար, մտածեցի փրկվել ենք։ Ո՞վ կմտածեր, որ ողբերգությունը դեռ առջևում է»,- ասում է կինը։ 

Նույն օրը դատարկվեց ամբողջ գյուղն ու ենթաշրջանը։ 

«Փաստաթղթերը, երեխաների նկարներն ու ամենաանհրաժեշտ իրերը հազիվ հասցրեցի դուրս բերել։ Եկանք սկզբից Իվանյան՝ ռուս խաղաղապահների կենտրոնակայան, հետո գնացինք իմ հայրական տուն։ Միքայելը վիրակապվեց, ու մի քանի օր մնացինք Խնածախում, հետո եկանք Ստեփանակերտ, որ այնտեղից շարժվեինք Հայաստան»,- պատմում է մեր զրուցակիցը։

Նա ասում է, որ հետո ամենաշատը մտածում էր՝ Հակարիի կամրջով անցնելիս  թուրքը չիմանա, որ ամուսինս ծառայող է, վնաս չտան։ Այդ օրերին այս թեման ամենաշատն էր անհանագստացնում, հատկապես կանանց։ Բայց, ինչպես ընդունված է ասել՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ 

Սեպտեմբերի 25-ին Միքայելը՝ իր 17-ամյա որդու՝ Տիգրանի և Վեներայի եղբայրների՝ Վիտալիի և Վահրամի հետ գնում էին վառելիք ձեռք բերելու․ «Հազար անգամ խնդրեցի տղայիս, ասացի՝ «Ծիգո, մի գնա, հեռու ա, դու մնա», բայց տղաս ուզեց, որ հոր ու քեռիների հետ գնա։ Կեսօրին դուրս եկան, ու երբ արդեն մութ էր, ու իրենց հետ կապ հաստատել չէր լինում, շատ անհանգիստ էինք, հետո անձրև ու կայծակ էր։ Ոչնչից տեղյակ չէինք, երբ Ռուսատանից մեր բարեկամները զանգեցին ու ասացին, որ Հայկազովում բենզինի պահեստ է պայթել։  Փոքր եղբայրս եկավ, շատ ահավոր վիճակում էր, ասաց որ Միքայելից ու Տիգրանից տեղեկություն չունի, բայց եղբայրս՝ Վիտալին հիվանդանոցում է»։

Թե ինչ վիճակում է հասել հիվանդանոցներ, շրջել պալատներով, քրքրել ցուցակները, դժվարանում է պատմել։ Չի գտել, նաև չի հուսահատվել Վեներան. հրաշքի էր սպասում։ Արցախը ժամ առ ժամ դատարկվում էր, թուրքը հասել էր Ստեփանակերտի մատույցներ, վտանգավոր էր նաև իր 16 և 12 տարեկան աղջիկների համար։  

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Վեներան աղջիկների հետ հատում է դժոխքի ճանապարհը, որոնումները շարունակում հայաստանյան հիվանդանոցներում ու դիահերձարաններում։ Իսկ եղբայրը՝ Վիտալին դեռ բժիշկների վերահսկողության տակ էր։ 

«Հոկտեմբերի 7-ին Կապանից զանգում ու ասում են, որ Միքայել Ազատյանի դին իրենց մոտ է, իսկ երեխայից լուր չկար։ Դա անասելի ցավ էր ինձ համար, չգիտեի՝ ի՞նչ անեի, ու՞մ դիմեի։ Երբ պատրաստվում էինք գնալ Կապան, որ ամուսնուս տեղափոխենք, Գորիսի դիահերձարանից են զանգում, ասում, որ ձեր որդու դիակն այստեղ է։ Մարմիններն ամբողջական է եղել, մասնակի էին վառվել, ավելի շատ շնչահեղձ են եղել։ Լիբանանահայ բարի մարդկանց օգնությամբ ամուսնուս ու որդուս դիերը տեղափոխեցինք Հրազդան, հոկտեմբերի 11-ին հրաժեշտի օրն էր։ Որ երեխաս մենակ չլինի, հոր հետ նույն գերեզմանափոսում ենք հուղարկավորել»,- կսկիծով պատմում է Վեներան։

Նրա եղբորը հիվանդանոցում խնամում էր մայրը, երբ Վիտալիի ինքնազգացողությունը կտրուկ փոխվում է, բժիշկները սկսում են պայքարել կյանքի համար։

Ավելին՝ այստեղ

Այս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց Ադրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ռուսական տան վրա հարձակման մեջ կասկածվողն է ձերբակալվելԵս ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան Ձայնագրությունների արտահոսքը վկայում է Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև առկա սերտ փոխգործակցության մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Թրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street Journal Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Խոշոր հրդեհ՝ Ալավերդիում, կրակի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են որդին ու հայրը, որն էլ հետո տեղափոխվել է հիվանդանոցՊաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԳազ չի լինի մի շարք հասցեներում ապրիլի 2-ին Խաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան Կալլասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունը MPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ) Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն, սակայն իր ընտրական հաջողությունն ամրագրելու համար օրենքները, ըստ իրավիճակի, մեկնաբանում և կիրառում է․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում գիշերը՝ ձյան տեսքովՀայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» միջազգային մրցաշարում Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ ԱսրյանՎթար՝ Երևանում, «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»
Ամենադիտված