18-րդ հարկից ընկած երեխան ողջ է մնացել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նովոսիբիրսկում մեկուկես տարեկան երեխան ողջ է մնացել՝ ընկնելով 18-րդ հարկի պատուհանից, շրջանի քննչական կոմիտեն (ՔԿ) նախաքննական ստուգում է սկսել։ Այս մասին նոյեմբերի 13-ին ասված է գերատեսչության Telegram ալիքում։
«2023 թվականի նոյեմբերի 12-ի երեկոյան Նովոսիբիրսկի Լենինսկի շրջանի բազմաբնակարան շենքերից մեկի 18-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից ընկել է մեկուկես տարեկան տղա։ Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն»,- մանրամասնել են Քննչական կոմիտեից։
Երեխան, նախնական տվյալներով, բնակարանում եղել է ծնողների հետ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին, Իրկուտսկում երեք տարեկան երեխան ընկել էր բնակելի շենքի պատուհանից։ Տղան տեղում մահացել է, այս փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։