Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր


Բրյուսելի Պողոսյան հիմնադրամում բացվել է Հայաստանի պատմությունը ներկայացնող ցուցահանդես

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Բրյուսելի ամենահայտնի մշակութային օջախներից մեկում՝ Պողոսյան հիմնադրամում (Boghossian Foundation) բացվել է «Հայաստան․ Սրբազանի ժամանակը» խորագրով ցուցահանդեսը, որը մինչեւ 2024 թվականի մարտի 10-ը այցելուներին կներկայացնի Հայաստանի պատմությունը։

IMG_7839.jpg (1.75 MB)

«Նույնիսկ վերջին շաբաթների ողբերգական իրադարձությունները գալիս են փաստելու, որ խոսքը տառապանքի պատմության մասին է։ Այդուամենայնիվ, հմայքը մնում է անփոփոխ՝ ի դեմս այս քաղաքակրթությանը բնորոշ բացառիկ ճարտարապետական եւ մշակութային ժառանգության։ Մեզ համար շատ կարեւոր էր եւ խորհրդանշական նման ցուցահանդեսի բացումը, որն ականատես կդարձնի ինչպես կանգուն, այնպես էլ արդեն անհետացած կամ անհետացման շեմին գտնվող մշակութային կոթողներին»,-ասում է հիմնադրամի տնօրեն և ցուցահանդեսի կուրատորներից Լաումա Սալամեն ու հավելում, որ չպետք է մոռանալ, որ Հայաստանի պատմությունն անմիջականորեն կապված է նաև քրիստոնեության պատմության հետ։

IMG_7850.jpg (2.37 MB)

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը,  Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, ականավոր այլ գործիչներ, արվեստագետներ։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում իր ուրախությունն է հայտնել, որ առիթ ունեցավ սուզվելու հայկական մշակույթի խորքերն ու նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ տեսնել մշակութային այնպիսի կոթողներ, որոնք այսօր վերացման շեմին են։ «Այսօր բացահայտում ենք հարստություններ, որոնք, ցավոք, այլեւս հասանելի չեն Ղարաբաղի հակամարտության պատճառով: Այս ցուցահանդեսը և՛ ոգեշնչող է, և՛ տխուր՝ հաշվի առնելով տեղում տիրող իրավիճակը, և, հետևաբար, սա հիշեցնում է մեզ, որ պետք է պահպանենք այս ամենը և աշխատենք հանուն խաղաղության և մշակույթի պահպանման», - ասել է արտգործնախարար Լահբիբը։

IMG_7852.jpg (1.98 MB)

Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ բացառիկ նմուշներ Ֆրանսիայի հայկական թանգարանից․ մանրանկարներ, ձեռագրեր, հանրությանը երբեք չցուցադրված պատարագի թանկարժեք իրեր, որոնք տեղադրվել են ժամանակակից արվեստագետների՝ Սարգիսի, Մխիթար Կարապետյանի, Անտուան ​​Ագուջյանի, Ժան Պողոսյանի, Աիդա Ղազարյանի եւ Պասկալ Կոնվերտի գործերի կողքին:

Ներկայացված արտիստներից Անտուան Ագուջյանն ու Աիդա Ղազարյանը, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նույն միտքն են շեշտադրում՝ արվեստը կենսական նշանակություն ունի հայի ինքնության մեջ։ Լուսանկարիչ Ագուջյանն իր գործերով հիշողությունն է վառ պահում, արտիստ Աիդա Ղազարյանն իր գործերում օգտագործում է սեփական մատնահետքը։ Երկուսի համար էլ նպատակը նույնն է՝ գոյատեւել ժամանակի մեջ։

IMG_7847.jpg (2.64 MB)

Ցուցահանդեսի երկրորդ կուրատոր, բելգիացի հայագետ Բերնարդ Քուլիի խոսքով՝ ելակետը, ըստ էության, ոչ թե Հայաստանի ողջ պատմության կամ ողջ հայկական մշակույթի հետ կապված ցուցահանդեսի պատրաստումն էր, այլ փորձն էր ցույց տալ հայկական մշակույթի և մտածելակերպի կենտրոնական կետը, որը ժամանակի հետ կապն է: «Ի վերջո, խոսքը մի ժողովրդի պատմության մասին է,  որը միշտ ունեցել է դժվարություններ, որը ստիպված է եղել պայքարել գոյատեւելու համար, եւ մենք փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է եղել, որ նա այս պայքարը գրի է առել ճարտարապետության միջոցով, եկեղեցիների միջոցով, խաչքարների, գրի միջոցով։ Դրա համար ցույց ենք տալիս ձեռագրեր, և այն, ինչ տեսնում ենք հետեւյալն է. շատ ժամանակակից արվեստագետներ զբաղված են նույն թեմաներով՝ ժամանակը բոլոր հայ արվեստագետների ստեղծագործության կենտրոնում է: Հայության խորքում միշտ այս մտահոգությունն է՝ ժամանակի ընթացքում գոյատեւումն ապահովելը»,- ասել է Քուլին։

IMG_7833.jpg (2.19 MB)

Iconem նորարարական ստարտափի հետ համագործակցությամբ, որը մասնագիտացած է վտանգված մշակութային ժառանգության օբյեկտների 3D թվայնացման մեջ, ցուցահանդեսին ներկայացված են տեսանյութեր, որոնց շնորհիվ այցելուներին առաջարկում են բացառիկ փորձ՝ բացահայտելու այնպիսի պատմական վայրեր, ինչպիսիք են Գեղարդը, Հաղպատը, Հայրավանքը, Կիրանցը կամ Առաքելոցը, Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցին և այլն։

IMG_7846.jpg (2.51 MB)

Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին
Ամենադիտված