«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


2018-ին չմերժեիք, հիմա մեզանից ի՞նչ եք պահանջում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի և քաղբանտարկյալների խնդրի մասին զեկույց է կազմվել եւ ուղարկվել ԱՄՆ Պետդեպին, Կոնգրեսի երկու պալատների առանցքային անդամներին: Զեկույցում ներկայացվել են Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, Տաթևիկ Վիրաբյանի, Գրիգորի Խաչատուրովի և այլոց դեմ կարված ապօրինի գործերը: Մենք ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովին հարցրինք` տեղյա՞կ է այս զեկույցից, ովքե՞ր են կազմել այն: Նա ասաց, որ տեղյակ չէ` գուցե այլ ընդդիմադիր գործիչներ կամ իրավապաշտպան կազմակերպություններ են նախաձեռնել։ Նա կարծում է, որ այսօր Հայաստանում «բռնատիրական, դիկտատուրայի ժամանակներ են, և, այո, բռնատիրական երկրում մարդիկ պետք է կալանավորվեն», վառ օրինակն Արմեն Աշոտյանն է, ով ձերբակալված է իր քաղաքական գործունեության, քաղաքական հայացքների համար։ 

- Այսօր Հայաստանում չեն հանդուրժում այլակարծությունը, և դրա վառ ապացույցը կարող ենք տեսնել Նիկոլ Փաշինյանի բառապաշարում, հայտարարություններում, հոխորտանքներում... դատավորների մասին նրա տված ձևակերպումները, մասնավորապես այն դատավորների, ովքեր չեն կատարել նրա կամայականությունները և որակվեցին վնգստացող դատավորներ, մեկ այլ դեպքում էլ հոխորտում էր` կա՞ արդյոք դատավոր, որ իմ ասածը չանի... կարելի է անվերջ թվարկել։ Եթե հերթն ինձ հասնի, ինձ էլ կձերբակալեն․ երևի, դեռ պահում են՝ Կարմիր գրքի համար։ Հայաստանում չկա ժողովրդավարություն, եթե մեր իշխանության օրոք կարմիր բերետավորները գործեին այնպես, ինչպես այսօր են գործում՝ քաղաքացիներին բռնությունների ենթարկելով, զոհվածների մայրերի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվեին նման անօրինականություններ, Նիկոլ Փաշինյանը և իր կողքը կանգնած իրավապաշտպան կառույցներն ի՞նչ կանեին, կամ դեսպանատները՝ ԱՄՆ-ից սկսած, մինչև Բրիտանիայի դեսպանատներ, ի՞նչ կանեին` իբրև ժողովրդավարության կողմնակիցներ, եթե մենք այդ ձևով ցույց ցրեինք։ Մեր ընկերներից մեկին այնպիսի օրն էին գցել բերետները, որ կարիք է եղել վիրահատել` գլուխը հավաքել են պլաստմասսով, և ո՞վ դատվեց, եղա՞վ մեկը, որ քննադատի, թթու խոսք ասի։ Եթե ԱԺ-ում ես հրաման տայի ԱԱԾ աշխատակիցներին՝ մուտք գործել նիստերի դահլիճ և ընդդիմադիրների ելույթի ժամանակ հրամայեի՝ ուժով, ամբիոնի մոտից վերցնեին տանեին մեկին, ԱՄՆ կամ ԵՄ դեսպանատունն ինչպե՞ս կարձագանքեին, պատկերացրեք` Նիկոլ Փաշինյանը և իր սաստավն ի՜նչ վայնասուն կդնեին։ Ակնհայտ է, որ Արևմուտքը և եվրոպական կառույցները լռում են` քիչ չէ, այս ամենի վրա աչք են փակում և Հայաստանը համարում են ժողովրդավարության փարոս: Եվ դա ունի մեկ պատճառ՝ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը կատարում են Արևմուտքի բոլոր պահանջները՝ հակառուսականությունն ավելի ու ավելի սերմանելով հայ հասարակության մոտ՝ նպատակ ունենալով փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։ Արևմուտքն այնքան ցինիկ է, որ բարձրաստիճան ղեկավարները հայտարարում են, որ Իլհամ Ալիևը Եվրամիության ամենավստահելի գործընկերներից մեկն է, ուրեմն Նիկոլ Փաշինյանին էլ կհամարեն ժողովրդավարության փարոս, ումի՞ց ենք այսօր ինչ պահանջում։

- Բաքվի բանտերում են հայազգի 8 բարձրաստիճան գործիչներ, կա՞ն ինչ-որ նախաձեռնություններ, ձեր քաղաքական թիմը փորձո՞ւմ է ինչ-որ բան անել՝ այդ անձանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

- Ես մի բան կարող եմ ասել․ նախաձեռնությունները պարտադիր չէ, որ հրապարակվեն։ Ես չգիտեմ՝ այս դեպքում հրապարակային աշխատանքմ օգո՞ւտ կլինի այդ մարդկանց, թե՞ վնաս։ Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակային լինի։ Իշխանությունների կողմից չեմ կարող պատասխանել՝ արվում են, թե ոչ։ Եթե հիշում եք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախավերջին ասուլիսի ժամանակ ասաց․ Հայաստանում չեն սպասում այդ մարդկանց, և Հայաստանից ոչ մի արձագանք չեղավ այդ հայտարարության մասով։ Հիմա ես կարո՞ղ եմ հետևություն անել, որ պաշտոնական Երևանը շատ ուրախ է, որ այդ մարդիկ նստած են` չգիտեմ։ Մո՞ւռ են հանում․․․  Երբ պաշտոնական Երևանը պասերով խաղում է Բաքվի հետ, ես չեմ բացառում, որ շատ ուրախ է, որ Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարները, գործիչները Բաքվում են։ Իսկ ինչ վերաբերում է, թե մենք ինչ ենք անում, պետք է հասկանալ՝ ինչ-որ բան անելու համար պետք է ունենալ լծակներ։ Ես չեմ կարող կենացային մակարդակով ճառեր ասել, թե մենք անում ենք ամեն ինչ։ Լծակ պետք է ունենաս, որ մի բան անես։ Ընդդիմության լծակն իր խոսքը լսելի դարձնելն է, խնդիրների մասին խոսելն է։ 18-ին չմերժեիք, հիմա մեզանից ի՞նչ եք պահանջում։ Ես չեմ ասում, թե մենք անելիք չունենք։ Մեր անելիքը հարցազրույց տալն է, փողոցում պայքարելն է, հայտարարություն անելն է, այն, ինչ որ անում ենք։ Բայց դա բավարար չէ, քանի որ մեր դեմ պայքարում է ոչ միայն նիկոլիստական ռեժիմը, այլև նրանց հովանավոր Թուրքիան և Արևմուտքը՝ հավաքական, օգտվելով նաև Ռուսաստանի համար դժվար ժամանակներից։

- Իսկ տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ նոր պայքար սկսելու և հաջողելու: Վերջին 3 տարիներին եղան փորձեր` ընդդեմ օրվա իշխանությունների, բայց արդյունք չտվեցին։ 

- Ես վերջերս մի հոդվածում գրել եմ՝ եթե չգիտես ինչ անել, պետք չէ անել այն, ինչ պատահի։ Ես դեմ եմ ինչ պատահի սկզբունքով ինչ-որ բան անելուն։ Պետք է ընդդիմությունը, ազգային ուժերը պայքարը շարունակեն։ Ակնհայտ է, որ թուրք-ՆԱՏՕ-ական՝ հայաստանյան 5-րդ շարասյուն հանդիսացող իշխանության նպատակն է՝ պայքարից զուրկ դարձնել մեր հասարակության այն հատվածին, որը հաշտ չէ այս իրականության հետ, կամազուրկ սարքել ազգային, պետական գործիչներին, որի արդյունքում հասարակության զգալի մասը կհիասթափվի և կմտածի՝ խելոք մնանք, թե չե կռիվ կլինի՝ Սյունիքն էլ կտան։ Ամեն ինչ փորձում են անել, որ ազգային պայքար չլինի, պահանջներ չլինեն՝ հայոց ցեղասպանության ճանաչման։ Բայց ճիշտը պայքարելն է, որովհետև առանց պայքարի հաղթանակ չի լինում։ Ի վերջո, մեր գաղափարական հայրը՝ Գարեգին Նժդեհն էր ասում՝ իմ անունը պայքար է, վախճանս` հաղթանակ։ Նժդեհն էլ հաղթանակը չտեսավ՝ անկախ Հայաստանը, բայց շնորհիվ իր դավանած գաղափարների՝ ապագա սերունդները 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակեցին Հայաստանի անկախությունը, 1992-ի մայիսի 8-ին գրավեցին Արցախի բերդաքաղաք Շուշին: Եվ ով է ասել, որ էլ հնարավոր չի լինի կրկին այդ ամենը վերականգնել։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Ճիշտ է, մենք այս պահին արյունաքամ վիճակում ենք, և այս իրավիճակում հնարավոր չէ ակտիվ գործողություններ անել, ո՛չ ուղեղդ է սթափ աշխատելու, ո՛չ էլ ֆիզիկապես է հնարավոր լինելու գործողություն անել։ Այս իրավիճակը կարող է հանգուցալուծվել Նիկոլ Փաշինյանի և իր թայֆի հեռացմամբ։ Այս նպատակին հասնելու համար 2020թ. նոյեմբերի 10-ից մենք փողոցում ենք եղել՝ բռնվել ենք, ծեծվել ենք, հայտարարություններ ենք արել, մեր ընկերներից շատերն այս պահին գտնվում են ապօրինի կալանքի տակ, և այն մարդիկ, ովքեր գտնում են, որ մեզանից լավ կարող են պայքարել, թող իրենք անեն այդ քայլը, գնան գործողությունների, մենք էլ կգնանք, իրենց կողքը կկանգնենք՝ կօգնենք։ Բայց ինձ համար կարևոր է հասկանալ՝  Նիկոլին ո՞ւմ հետ ենք փոխում, դա շատ կարևոր է։ Այն մարդիկ, ովքեր ասում են՝ թող Նիկոլը գնա, ով ուզում է, թող գա, ես դեմ եմ այդ մտքին։ Ես անձի դեմ չեմ պայքարում՝ այնպես չէ, որ ես մանկությունից ատել եմ Նիկոլ Փաշինյանին, իմ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գնդակահարել է հայոց պետականությունը, ինքը Եռաբլուր և Ծիծեռնակաբերդ է  գնդակահարել, ինքն արցախյան շարժումը գնդակահարողն է, ինքմ ազգային արժանապատվություն գնդակահարողն է, ինքը Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը գնդակահարողն է, և եթե այս ամենն անողի անունը լիներ Պողոս, Պետրոս, իմ վերաբերմունքը նույնն էր լինելու, նույնձև պետք է պայքարեի։ Իմ պայքարն անձնակենտրոն չէ, անձի դեմ չէ։ Թող Նիկոլ Փաշինյանը մի 50 տարի էլ ապրի՝ թոռներին էլ վայելի, բայց վարչապետի պաշտոնը Նիկոլի խելքի բանը  չէ։ Ինքը պետք է շուտ հեռանա այդ պաշտոնից, մեր իրականությունից պետք է հանենք նիկոլիզմը։ Այնպես չէ, որ Նիկոլը գնա, մենք վաղը դրախտում ենք ապրելու, հետևանքները մնալու են, որը պետք է վերացվի։ Նիկոլիզմի կրողներն այն մարդիկ են, ովքեր գնում են ընտրություններին և քվեարկում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող մարդուն։ Ես էլ, որպես ընդդիմադիր, մեղավոր եմ, որ նիկոլիզմը դեռ կա։ 
 

 

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց
Ամենադիտված