Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության


«Մեր վերջին զրույցի ժամանակ Արենն ինձ հրաժեշտ տվեց, ուղղակի ես չհասկացա». Արեն Միրզոյանն անմահացել է Կարմիր շուկայում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելոք, համեստ ու խելացի տղա էր Արենս: Գյուղի դպրոցը գերազանց առաջադիմությամբ է ավարտել: Երեք տարի հաճախել է ավագ դպրոց՝ արդեն Իջևանում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ: Ապագա ծրագրավորող էր»,-«Փաստի» հետ զրույցում Արենի մայրիկի՝ տիկին Քրիստինեի հետ որդու մանկություն ենք տեղափոխվում:

Երբ մայրիկն ասում է, թե որդին ինչ ուղղությամբ էր որոշել շարունակել բարձրագույն կրթությունը, կարծես գուշակում եմ նաև մյուս հարցիս պատասխանը՝ Արենի սիրելի առարկան դպրոցում մաթեմատիկան էր: «Մյուս առարկաները հավասարաչափ սովորում էր, կարծես ռուսաց լեզվից էր մի քիչ թերանում»: Որպես սիրելի սպորտաձև՝ Արենի կյանքում յուրահատուկ տեղ ուներ ֆուտբոլը: «Տղաների հետ գյուղում շատ էին ֆուտբոլ խաղում, գյուղերի միջև մրցումներ կազմակերպում: Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ կարատեի, մարտեր առանց կանոնների և այլն: Սպորտային կազմվածք ուներ, հետևում էր իրեն: Պարտադիր պարապում էր, որ հանկարծ ավելորդ քաշ չունենա»: Արենը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2020 թ. հունվարի 17-ին: Ծառայել է Լուսակերտի, Արմավիրի զորամասերում: Նույն թվականի հունիսի 29-ին կրտսեր սերժանտի կոչում ստացած Արենը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Իվանյան (Խոջալու): Մայրիկի խոսքով, որդին շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը:

«Բոլոր տեղերում շատ լավ է անցել իր ծառայությունը, խիստ, կազմակերպված, ամեն ինչն իր տեղում: Կյանքում երբեք որևէ հարցում չի տրտնջացել, ծառայությունից էլ շատ գոհ էր»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: «Ամեն օր իր հետ կապի մեջ եմ եղել: Միայն պատերազմի սկսվելու օրը չի զանգել: Սպասում էի, գիշերը ժամը երկուսին զանգեց այլ համարից: Մեր ամենօրյա զրույցների ժամանակ երբեք չի ասել, թե որտեղ է: Դեպքից հետո ենք միայն իմացել, որ ամենաթեժ կետերից մեկում է եղել՝ Կարմիր շուկայում: 36 օր պատերազմի մեջ է եղել Արենս, ամեն ինչ տեսել է: Վերջին օրն ինձ հրաժեշտ է տվել, ուղղակի ես չհասկացա, չհասկացա, որովհետև չգիտեի, թե նա որտեղ է: Խոսքով ինձ հուշեց, որ էլ չի գալու»: Մայրիկի հետ Արենի վերջին զրույցը եղել է նոյեմբերի 1-ին՝ 16:27 րոպեին: «Ու վերջ… Այդ գիշեր դեպքը տեղի է ունեցել Կարմիր շուկայի դպրոցի մոտ»:

Արենը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: «Բոլորի նման մենք էլ փնտրեցինք: 20 օր ենք փնտրել, ուրիշների համեմատ դա շատ քիչ է: Նորմալ վիճակում իրեն տուն ենք բերել»: Արենն ավագ եղբայր ունի, նա բարձրագույն կրթություն է ստացել, նույն բաժինն ավարտել, ինչ եղբայրը, իսկ հիմա աշխատում է բանկում: Իսկ վերջում մի մշտական հարց, որն այնքան տարբեր պատասխաններ ունի՝ ի՞նչն ուժ տվեց կյանքը շարունակելու: «Արենից հետո կյանքը շարունակելու ուժ ինձ փոխանցեցին որդեկորույս մայրիկների ու հոգևորականների հետ շփումները: Տավուշի թեմի առաջնորդի՝ տեր Բագրատ Սրբազանի հետ համարյա ամենօրյա հանդիպումները շատ են օգնում այս ծանր օրերում»:

Հ. Գ. - Արեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Ակնաղբյուր գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՄինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելուԳիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է
Ամենադիտված