Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան


Ունեզրկման գործերը միջո՞ց, թե նպատակ. դիլետանտների իշխանությունը փրփուրներից է կախվում

Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սեփական դիլետանտիզմը և ապիկարությունը թաքցնելու համար սաստկացրել են քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական հետապնդումները` կոռուպցիան արմատախիլ անելը ձևականորեն հռչակելով որպես իրենց գլխավոր նպատակ։ 

Վերջին ժամանակներս բացառապես ընդդիմադիրների դեմ են քրեական գործեր հարուցում, այն էլ միայն այն ընդդիմադիրների, որոնք համարձակվում են դուրս գալ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, կամ նրա հասցեին մի թթու խոսք են ասում։ 

Նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց անուններն իսկապես ժամանակ առ ժամանակ շրջանառվել են կոռուպցիոն տարբեր սկանդալներով, իշխանությունների կողմից չեն հետապնդվում, կամ էլ մեղմ վերաբերմունքի են արժանանում քրեական գործերի առումով` Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու, ինչ-ինչ ծառայություններ մատուցելու դիմաց։ 

Այսօր իրական քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ մտավախություն ունի, որ իր դեմ կարող են քրեական վարույթ կամ որևէ կոռուպցիոն բնույթի գործ հարուցել` ունեզրկման քողի տակ։ 

Ցանկացած գործող իշխանություն, որը չունի հանրային լայն աջակցություն, հենց այս միջոցներով է փորձում պայքարել ընդդիմախոսների դեմ, վախեցնել, լռեցնել։ Բանը հասել է երբեմն զավեշտալի դեպքերի, երբ կարող են մարդկանց վրա գործ հարուցել ամենաչնչին և անհեթեթ առիթներով։ Նույնիսկ շատերը գործող իշխանության մեջ են ծաղրում, որ կարող են գործ հարուցել բակի շան տիրոջ վրա, եթե վերջինիս շունը հանկարծ հաչի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։  

Յուրաքանչյուր պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում կարող է սխալներ ունենալ, թերացումներ, սակայն, ըստ քաղաքական նպատակահարմարությամբ, դրանք կարող են ուռճացվել տիեզերական չափերի։ Այստեղ հաջորդիվ  սկսվում է բոլոլան. ինչու է քո վարորդի մորաքրոջ թոռնուհին Երևանում բնակարան գնել։ Ըստ էության, գործ ունենք սեփական աթոռն ամեն կերպ պահող մարդկանց խմբակի հետ։

Իհարկե, սեփական հենարան ունեցող և հանրային լայն աջակցություն վայելող իշխանությունները երբեք նման վարքով հանդես չեն գա, այլ հարց, որ այդպիսի իշխանություններն իսկապես ուժեղ են, քանի որ նրանց թիկունքին կա ռեալ ուժ՝ ժողովրդի վստահությունը։  Նիկոլ Փաշինյանի դեպքում վաղուց այլևս այդ վստահությունը չկա, չկա նաև արտաքին լուրջ աջակցությունը նախկին գործընկերների կողմից, ուստի և սեփական կաշվի համար վախենալով, նաև՝ իշխանությունը երկարաձգելու նպատակով պատրաստ են ցանկացած ստորության, այլ հարց է, որ այս նպատակներն իրականացնելու համար իշխանությունները երբեմն հայտնվում են զավեշտալի, չափազանց նվաստացած վիճակում։ 

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ուղերձներից մեկում նշել էր, որ այս իշխանությունները դիլետանտներ են։ «Մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից կազմված մեր կառավարությունը, որ կարող էր խիստ լինել միայն իր ժողովրդի հետ, դեմքով ասֆալտին պառկեցնել մեր ժողովրդին, մի խումբ վախկոտներից, որոնք խոսում են անվտանգության, անկախության և խաղաղության ապագայի մասին՝ երևի հույսը դնելով դահիճի ողորմությանը»,- այս կերպ է բնութագրել Արշակ Կարապետյանը գործող իշխանություններին։ 

Ի դեպ, կոռուպցիայի կանխարգելումը պետք է լինի միջոց, այլ ոչ նպատակ, ինչպես փորձում է իրականացնել գործող վարչախումբը, դա պետք է լինի միջոց՝ հանրության կյանքն ավելի բարելավվելու, արդարության մակարդակը բարձրացնելու, օրենքի գերակայություն հաստատելու համար, բայց սեփական դիլետանտիզմը քողարկելու համար իշխանությունները դա բացառապես նպատակ են դրել, ընդ որում, մի կողմից՝ իբր պայքարում են կոռուպցիայի դեմ, մյուս կողմից՝ իրենք են զբաղվում կոռուպցիայով։ Ուստի և զարմանալի չէ, որ օրեցօր հանրության մեջ արմատավորվում է այն կարծիքը, որ այս իշխանությունները երկար չեն կարող պաշտոնավարել, և մնում է ամենակարևոր հարցը, թե ո՞վ կկարողանա առաջնորդել ժողովրդին դեպի զարգացման բարձր մակարդակ։

Հայկ Առաքելյան






Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. Պեսկով
Ամենադիտված