ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ


«Ժամանակը չի բուժում, այն մեզ էլ ավելի է տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում». հայր և որդի Տիգրան և Կարեն Սարգսյանները զոհվել են ժամերի տարբերությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Կարենին և մյուս եղբորս տղային՝ Նորայրին, սեպտեմբերի 27-ին ծանուցագիր եկավ: Մեզ ասացին, որ տղաները երեք օր մնալու են և վերադառնան, զինվարժանքներ են: Չգիտեինք, որ պատերազմ է»,-այսպես է սկսվում Կարենի հորաքրոջ ու Տիգրանի քրոջ՝ տիկին Անահիտի հետ մեր զրույցը: Կարենն ու Նորայրը՝ որպես պահեստազորայիններ, մեկնում են Արցախ: Կարենի հայրիկը՝ Տիգրանը, գնում է տղաներին ճանապարհելու և երբ իմանում է, որ պատերազմ է սկսվել, կամավորագրվում է, որ նրանց մենակ չթողնի: «Բայց բոլորին տարբեր տեղեր են տարել: Նորայրը հորեղբորն այդ օրն ասել էր՝ մի բան արա, Կարենի հետ նույն տեղը գնամ: Տիգրանը չէր համաձայնել, մտածելով՝ իսկ եթե երկուսին էլ մի բան լինի, ի՞նչ է անելու: Նորայրը Մարտունի 2-ում էր, Կարենը՝ Հադրութի Արա լեռում: Կարենը թաքցնում էր, թե որտեղ է, ինձ հույս էր տալիս, թե պատերազմ չէ՝ մի հավատա, թե ինչեր են ասում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Անահիտը:

Կարենի հայրիկը՝ Տիգրանը, որպես կամավոր, հոկտեմբերի 3-ին Սարդարապատ ջոկատի հետ մեկնում է ռազմադաշտ: «Նա էլ Ջրականում էր: Տիգրանն ու որդին այդպես էլ չհանդիպեցին մարտի դաշտում, իրար չտեսնելով՝ ժամերի տարբերությամբ զոհվեցին: Հոկտեմբերի 13-ի առավոտյան Տիգրանն ինձ զանգեց՝ տուն եմ գալիս: Սիրտը վիրահատված էր, վատառողջ, բարձր ճնշում ուներ, ոտքերն այտուցվել էին: Հրամանատարը տեսել էր, թե ոտքերն ինչ վիճակում են, չի կարողանում քայլել, ասել էր՝ քեզ տուն եմ ուղարկում: Առավոտյան խոսեցինք, ուրախ-ուրախ ասաց, որ տուն է գալիս, հարցրեցի՝ Կարենին չե՞ս տեսնելու, նոր գաս: Արձագանքեց՝ կգտնեմ իմ որդուն, կտեսնեմ ու նոր կգամ: Հոկտեմբերի 14-ին լսեցինք Տիգրանի զոհվելու լուրը: Կարենից որևէ լուր չունեինք: Թույլ չէի տալիս Տիգրանին հուղարկավորել, ասում էի՝ Կարենն ինձ չի ների, գտեք Կարենին, թող ներկա լինի հոր հուղարկավորությանը: Ինձ ասում էին, որ Կարենն անտառներում է, բունկերում և այլն, և այլն: Բայց պարզվեց, որ հոկտեմբերի 14-ի գիշերն էլ Կարենն է զոհվել»: Նոյեմբերի 18- ին միայն Կարենին կարողացել են «գտնել», իսկ հայրիկը զոհվելու հաջորդ օրն արդեն Էջմիածնում էր:

«Կարենի հետ խոսում էի, խնդրեց կապվել հայրիկի հետ, ասել, որ իր մոտ գնա, միասին լինեն: Երբ Տիգրանին փոխանցեցի որդու ասածը, պատասխանեց՝ ո՞նց գնամ, 18 տարեկան երեխեքն աչքիս առաջ զոհվում են, ինչպե՞ս թողնեմ իրենց ու գնամ: Իմ երեխեն ճարպիկ է, իմ երեխուն ոչինչ չի լինի, ծառայել ու զորացրվել է, ուսանող է, հասուն տղա: Ոչ մեկիս չլսեց Տիգրանը, ասաց՝ հետո երեխեքին կգտնեմ, միասին տուն կգանք: Բայց անգամ չհանդիպեցին: Կարենիս որպես բուժակ էին տարել, բայց հիմա մեզ տեսանյութեր են ուղարկում, որտեղ նա հրանոթով է կրակում»: Պատերազմի մասին սկսված մեր զրույցի այս հատվածում խնդրում եմ տիկին Անահիտին պատմել եղբոր ու եղբորորդու մասին: «Տիգրանը շատ բարի էր, կյանքով լեցուն, երեխասեր, իր տղայի, եղբոր երեխաների համար կյանքը չէր խնայի: Գնաց Կարենի հետևից, ասում էր՝ չեմ կարող առանց իմ երեխու մնալ: Շատ լավ եղբայր էր, լավ մարդ, գյուղում հարգանք վայելող: Այսօր էլ զրույցների ժամանակ մարդիկ ափսոսանք են հայտնում, որ Տիգրանն ու Կարենն էլ չկան:

Կարենս…Կարենս իմ պահած տղան է, իմ ընտանիքը չկազմեցի ու նվիրվեցի իրեն: Իր հետ գիշեր-ցերեկ դաս էի անում, դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտեց: Հետո պարապմունքների ուղարկեցի դասախոսների մոտ, և ընդունվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան: Երրորդ կուրսի ուսանող էր Կարենս: Դպրոցն ավարտելով՝ իրավաբանության ու բժշկության միջև ընտրեց բժշկությունը, ես էլ նպաստեցի իր այդ ընտրությանը: Կարենն անգամ մի օր ինձ ասաց, որ իր բժիշկ դառնալն իմ ընտրությունն էր: Արձագանքեցի՝ դա իմ ու պապայիդ ամենամեծ երազանքն էր: Հայրը շատ էր հպարտանում իր տղայով: Ծնողական ժողովների ժամանակ պարտադիր գնում էր, ասում էր՝ ճակատս բաց նստում եմ, բոլորը գովում են տղայիս: Կարենը և՛ լավ սովորում էր, և՛ շատ ճարպիկ էր: Մասնակցում էր միջոցառումներին, Ձմեռ պապիկի դերը միշտ իրեն էին վստահում:

«Անուշ» պոեմն էին բեմականացրել, Սարոյի դերն ինքն էր խաղում: Այսպիսի շատ օրինակներ կարող եմ բերել: Երազում էր լավ մասնագետ դառնալու, արտասահմանում ուսումը և կարիերան շարունակելու մասին: Երազում էր ընտանիք կազմելու, երկու աղջիկ ու մեկ տղա ունենալու մասին, անգամ երեխաների անուններն էր ընտրել»: Կարծում եմ, որ մեր լեզվում համարժեք բառեր չկան, որ նկարագրեն, թե ինչ է զգում երեխա կորցրած ծնողը, թե ինչ է զգում այն ծնողը, որն այս անվերջանալի պատերազմում երկու որդիներին է կորցրել: Ցա՞վն է կրկնապատիկ, չէ, ցավը ցավ է, բայց ապրելու հույսն է նվազ, «ո՞ւմ համար» հարցն է հաճախ անպատասխան մնում: Հարցնում եմ տիկին Անահիտին, թե անձնապես նրան ինչն է ուժ տալիս ապրելու եղբոր և եղբորորդու զոհվելուց հետո: «Մի տարօրինակ բան ասեմ, բայց երևի թե ուժ ստացա նրանից, որ կարծես չհավատացի Կարենի զոհվելուն, կարծես չզգացի, թե ինչ տեղի ունեցավ: Ներքուստ այնքան շատ են հարցերս: Որքանո՞վ համոզված լինեմ, որ իմ Կարենն էր:

ԴՆԹ-ին չեմ հավատում, այնքան դեպքեր եղան, երբ շփոթմունքներ էին եղել: Բացի դա, տարօրինակ երազներ էի տեսնում, իսկ ես հավատում եմ իմ երազներին, դրանք հաճախ են իրականություն դարձել: Տիգրանն ուրախ-ուրախ մտնում է տուն ու ասում՝ ամեն ինչ լավ է, քո՛ւր ջան, մի նեղվի: Հարցնում էի՝ Կարենս ո՞ւր է, պատասխանում էր՝ քեզ խոստացել է, կգա: Կարենին իմ երազներում վիրավոր եմ տեսնում: Չեմ զգում Կարենի մահը, չեմ հավատում: Երևի դա է ինձ «պահում»: Կարոտն է ինձ խեղդում, մղկտում եմ: Գերեզմանատանը, երբ գրկում եմ Կարենիս քարը, չեմ զգում իր ներկայությունը, իսկ Տիգրանինը զգում եմ, չգիտեմ, թե ինչու է այդպես: Ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, չկա նման բան: Ժամանակն ավելի է մեզ տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում, տառապում ու տանջվում»:

Հ.Գ. - Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մատական ծառայություն» մեդալով: Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված են Ծիածին գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Ամենադիտված