ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ Լույս չի լինելու Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան «Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրшերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զnհ, 5 վիրшվոր Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է


Երբ ուզում էի առաջանալ դեպի նա, տեսա, որ երկրպագուհիներով է շրջապատված ու որոշեցի չմոտենալ, չխանգարել. Աննա Թովմասյանը՝ իր ու Արամեի ճակատագրական հանդիուպմների և ընտանիքի մասին

Life

Life.panorama.am-ը գրում է .

Արամեի եւ Աննա Թովմասյանի օրինական հարաբերություններն արդեն երեք տարվա պատմություն ունեն, բայց նրանց կապող պատմության տարիները շատ ավելի երկար են, քան ընդամենը երեքը: Life.panorama.am-ին Աննա Թովմասյանը պատմել է իր ու Արամեի ճակատագրական հանդիպումների, ամենահիշարժան անակնկալների եւ ընտանեկան մանրամասների մասին:

Ճակատագրական երեք հանդիպում, որից հետո…

Ես ու Արամեն դեռ փոքր տարիքում՝ 14-15 տարեկանում, Դոնի Ռոստովում նույն երգչախմբում ենք երգել: Դա 2000թ-ն էր, որից հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք ուրիշ քաղաք ապրելու ու գրեթե 7 տարի Արամեի հետ չհանդիպեցինք: Բայց ես գրեթե ամեն տարի գալիս էի Հայաստան՝ ընկերներիս ու հարազատներիս այցելության: 2007-ին կրկին եկել էի Հայաստան ու մեր հարեւաններից մեկն ինձ հրավիրեց համերգի, որի ժամանակ նկատեցի, որ Արամեն էլ է երգում: Շատ լավ եմ հիշում՝ նրան տեսնելուն պես շատ ոգեւորվեցի, մի տեսակ հպարտանում էի, որ նրա հետ միասին երգել ենք ու ինքը հիմա հայտնի երգիչ է, որոշեցի համերգից հետո մոտենալ նրան, հետաքրքիր էր՝ նա ինձ կճանաչեր, թե ոչ: Այդպես մոտեցա նրան ու ի զարմանս ինձ՝ նա ինձ միանգամից ճանաչեց, հետաքրքրվեց, թե ինչ եմ անում Հայաստանում, ես էլ ասացի, որ ինքս էլ ուզում եմ երգ ձայանագրել, բայց այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, Արամեն էլ ծաղիկները ձեռքին՝ երկրպագուհիներով շրջապատված, խառնված ասաց, որ ինձ սիրով կօգնի, պատկերացրեք, այդ պահին, երբ երկրպագուներն իրենից ստորագրություն են ուզում, ինքը բարձրաձայն ասում է՝ ով թուղթ ու գիչ ունի, որպեսզի իր հեռախոսահամարը գրի եւ տա ինձ: Ի վերջո երկրպագուհիներից մեկը թուղթ ու գրիչ տվեց նրան, նա էլ գրեց հեռախոսահամարն ու տվեց ինձ: Բայց դրանից հետո ես ստիպված էի շուտ վերադառնալ ու այդպես էլ չզանգեցի Արամեին, դրանից անցավ երկու տարի, ես կրկին Երեւանում էի, ընկերուհիներս հրավիրեցին Նունե Եսայանի եւ Արամեի համերգին, մենք կրկին գնացինք, վերջում կրկին ընկերուհիներիս հետ ցանկացա մոտենալ նրան, սակայն, երբ ուզում էի առաջանալ դեպի նա, տեսա, որ երկրպագուհիներով է շրջապատված ու որոշեցի չմոտենալ, չխանգարել: Այդ հանդիուպից հետո կրկին երկու տարի անց, կրկին Երեւանում ծնողներիս հետ գնացի համերգի, բայց այդ ժամանակ, որքան էլ մայրս պնդում էր մոտենալ նրան, նկարվել, բայց մի տեսակ հպարտությունս չթողեց ու այդպես էլ համերգից հետո չմոտեցա Արամեին: Ընդ որում, նա այդ օրը դահլիճում տեսել էր ինձ, սպասել, որ հետո կմոտենամ իրեն, բայց… մինչ այսօր էլ ծիծաղելով ասում է՝ «Ինչո՞ւ չեկար, դե ասա՝ ինչո՞ւ չեկար»: Իրականում մեզ հետ կապված ճակատագրական մեկ այլ դեպք էլ կա՝ մինչ մեր հանդիպելը, Արամեն բոլորին ասել է, որ չգիտի, թե ով է լինելու իր սիրելին, բայց վստահ է, որ նրան անմիջապես ճանաչելու է. նրա խոսքերով, երբ առաջին անգամ նրան մոտեցել եմ, զգացել է, որ հենց ինձ է միշտ պատկերացրել...

Կայացավ առաջին հանդիպումն ու փոխվեց ամեն ինչ…

Քանի որ ես դեռ փոքր տարիքից Արամեին ու նրա քույրիկին՝ Անիին, ճանաչում էի, մի օր պատահմամբ Անիի հետ սկսեցինք սոցիալական էջերից մեկով շփվել, մենք սկսեցինք նամակագրական կապ հաստատել: Իմիջայլոց, չգիտեմ որտեղից Արամեին իմ մասին սխալ տեղեկություններ էին հասել, նրան ասել էին, թե իբր ես ամուսնացել եմ, ու երբ վերջին համերգին տեսել է ինձ դահլիճում, շատ է ցանկացել, որ մոտենամ իրեն, որպեսզի ինձնից հարցնի, թե որքանով են ճիշտ իր տեղեկությունները: Հետո, երբ Արամեի քույրն ասում է, որ ինձ հետ նամակագրական կապ ունի, Արամեն էլ խնդրում է, որպեսզի անպայման ճշտի՝ ես ամուսնացել եմ, թե ոչ: Դե իսկ ճշտելուց հետո էլ, երբ իմանում է, որ ես ամուսնացած չեմ, քույրիկին խնդրում է հանդիպում կազմակերպել: Այդ ժամանակ ես արդեն երգս ձայանգրել էի եւ տեսահոլովակ պետք է նկարահանեի, հենց այդ թեմայի շուրջ էլ առաջին անգամ Արամեի հետ հանդիպեցինք: Զավեշտալին այն էր, որ երբ առաջին անգամ հանդիպեցինք, շատ երկար Արամեն ինձ խորհուրդներ տվեց, թե մեր երգարվեստում ինչպես գործեմ, բայց այդքան երկար խոսելուց հետո ասաց՝ «Արի մի երգի էլի, քեզ դա ընդհանրապես պետք չի»: Իհարկե, դրանից հետո ես նկարահանեցի իմ տեսահոլովակը, բայց կապը արդեն կար, ընթացքում մեր շփումը արդեն ամենօրյա դարձավ:

Սիրո խոստովանություն արեց, որին ի պատասխան լռեցի…

Մեր շփման ընթացքում եւ ես, եւ նա արդեն հասկացել էինք, որ մեր մեջ բացի ընկերական հարաբերությունից նոր զգացմունքային հարաբերություններ են ծնվում: Մի օր էլ, երբ ինձ տուն էր ճանապարհում, մեր շենքի բակում ասաց, որ իր կյանքում առաջին անգամ է սիրո խոստովանություն անում, ու ասաց՝ «Սիրում եմ շատ…»: Այդ ժամանակ ես լռեցի, ոչինչ չպատասխանեցի, բայց լռությունս էլ մեծ ասելիք ուներ… ընթացքում ինքնաբերաբար մենք արդեն սկսեցինք շփվել:

Ամենատպավորիչ նվերը, որ երբեք չեմ մոռանա…

Իմ ամենատպավորիչ նվերը հենց առաջին նվերն էր: Երբ ես ու Արամեն դեռ նոր-նոր էինք շփվում եւ ընկերություն չէինք անում, դեկտեմբերի 31-ի երեկոյան զանգեց ինձ եւ խնդրեց հանդիպել: Մենք հանդիպեցինք ու սկսեցինք քաղաքով մեկ մեքենայով շրջվել, հետո նա խնդրեց, որ բացեմ մեքենայի միջի բեռնախցիկը: Բացելուն պես ես տեսա ներսում դրված տուփը. Դա օծանելիք էր, բայց կյանքիս ամենատպավորիչ նվերը դարձավ: Իսկ նրա համար իմ նվերներց ամենահիշարժանը եղել է մեր առաջին Սուրբ Վալենտինի տոնին մատուցածս անակնկալը. այդ օրը նա համերգ ուներ, ես էլ վերջում նրան խաղալիք արջուկ նվիրեցի, բայց հետաքրքիր այն էր, որ Արամեն վերցրեց նվերը ու սկսկեց բարկանալ, թե ինչու եմ գումար ծախսել եւ իր համար նվեր գնել:

Արամեն հոգատար է, ու շատ բարի…

Ամուսնուս ամենակարեւոր հատկանիշը իր բարությունն ու հոգատարությունն է: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ նրա հումորը, շատ եմ սիրում Արամեի հումորը, երբեմն այնպիսի պահի կարող է համապատասխան հումոր անել, որ ուղղակի ապշեմ:

Մենք ռոմանտիկ չենք, կամ էլ չափավոր ենք ռոմանտիկ….

Այն ժամանակ մտածում էի, որ շատ ռոմանտիկ մարդ է Արամեն, բայց հետո հասկացա, որ այդ հատկանիշն իր մոտ չափավոր է, ինչպես եւ ինձ մոտ: Մենք երկուսս էլ ոչ միշտ ենք ռոմանտիկ, միայն տեղին:

Նման ենք իրար, ավեի ճիշտ նմանվել ենք…

Ես ու Արամեն շատ նման ենք բնավորությամբ, ավելի ճիշտ այնքան նման չենք, որքան համատեղ կյանքի ընթացքում ենք նմանվել: Հատկապես ես եմ նրան ավելի նմանվել, նրա պես սկսել եմ հումորներ անել, ինքն էլ մեծամտանում է, որ իրենից եմ սովորել, դե իսկ ես էլ՝ հպարտանում եմ:

Առաջին քայլն անում է նա, ով մեղավոր է…

Բոլոր զույգերի նման, իհարկե, մեզ մոտ էլ փոքրիկ վիճաբանություններ հնարավոր են, բայց մեզ մոտ առաջին քայլն անում է մեղավորը: Երկուսս էլ չենք զլանում առաջին քայլն անել, մենք միմյանց սիրող զույգ ենք եւ երբեք սկզբունքներով չենք առաջնորդվում:

Ծնված սերը պետք է պահպանել…

Երբ ծնվում է սերն ու օժտվում ես այդ զգացումով, պետք է պահպանես այն, որպեսզի չմարի ունեցածդ: Երբեմն մարդիկ իրենք իրենց պետք է ոգեւորեն, միշտ սիրով առաջնորդվեն: Մենք միշտ փորձում ենք միմյանց ուրախացնել, սովորական օրը գեղեցիկ կազմակերպել:

Մինչ ամուսնանալը միայն ձվածեղ կարող էի պատրաստել…

Արամեի համար շատ սիրով եմ պատրաստում, իսկապես ամեն ուտեստի մեջ մի մեծ սեր եմ ներդնում: Մինչ ամուսնանալը միայն ձվածեղ կարող էի պատրաստել, հիմա, երբ տեսակ-տեսակ ուտեստներ եմ պատրաստում եւ երբեմն լուսանկարում եմ դրանք ու տեղադրում անձնական էջումս, անգամ եղբայրս է զարմանաում: Նույնիսկ մի անգամ նա զանգեց ու ասաց, որ հիմա է հասկանում, թե ինչքան եմ Արամեին սիրում, քանի որ միայն սիրելի մարդու համար են ջանք թափում լավ արդյունք ստանալու համար: Արամեն սիրում է համեղ ուտել, ես էլ ապահովում եմ նրա ցանկությունները:

Մի օր ես էլ կհագնեմ ճերմակ զգեստ ու մենք կպսակադրվենք…

Ես ու Արամեն շատ հաճախ ենք մտածում Եկեղեցում օրհնություն ստանալու մասին, մեզ համար շատ կարեւոր է պսակադրությունը: Շատ շուտով կգա մի օր եւ ես էլ կհագնեմ ճերմակ զգեստ ու մենք կպսակադրվենք: Ես շատ երջանիկ եմ, որ Արամեն կա իմ կյանքում, առավել երջանիկ եմ, որ մենք երկուսս էլ անգամ չենք պատկերացնում, որ մեր կյանքը կարող էր ուրիշ կերպ դասավորվել: Աստծուն շնորհակալ եմ, որ հենց Արամեն է իմ ամուսինը, քանի որ մենք հոգեպես էլ ենք իրար անասելի հարազատ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ Լույս չի լինելու Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան«Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրшերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զnհ, 5 վիրшվոր Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըՄայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան
Ամենադիտված