Լավ կլինի, որ լուսաֆորները ձայնաազդանշանային լինեն
BlogԳագիկ Մամուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի հատ իմ կարծիքով շատ կարևոր խնդրի շուրջ եմ ուզում բարձրաձայնել ու հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը: Երեկ Օրբելի-Կիևյան խաչմերուկն ուզում եմ անցնեմ, սպասում եմ հետիոտնի կանաչը վառվի որ անցնեմ: Դիմացում անմիջապես դեղատուն ա, որի կանաչ նշանը թարթում է ու մոտավորապես նույն գծի վրա, ինչ լուսաֆորը:
Մեխանիկորեն ուզում էի անցնեմ, լավ է նկատեցի, որ լուսաֆորը չի: Իմ փոխարեն եթե թույլ տեսողությամբ մարդ լիներ, շատ հնարավոր է որ դա ընդուներ որպես լուսաֆորի կանաչ լույս ու անցներ, որը ունենար ցավալի հետևանքներ: Այս խնդրին պետք է լուծում տալ. կամ հանել նման ցուցանակները կամ էլ ձայնաազդանշանային դարձնել լուսաֆորները: