«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից


«Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում

Հասարակություն

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» շարժումն ակտիվորեն ծավալվում է, լուրջ աշխատանքներ է իրականացնում։ Թեև Արշակ Կարապետյանը դեռևս չի վերադարձել Հայաստան, սակայն նրա համախոհ Գևորգ Գևորգյանը հայտարարել է, որ Կարապետյանն անպայման վերադառնալու է, իսկ այս պահին արտերկրում ակտիվ աշխատանքներ է տանում իր նախաձեռնած շարժումը կյանքի կոչելու համար։

Հոկտեմբերի սկզբին, պաշտպանության նախկին նախարարի աղմկահարույց հայտարարությունից հետո, Գևորգյանը նշեց, թե իր «Ազգային ճակատ»-ով միանում են նոր ստեղծվող շարժմանը և ամեն ինչ անելու են գործող իշխանություններին հեռացնելու համար։ Շարժումն, ընդ որում, բավականին լուրջ գործ է իրականացրել, գրասենյակներ է բացել որոշ մարզերում, նաև կենտրոնական գրասենյակ Երևանի Հյուսիսային պողոտայում։

Ըստ մեր տեղեկությունների՝ գրասենյակներ են բացվում նաև Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ բնակավայրերում։ Կարապետյանը խոստացել է մեծ շնորհանդեսով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ ստեղծվող նոր, լայն շարժման գործունեության ուղիները և պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին։

Բնականաբար, ընդդիմադիր նոր շարժում ստեղծելը, հատկապես այս պայմաններում, չափազանց բարդ և աշխատատար պրոցես է, առավել ևս, որ դաշտում առկա ընդդիմադիր և փսևդո ընդդիմադիր քաղաքական ուժերն այնքան էլ հակված չեն նոր ազդեցիկ, երբեմն էլ իրենցից ավելի հզոր քաղաքական միավորին աջակցելուն։ Ընդհակառակը, փորձում և փորձելու են թիկունքից հարվածել։ Այս առումով հատկապես ակտիվ են լինելու գործող իշխանությունների հետ ծածուկ գործարքների մեջ գտնվող քաղաքական կեղծ ընդդիմադիր ուժերը։

Քաղաքական նոր շարժումն առաջին հերթին դրել է միասնականության և համախմբման խնդիր, իսկ գաղափարական բուն ուղղվածությունն ու մյուս կարևորագույն հարցերը կներկայացվեն առաջիկայում։

Շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում տարբեր հարցերում, ինչը ևս սրել է հանրային լայն լսարանի հետաքրքրությունը։ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանն ինքը, թե՛ իր տեսաուղերձում, և թե՛ ավելի ուշ տված հարցազրույցում ընդգծել է, որ ինքը հայամետ է և մեծ կապեր ունի ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում, բայց գտնում է, որ հաշվի առնելով պատմությունը և աշխարհաքաղաքական իրողությունները, Հայաստանի հիմնկան գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Հիշեցնենք՝ 2016 թվականին գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո Արշակ Կարապետյանն առնվազն մինչև 2018 թվականը եղել է Մոսկվայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդը և հսկայական կապեր ունի ռուսական, թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական շրջանակներում։ Ի դեպ, ինչպես նշել էինք, Արշակ Կարապետյանի կապերը չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով, ընդ որում, եթե ՀՀ ղեկավարը լիներ Արշակ Կարապետյանի նման փորձառություն ունեցող որևէ գործիչ, այս վիճակում չէին լինի հայ-ռուսական հարաբերությունները և հնարավոր կլիներ կանխել Արցախի կորուստը։

Հայկ Առաքելյան

«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելուԳիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա Կոստանյան
Ամենադիտված