Մեծ ուշադրություն է դարձվում իշխանության կողմից ՀՅԴ-ին մի քանի աթոռ տալու հանգամանքին
BlogՈսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեծ ուշադրություն է դարձվում իշխանության կողմից ՀՅԴ-ին մի քանի աթոռ տալու հանգամանքին: Մեծ հաշվով ի?նչ է փոխվելու Հայաստանում: Մի քանի տասնյակ մարդիկ պաշտոն են ստանալու՝ դրանից բխող բարիքներով հանդերձ: Կուսակցական այդ դաշինքից Հայաստանի դարդերը քչանալո?ւ են՝ կոռուպցիան,մենաշնորհները, գործազրկությունը, արտագաղթը, իրավական բեսպրեդելը նվազելո?ւ են:
Որտե?ղ են նշված այդ համագործակցության նպատակները եւ ժամկետը : Նախկինում Հայաստանում կոալիցիաներ են եղել, սակայն արդյունքները ՝ վատ ; ՀՅԴ-ն իշխանության մաս կազմելով պատասխանատո?ւ է լինելու դրա ձախողումների համար, թե? ասելու է , որ միայն իր ղեկավարած նախարարությունների ղեկավարած ոլորտներում, առանձին մարզում կամ մարզերի վիճակի համար է պատասխանատու: Թե չէ զուռնա են փչում, երբ հարսանիք չկա, հիվանդի վիճակն էլ վատ է…