Թուրքական բանակը խոշոր գործողություններ է սկսել Թունջելիում
BlogԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքական բանակը խոշոր գործողություններ է սկսել Թունջելիում: Վաղ առավոտվանից Մնձուրի լանջերին թուրքական բանակը օդային տեխնիկայի ու զրահամեքենաների կիրառմամբ խոշոր գործողություններ է սկսել: Գործողություններն իրականացվում են թուրքական բանակի` Թունջելիի հատուկ նշանակության 4-րդ ու 51-րդ մոտոհրաձգային-հետևակային բրիգադների մասնակցությամբ: Գործի են դրվել նաև Cobra հարվածային ուղղաթիռներ: