Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ


Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ

Արդեն 5-րդ օրն է հազարավոր հայկական բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետում և չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան` գյուղմթերք և այլ ապրանքներ տեղափոխելու համար։
 
Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ ապրանքը ճանապարհին փչանում է, երեկ նույնիսկ մի քանի բեռնատար հետ են ուղարկել, որոնց մեջ գյուղմթերք և ծաղիկներ են եղել։ Ապրանքն ամբողջությամբ փչացել է, ընդ որում դրանք այն բեռնափոխադրողներն են եղել, որոնք տարիներ շարունակ աշխատել են Ռուսաստանում և երբեք որևէ խնդրի չեն բախվել։ Ռուսաստանը հայկական բեռնատարների մուտքի արգելքը պարզաբանում է ֆիտոսանիտարական նորմերով, սակայն յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ խնդիրը գլխավորապես քաղաքական է, և արմատները պետք է փնտրել Հայաստանի ներկայիս իշխանության վարքագծում։

Խնդրի քաղաքական լինելու մասին նույնիսկ Ազգային Ժողովի նախագահն է երեկ ճեպազրույցում ակնարկել։ Խնդիրները Ռուսաստանի հետ կարգավորելու հայ արտահանողների և արտադրողների պրոբլեմները լուծելու փոխարեն, իշխանությունները կրկին իրենց նետել են պոպուլիզմի գիրկը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե՝ «Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին։ Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը Հայաստանում և սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ»։

Մի կողմ թողնենք այս հայտարարության ողջ անհեթեթությունը, առավել ևս, որ ՔՊ-ականները վաղուց իրենք էլ առանձնապես հայկական ապրանքներով չէ, որ գոյատևում են։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի ցանկացած երկրում մարդիկ գնելու են թարմը, էժանը, մատչելին, ուստի և իշխանությունների թիվ մեկ պարտականությունը ոչ թե մարդկանց հիմար խորհուրդներ տալն է, այլ նրանց խնդիրները կարգավորելը։ Վերջին տվյալներով Լարսի անցակետում 2600-ից ավելի բեռնատար է կանգնած։ Ռուսաստանն իրավիճակը մեղմելու որևէ քայլ առանձնապես չի էլ անում։ Պետեկամուտների կոմիտեից էլ հայտարարում են, թե հարցը վերահսկվում է, թե ինչպե՞ս, ոչ մի մեկնաբանություն։ Ըստ էության, Ռուսաստանն ընդամենը մեկ անցակետի փակումով ցույց է տալիս Հայաստանի խնդիրները, որ ԵԱՏՄ-ի հետ կապող ճանապարհների այլընտրանք Հայաստանը չունի և պարտադրված մնալու է Ռուսաստանի հույսին։ Պարզ ասած, Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է։ Առաջիկայում նաև հնարավոր է գազի գնի թանկացում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նույնիսկ չի բացառում, որ Հայաստանը սկսի գազ գնել Իրանից։ Միևնույն ժամանակ խոստովանում է, որ այսօր գործող խողովակի տրամագիծը չի կարող ապահովել ամբողջական ծավալը և լավագույն դեպքում կարող է միայն մի մասը ապահովել՝ դրա դիմաց էլեկտրաէներգիա հանձնելով Իրանին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ չի հերքում գազի գնի բարձրացման հնարավորությունը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի` չի կարծում, թե վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների արդյունքում ամռանն է պայմանագիր կնքվել և առաջիկա տարիների համար ֆիքսվել է նույն գումարը, ինչը, սակայն, Ռուսաստանին բոլորովին չի կաշկանդում առաջիկայում հենց սահմանին Հայաստանի համար բարձրացնելու գազի գինը, ինչից հետո իշխանությունները կամ պետք է ստիպված լինեն կտրուկ բարձրացնել սակագները Հայաստանի բնակչության համար, կամ էլ փոխհատուցեն Հայաստանի բյուջեի հաշվին, ինչը գրեթե նույնն է, քանի որ գումարներն ի վերջո գնալու են հարկատուների գրպանից, իսկ գազի գնի բարձրացումը շղթայական ազդելու է բոլոր ապրանքների գների վրա։
 
Փաստացի, Հայաստանն առաջիկայում լուրջ տնտեսական խնդիրների է բախվելու, իսկ գործող իշխանությունների և նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ։ Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելով և Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ուշագրավ է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է մնալ պահանջված միավորում, ու Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնի իր մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին, որը բոյկոտում է տևական ժամանակ։ Ի վերջո ՀԱՊԿ-ը տարիներ շարունակ եղել է և առայժմ մնում է միակ անվտանգային համակարգը, որին մասնակցում է Հայաստանը։ Այստեղ տեղին է հիշել «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանի խոսքերը, թե Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է, բաղկացած է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունից և այլն։ Իսկ Հայաստանի միակ ռազմավարական անվտանգային գործընկերը եղել է և մնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ թե ո՞ւր են տանում Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանությունները, ինչ անվտանգային խնդիրների առաջ կարող է կանգնել վաղը մեր երկիրը, հետևություները թողնում ենք ձեզ․․․
 
Հայկ Առաքելյան
Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում
Ամենադիտված