Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության


Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում

Հասարակություն

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ բրիտանական Shell ընկերության որակյալ բենզինի հետ մրցակցելու համար հայաստանյան ներկրողները սկսել են ավելի որակյալ բենզին ներկրել, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման։

Բենզինի գնի բարձրացումը կարող է ձեռնտու լինել թե՛ տնտեսվարողներին, թե ՛ պետությանը, հետևաբար չի բացառվում, որ պետության ու բենզինի բիզնեսի միջև լինի կուլիսային համաձայնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը`անդրադառնալով ՀՀ–ում բենզինի ձևավորված բարձր գնի խնդրին։

«Այսինքն` եթե գները բարձրացնում են, բիզնեսը, սեփականատերերն ավելի շատ շահույթ են գեներացնում, իսկ պետությունն ավելի շատ հարկեր է հավաքագրում այդ գների աճից։ Այստեղ կարող է լինել կուլիսային համաձայնություն, որը և շատ դեպքերում պարբերաբար լինում է»,– ասաց Սարգսյանը։

Հայտնել ենք, որ նոյեմբերի 17-ին, արձագանքելով ներքին շուկայում բենզինի գնի կտրուկ բարձրացման պատճառով սպառողների շրջանում ի հայտ եկած դժգոհություններին, ՄՊՀ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր` հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսվարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։
Արձագանքելով հանձնաժողովի հայտարարությանը` Նաիրի Սարգսյանը հակամրցակցային մարմնին կոչ է անում նախ հրապարակել ուսումնասիրության ամբողջական արդյունքները, որոնք մասնագետներին ու սպառողներին թույլ կտան համոզվել օբյեկտիվության մեջ, քանի որ որոշ կոմերցիոն տեղեկությունների ոչ հրապարակային լինելն անկախ փորձագետներին զրկում է սեփական հաշվարկներն անելու հնարավորությունից։
 
«Եթե ամիսներ առաջ հնարավոր էր նույն բենզինը ձեռք բերել 320-340 դրամով, և այն ժամանակ էլ էր այդ գինն օբյեկտիվ իրականությունը արտացոլում, իսկ այսօր վաճառվում է կիսով չափ ավելի բարձր գնով, ապա ինձ մոտ հարց է առաջանում. միջազգային շուկայում գներն այդպես չեն բարձրացել, այդ ի՞նչ գործոններ ազդեցին ինքնարժեքի կամ վաճառքի գների վրա, որ բենզինի գները բարձրացան»,– ասում է Սարգսյանը` հավելելով, որ փոխարժեքի տատանում ևս այս ժամանակահատվածում տեղի չի ունեցել։
 
Առկա իրավիճակում մեր զրուցակիցը երկու այլ հնարավոր պատճառ էլ է նշում` բենզինի շուկայի խաղացողների միջև հակամրցակցային համաձայնություն կամ ՌԴ–ից մատակաարման դանդաղումներ` Վերին Լարսում սեզոնային գործոնով պայմանավորված խնդիրներով։
 
«Եթե այսօրվա մատակարարվող բենզինը ճանապարհների պատճառովկամ ռուս–հայկական նոր ձևավորվող հարաբերությունների պատճառով 10 օր ուշանում է, առաջանում է ժամանակավոր դեֆիցիտ կամ դրա վտանգ, միանգամից ծնում է գնաճ»,– պարզաբանում է Սարգսյանը։
 
Աուդիտորների պալատի նախագահը չի բացառում նաև չորրորդ տարբերակը` ՀՀ ներկրվող բենզինի և գնաճի հարաբերակցությունը։
 
Այս թեզը ուղիղ կապ ունի հայաստանյան շուկա նոր խաղացողի` բրիտանական Shell ընկերության մուտքի հետ։ Տնտեսագետը չի բացառում, որ բրիտանական ընկերության որակյալ բենզինի հետ մրցակցելու համար հայաստանյան ներկրողները սկսել են ավելի որակյալ բենզին ներկրել, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման։
 
«Հայաստանում վաճառվող բենզինի որակը շատ ցածր էր, ինչը նաև վարորդները կհավաստեն, և ենթադրում ենք, որ Shell–ը վաճառում է ավելի բարձրորակ վառելիք, և, հետևաբար, նրա հետ մրցակցել ցանկացող տեղական ընկերությունները պետք է որակի բարելավում իրականացնեն»,– ենթադրում է Նաիրի Սարգսյանը` միաժամանակ նկատելով, որ այլ իրավիճակում, տնտեսական բոլոր օրենքներով, շուկայում նոր խաղացողի հայտնվելը պետք է ոչ թե գնաճի, այլ գնանկման հանգեցներ։
Հավելենք, որ 2023 թ. մայիսի 30–ին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գինը կասկածելի ցածր է։ Այս հայտարարությունից շատ չանցած գները սկսեցին բարձրանալ` հոկտեմբեր–նոյեմբերին կայունանալով մայիսյան գնից շուրջ 50 տոկոս բարձր մակարդակի վրա։
Այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում է 530-540 դրամով, «պրեմիում» տեսակինը` 570 դրամով։
Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելուԳիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ամենադիտված