Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters


«Իր երկրի շահերին հակասող քաղաքականություն»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru-ն «Փաշինյանի գործողությունների արդյունքում Հայաստանի համար աղետ են կանխատեսել» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել Հայաստանին՝ «բռնել Ադրբեջանի կողմից իրեն մեկնած բարեկամության ձեռքը» և հազարավոր կիլոմետրեր հեռու անվտանգություն փնտրելու փոխարեն սկսել համագործակցել իր հարևանների հետ։ Այդ առիթով regnum.ru-ի հետ զրույցի ժամանակ քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը այն կարծիքն է հայտնել, որ Էրդողանը ակնարկում է Ռուսաստանին՝ որպես միակ պետությանը, որը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն ի վիճակի չեն դրան, քանի որ այդ երկրները չունեն անհրաժեշտ իրավասություններ և հնարավորություններ։

«Նիկոլ Փաշինյանը իր երկրի շահերին հակասող քաղաքականություն է իրականացնում,- ասել է նա,- Փաշինյանն իրականում փորձում է խզել կապերը Ռուսաստանի հետ՝ նրան մեղադրելով այն բանի համար, որ նա ինչ-որ բան չի արել: Վերջին շրջանում Հայաստանի կրած կորուստների մեղքը նա բարդում է Ռուսաստանի վրա։ Նման քաղաքականությունը կարող է հանգեցնել անվտանգության մակարդակի կտրուկ անկման և Հայաստանի տարածքների հավանական կորստի»։ Քաղաքագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել Հայաստանի միջազգային առաջնահերթությունները, սակայն այդ ինքնակամ որոշումը աղետալի հետևանքներ կբերի երկրին։ Ինչ վերաբերում է «բարեկամության ձեռքին», որն իբր Հայաստանին մեկնում է Ադրբեջանը, ապա, ինչպես նշել է Մուխինը, եթե Փաշինյանը դա ընդունի, դժվար թե շարունակի ներկայացնել հայ հասարակությանը։

«Եկեք իրատես լինենք, Հայաստանի հասարակությունը շատ լուրջ պահանջներ ունի Ադրբեջանի դեմ, և վաղը դրանք չեն վերանա»,- վստահ է Մուխինը։ Արևելագետ և Պետդումայի նախկին պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը իրավիճակին մի փոքր այլ կերպ է նայում։ Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե իբր Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ փնտրել։ «Էրդողանն առաջին հերթին ցանկանում է, որ Երևանը դադարի կենտրոնանալ Փարիզի վրա։ Թուրքիայի նախագահը կարծում է, որ Ֆրանսիան ապակառուցողական դեր է խաղում տարածաշրջանում և Հայաստանին մղում է ռևանշի։ Թերևս նման եզրահանգումների պատճառը եղել է վերջերս ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումները Հայաստան»,- ասել է Բաղդասարովը։

Նրա կարծիքով, այժմ Թուրքիայի ու Ադրբեջանի համար կա մի պարզ խնդիր. նրանք ցանկանում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, քանի դեռ Փաշինյանն է այնտեղ իշխանության գլուխ։ «Մասնավորապես, կարելի է խոսել Հայաստանի տարածքում գտնվող, այսպես կոչված, անկլավները ստանալու մասին։ Եվ որքան հնարավոր է՝ շատ տարածքներ, միգուցե ողջ հարավային Հայաստանը, Զանգեզուրի միջանցքը և շատ ավելին,- ենթադրել է Բաղդասարովը,- Էրդողանի համար գլխավորը Թուրքիայի և նրա կրտսեր գործընկեր Ադրբեջանի հզորացումն է»: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, ըստ փորձագետի, նա ցանկանում է հաճոյանալ Թուրքիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, իսկ գլխավորն այն է, որ միտումը հակառուսական է։ «Հետևաբար, նա շտապելու է այս ու այն կողմ, բայց դա Երևանին լավ բանի չի տանի, Փաշինյանը շարունակելու է զիջել Հայաստանի շահերը»,- եզրափակել է արևելագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Ամենադիտված