Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»


Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը․ «ՀայաՔվե»-ի համակարգող խորհուրդ


Հարգելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ն ընդդեմ 3-ի ձայների հարաբերակցությամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, բացասական եզրակացություն հայտնեց «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի վերաբերյալ։

Նախագիծը բովանդակային քննարկման չարժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների ապակառուցողական միջամտությունների հետևանքով։
Դեկտեմբերի 5-ին էլ ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։

Այսպիսով, մեր 58 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագիծը, որը ՀՀ 33-ամյա պատմության առաջին քաղաքացիական նախաձեռնության արդյունքն էր և կոչված էր պաշտպանելու ՀՀ սահմանադրաիրավական հիմքերը, անգամ քննարկման չդրվեց ԱԺ նիստում՝ ՔՊ խմբակցության ինքնիրավչության պատճառով։

«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծն ԱԺ նիստի օրակարգ չներառելը ծանր հարված է Հայաստանի՝ առանց այն էլ խարխլված ժողովրդավարությանը։ Այն ոչ միայն հակաժողովրդավարական քայլ է, այլև ակնհայտ արհամարհանքի դրսևորում է 58 հազար քաղաքացիների կամքի հանդեպ։

Գործող իշխանությունները, հրաժարվելով օրենքի նախագիծը քննարկելուց, հարցի վերաբերյալ որևէ սեփական առաջարկ չներկայացրին, ինչը պարտադիր պայման է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունների դեպքում՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երաշխավորությունների։
Այս ապօրինությունների շարանը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ։

 «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը սահմանադրական բոլոր եղանակներով պայքարեց քաղաքացիների տված քվեն պաշտպանելու համար։ Սակայն ՔՊ-ն հերթական անգամ ապացուցեց, որ փաստացի զավթել է ժողովրդին պատկանող իշխանությունը, դրժում է իր նախընտրական խոստումները և իր իսկ հաստատած՝ կառավարության 2021-26 թթ․ ծրագրի հիմնադրույթները, և արհամարհում է նրանց
օրինական կամքը։

Ուստի մեզ այլ բան չի մնում անելու, քան արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության փաստացի զավթում, և մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների և մեր հիմնարար ազգային նպատակների պաշտպանության համար։

Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք առաջիկա օրերին, մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին և գործընկերներին՝ վստահության և հետևողական պայքարի համար։

«ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող խորհուրդ:

Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից
Ամենադիտված