Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Մոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն


Միջազգային կառույցները բարձր են գնահատում ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ ՀՀ պայքարը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը փետրվարի 11-ին ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոյի փոխտնօրեն Ջեյմս Ուոլշի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Ներսես Երիցյանը բարձր է գնահատել բյուրոյի գործունեությունը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ Ջեյմս Ուոլշի այցը Հայաստան վկայում է միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ երկու երկրների կողմից ձեռնարկվող հետևողական քայլերի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահի տեղակալն առանձնակիորեն կարևորել է ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոյի դերակատարությունը Հայաստանում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ), ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (ԶՈԶ ՏՖ) դեմ պայքարի համակարգի զարգացմանն ուղղված ջանքերում: Մասնավորապես, 2007 թվականի ց ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջոցով տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակներում իրականացված ծրագրերն էապես նպաստել են երկրի ֆինանսական հետախուզության ազգային մարմնի՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ինչպես նաև ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարում ներգրավված իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նշվել է, որ հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում հաջողվել է էապես բարեփոխել ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի իրավական կարգավորման դաշտը, զարգացնել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի ներքո հաշվետվություն տրամադրող անձ հանդիսացող՝ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև ֆինանսական հետախուզության ազգային մարմնի և իրավապահ մարմինների կարողությունները, արդիականացնել ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի տեղեկատվական և վերլուծական համակարգերը, նպաստել ազգային և միջազգային գործընկերների հետ համագործակցության որակական բարելավմանը:

Ջեյմս Ուոլշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ նշել, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոն երկար տարիներ արդյունավետորեն գործակցում է ՀՀ իրավասու գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ:

Այդ գործակցության շոշափելի արդյունքների մասին են վկայում նաև միջազգային պատկան կառույցների կողմից Հայաստանի ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի համակարգի վերաբերյալ բարձր գնահատականները, հատկապես՝ ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի գծով ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների մասով:

Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանում ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի համակարգի հիմնական բնութագրիչները, ինչպես նաև այդ ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ու հետագա զարգացման ուղիները:

 

Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված