Կան մարդիկ, ովքեր թողել են անուն, անունը որը հարգանքով ու ժպիտով ես հիշում...
BlogԱրման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կիմա տատիկին զինվորներից շատերն էին ճանաչում: Ամեն անգամ, երբ զինվորներն անցնում էին իրենց գյուղով, Կիմա տատը շտապում էր նրանց իր այգուց միրգ կամ իր կովերի թարմ կաթը հյուրասիրել:
Մի օր զինվորները կրկին անցնում էին իրենց գյուղով` սահմանապահ Բարեկամավանով: Կիմա տատը շտապելուց կոտրեց ապակյա տարան, որով զինվորներին կաթ էր տանում: Նա արագ մաքրեց ձեռքի արյունը, հետո դեռ բաց վերքի վրա կտոր կապեց, որ արյունը չհոսի և շտապեց այլ տարայով զինվորներին կաթ հասցնել: Այդ պահին իր արնահոսող վերքը կարևոր չէր, կարևորը զինվորներին կաթը հասցնելն էր, իր թոռների նման հարազատ զինվորներին:
Հիմա Կիմա տատը չկա, բայց իրենց գյուղով անցած զինվորները նրան միշտ կհիշեն ու ամեն անգամ կաթ խմելիս կփորձեն գտնել նրա մեջ Կիմա տատի հյուրասիրած կաթի համը...
Հ.Գ. Կան մարդիկ ովքեր իրենց կյանքից հետո թողել են կտակ ու ժառանգություն, կան մարդիկ, ովքեր թողել են անուն, անունը որը հարգանքով ու ժպիտով ես հիշում...