Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան


Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել

«Դեռևս 2018 թվականից հանրային քննարկումների առարկա է սուպերվարչապետական կառավարման համակարգի հարցը։ 

Եվ 2018 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, պնդում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, և պետք է լինի նորմալ խորհրդարանական կառավարման համակարգ։ 

Խնդիրն այն է, որ վարչապետին շատ մեծ լիազորություններ են վերապահված, որի արդյունքում տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում, ինչը չի բխում իշխանության ճյուղերի միջև փոխզսպումների և տարանջատման մեխանիզմների գործառնական նշանակությունից, իսկ սա բացասական հետևանքներ կարող է ունենալ երկրում ժողովրդավարության մակարդակի վրա։ 

Ու պատահական չէ, որ քաղաքական դաշտում գործող դերակատարների գերակշիռ մեծամասնությունն այն կարծիքին է, որ Հայաստանի համար սուպերվարչապետական համակարգի գոյությունն անթույլատրելի է։ 

Եվ հաշվի առնելով այս հարցի շուրջ հասարակական և քաղաքական շրջանակների տեսակետները՝ վարչապետ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական մակարդակով կրճատել վարչապետի լիազորությունները, իսկ դրան զուգահեռ՝ նախագահի ինստիտուտին որոշակի հավելյալ լիազորություններ տրամադրել, քանի որ նախագահին միայն արարողակարգային գործառույթներ են վերապահված։ 

Սակայն ժամանակի ընթացքում տեսանելի է դառնում, որ Փաշինյանն ամենևին էլ մտադիր չէ կրճատել վարչապետին վերապահված լիազորությունները, այլև ընդհակառակը՝ մի բան էլ ցանկություն ունի ամրացնել իր անձնիշխանությունը։ 

Գաղտնիք չէ, որ իշխանությունները գնում են սահմանդրական փոփոխությունների ճանապարհով, և վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որը հավանաբար փետրվարին կսկսի իր գործունեությունը։ 

Եվ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը ներկայիս իրողություններին։ 

Իսկ ինչ վերաբերում է կիսանախագահական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկումներին, ապա վարչապետը նշեց, որ դեմ է այդպիսի կառավարման մոդելին անցնելուն։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե նոր կառավարման համակարգով գործող «կոստյումը» (սուպերվարչապետական համակարգ) իրեն սազում է, Փաշինյանը թեման այլ ուղղությամբ տարավ՝ պատասխանելով, թե իր գրպաններում միլիարդներ չկան, բայց այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե վարչապետի գերկենտրոնացված լիազորությունների կրճատում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Մի խոսքով, թեման «ջրեց»: 

Եվ այս ֆոնին պատահական չէ, որ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է, իրեն պետք չի էդ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ»։ 

Այսպիսի հայտարարությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն թուլացնել վարչապետի իշխանական լծակները, դեռ ավելին՝ վարչապետը մի բան էլ նպատակ ունի ավելի ամրապնդել իր դիրքերը իշխանության մյուս ճյուղերի հաշվին։ 

Սահմանադրական փոփոխությունների միջոցով դատական համակարգում նախատեսվող բարեփոխումները նախանշում են ազատվել այսօր գործող Սահմանադրական դատարանից, իսկ դատական այս գլխավոր մարմնի կազմալուծումը կատարվում է նրա համար, որ նոր ստեղծվելիք դատական բարձրագույն մարմինը հայտնվի իշխանություններից կախյալ վիճակում։ 

Իսկ անկախությունից զուրկ դատական համակարգի ստեղծումը ենթադրում է իշխանության բևեռացում իշխող ուժի ձեռքերում, որում կենտրոնական դիրք է զբաղեցնում գերլիազորություններով օժտված վարչապետը։ 

Ըստ էության, մոտակա հեռանկարում սպասվում է իշխանության ճյուղերի դեֆորմացիա, իսկ դա ոչ միայն չի բխում ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից, այլև ծանր դրության մեջ է դնելու նաև իշխանություններին, քանի որ փոխզսպումների բացակայության պայմաններում հնարավոր քաղաքական և տնտեսական վայրիվերումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության ուսերին»:

Արմեն Սիմոնյան

Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Ամենադիտված