Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի


Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի

Հայաստանի  դեմ ծառացած լուրջ անվտանգային մարտահրավերների ֆոնին քաղաքական և հասարակական խոսույթում մշտապես շրջանառվում է ՀՀ քաղաքական վեկտորն ամբողջովին դեպի Արևմուտք ուղղելու թեզը: Սակայն, պետք է շեշտել, որ կարծիքը, թե Արևմուտքը պաշտպանելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի կամ, Հայաստանի շահերից ելնելով, փչացնելու է հարաբերություններն Ադրբեջանի հետ, աշխարհաքաղաքական իրադրության թերի ընկալումների հետևանք է: 

Արևմուքն ավանդաբար վարում է առաջին հերթին իր տնտեսական և անվտանգային շահերին նպաստող քաղաքականություն։ Մինչ Ադրբեջանի  հետ հարաբերությունների օրինակով դա ցույց տալը, բերենք մեկ այլ՝ ուկրաինական քեյսի օրինակը: Դիցուք, ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը շաբաթներ առաջ անկեղծացել էր, որ եթե նայենք Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեջ ԱՄՆ ներդրումներին, ապա կհասկանանք, որ դրանցից առավելապես շահել է հենց Վաշինգտոնը, քանի որ դրանով խթանվել է ԱՄՆ տնտեսությունը, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել ռազմաարդյունաբերական ոլորտում։  Ավելին՝ Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունից ԱՄՆ-ին ուղղակի ֆինանսական օգուտը կկազմի առնվազն 21,7 միլիարդ դոլար:  Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ամերիկյան սպառազինության պատվերների առաջիկա հոսքից և արտադրության անխուսափելի ընդլայնումից կարևոր օգուտը՝ հենց Պենտագոնի կողմից գնումների համար ռազմական արտադրանքի վերջնական արժեքի նվազումն է: Այսինքն՝ հենց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հնարավորություն կստանա ավելի էժան գնով զենք ձեռք բերել: Կարծում ենք՝ այս օրինակն արդեն իսկ ապացուցում է, որ Արևմուտքը, իսկ այս դեպքում՝ կոնկրետ ԱՄՆ-ն, առաջնորդվում է միայն ու միայն սեփական շահերով:

Իսկ այժմ գանք Ադրբեջանին: Արևմուտքի համար Ադրբեջանի կարևորությունը չի նվազում, դեռ ավելին՝ շարունակ  աճում է: 1999թ.-ին Լոնդոնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման համար միջազգային կոնսորցիումի ստեղծման շուրջ պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարեց' «այս խողովակաշարով ոչ թե նավթ է հոսելու, այլ քաղաքականություն»: Ամրագրվեց Ադրբեջանի քաղաքականության հիմնական դրույթը, որի համաձայն՝ վերջինս իր նավթային գործոնն օգտագործում է ուժեղացնելու արտաքին քաղաքականությունը' փորձելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:  Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումներն Ադրբեջանից կազմել են 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն:

Ադրբեջանի դերն Արևմուտքի համար ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: Այսպես, եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքը հենց ադրբեջանական գազն է:  Եվրամիության երկրներից Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թվականին Ադրբեջանից 15 մլրդ 598 միլիոն 852 հազար եվրոյի բնական գազ են ներկրել՝ համաձայն Եվրոստատի նյութերի: Ըստ վիճակագրության՝ 2021 թվականին Ադրբեջանից ԵՄ երկրներ ներկրվել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրոյի գազ՝ չորս անգամ պակաս 2022-ի համեմատ: Արդյո՞ք ինչ-որ մեկը հավատում է, որ նույն ԵՄ-ն պատրաստ է հարվածի տակ դնել իր էներգետիկ անվտանգությունը՝ հանուն Հայաստանի շահերի լոբբինգի:

Այո, շաբաթներ առաջ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունն Ադրբեջանին, սակայն պետք է հասկանալ, որ Բաքուն այդ աջակցության կարիքը բնավ էլ չունի: Այն ժամանակ, երբ երկիրը միլիարդավոր դոլարների պաշտպանական ծախսեր է նախատեսում, Վաշինգտոնից ստացվող միլիոնները գործնականում ոչ մի նշանակություն չունեն:  Իսկ ԱՄՆ-ն ունի Ադրբեջանի աջակցության կարիքը, հակառակ դեպքում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն օրեր առաջ չէր շեշտի, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ ընգծելով, որ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին։ Իր հերթին՝ ԵՄ-ն էլ, որը Եվրախորհրդարանի մակարդակով սաստում է Ադրբեջանին, անմիջապես դրանից հետո ամենաբարձր մակարդակով պայմանավորվում է թարմացնել Բաքվի հետ ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը:

Եվ այսպես՝ ո՞ւմից ավելի մեծ շահ ունի Արևմուտքը։ Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանից, իսկ Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու ԵՄ-ին։ Ըստ էության, պաշտոնական Երևանին պատրաստվում են կերակրել միայն պաթոսախառն հայտարարություններով և ամորֆ խոստումներով, իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի օգնությամբ դուրս կմղեն ՌԴ-ին տարածաշրջանից, մեր երկիրն ընդհանրապես կկորցնի իր նշանակությունն Արևմուտքի համար, քանի որ, ինչպես նշեցինք, Արևմուտքն առաջնորդվում է միայն ու միայն իր տնտեսական շահերով: Ի դեպ, այդ հանգամանքը քաջ գիտակցում են նաև ՌԴ-ում, ինչի մասին ոչ երկիմաստ կերպով օրերս ակնարկել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար
Ամենադիտված