Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են


«Մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր». կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը փրկել է իր զինակից ընկերների կյանքը և անմահացել 2022 թ. սեպտեմբերի 13-ի լուսադեմին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ էր, կենսախինդ: Իր կողքին անհնար էր հանգիստ նստել, կսկսեր կատակել, զավեշտալի դեպքերը մինչև հիմա էլ բոլորը հիշում են: Վարակիչ ծիծաղ ուներ: Դպրոցում իր դասվարը ես եմ եղել: Ամբողջ կյանքի ամեն վայրկյանն ու րոպեն միասին ենք եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռուբենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Նրա խոսքով, որդին դպրոցում աչքի էր ընկնում առաջադիմությամբ, ընդունակ էր: «Սիրում էր բոլոր առարկաները, բայց երբ նպատակադրվեց բժիշկ դառնալ, սկսեց ավելի մանրամասն ուսումնասիրել քիմիան, կենսաբանությունը: Ինքնուրույն պարապեց և ընդունվեց Երևանի հենակետային բժշկական քոլեջ: Անվճար ընդունվեց, գերազանց առաջադիմություն ուներ: Մինչ օրս էլ իր դասախոսները սիրով են հիշում Ռուբենին, իր հետ կապված պատմությունները: Դպրոցից շատ սիրել է քոլեջը: Ատամնատեխնիկական բաժինն էր ավարտել: Որոշել էր ընդունվել Բժշկական համալսարանի դիմածնոտային բաժինը»: 2021 թ. հուլիսի 20-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Ճամբարակ: Մարտական հերթապահություն է իրականացրել Վերին Շորժային դիրքերում:

«Երբ Ռուբենը գնացել էր զինկոմիսարիատի վերջին ստուգումներին, պարզվել էր, որ ուղիղ աղիքի ճաք ունի: Իրենց ուղեգրով Ռուբենը վիրահատվեց, վեց ամիս ժամկետով հետաձգել էին ծառայության մեկնելը: Մայիսին վիրահատել ենք, հունիսին գնացել ու դիմում է գրել Աբովյանի զինկոմիսարիատում, որ զորակոչվի բանակ: Հունիսի կեսերին եկավ իր հերթական ծանուցագիրը, որ հուլիսի 20-ին պետք է մեկնի ծառայության: Նախքան դա ընկերներով որոշում են, որ այդ օրը պետք է գնան բանակ, նույն օրն էլ հետ գան: Հուլիսի 20-ին գնացինք իրեն ճանապարհելու: Ռուբենին երկու անգամ ավտոբուսից իջեցրել են, բայց հայրիկի, հորեղբոր ստորագրությամբ կրկին նստեց ավտոբուս և գնաց: Այդ օրն ահավոր վիճակում էի, կարծես կորուստ էի զգում, շուրջս շատ մարդիկ կային, որոնք ևս հուզված էին, լալիս էին, բայց ես հուսահատ էի, տագնապած: Ինձ մոտեցավ՝ «մա՛մ ջան, ցավդ տանեմ, լավ է լինելու, երկու տարին ինչ է որ, տղերքի հետ գնում ենք, գանք, այդպես ենք որոշել, չխանգարես, թող պապայենք ստորագրեն թղթերը, մեկ է, գնալու եմ»:

Ուրախ տրամադրությամբ մեկնեց»: Ռուբենը սկսում է իր ծառայությունը: Այդ ընթացքում եռամսյա ժամկետով վերապատրաստում է անցնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ ստանալով սանհրահանգչի, բուժակի որակավորում: Մայրիկն ասում է՝ որդուն «Զինուժով» էլ են ցույց տվել, թե ինչպես են գործնական պարապմունքներ անում, ռազմի դաշտում վիրավորներին փրկում: Դասընթացների ավարտին վերադառնում է զորամաս՝ որպես բուժակ, իր վաշտի հետ բարձրանում էր դիրքեր: Ռուբենը եղել է մեկից ավելի դիրքի պատասխանատու բուժակը: Ամեն ինչ խաղաղ էր, բայց այդպես միայն թվում էր: Թշնամին 2022 թ. սեպտեմբերի 13-ին հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության դեմ: Այս անգամ թիրախում Ջերմուկը, Իշխանասարը և Վարդենիսն էին:

«Այդ օրերին Ռուբենը պետք է արձակուրդ գար, բայց չեկավ, ասաց՝ մի քանի օր էլ սպասեք, դիրքերից կիջնեմ ու կգամ: Բայց իրականում գիտեր պատերազմի վտանգի մասին: Եթե դիրքերում չէր լինում, ամեն շաբաթ պետք է գնայինք իր մոտ: Անընդհատ ուզում էր, որ քույրերի երեխաներին էլ տանեինք մեզ հետ: Երբ ասում էինք, որ մեկին կտանենք, բայց մյուսը փոքր է, թող մնա մյուս անգամ, արձագանքում էր՝ ի՞նչ հետո, երեխեքին անպայման բերեք: Կարծես բոլորիս հաջող աներ, բայց մենք չէինք հասկանում»: Սեպտեմբերի 13-ին թշնամին հարձակվել է: Ռուբենը ոտքերի շրջանում հրազենային խոր վիրավորում է ստանում, ինքն իրեն ցավազրկող է ներարկում, որ կարողանա օգնել իր ընկերներին. վիրակապել է նրանց, առաջին բուժօգնություն ցույց տվել:

«20 հոգի իր ձեռքերի մեջ է մահացել, նրանց աչքերը Ռուբենն է փակել: Վաշտի հրամանատարը վզի, հետո որովայնի հատվածում վիրավորվել է: Նրան օգնություն է ցույց տվել: Ծանր վիրավորված տղաներից մեկին տեղափոխել է բունկեր, գլխի հատվածում կարել է, փամփուշտներով ու կտորներով պինդ կապել ու հրահանգել, որ որևէ մեկը ձեռք չտա: Այսօր այդ տղան ողջ է, նման ծանր վիրավորումով նրան գերեվարել են, 22 օր մնացել է գերության մեջ, այնտեղ որևէ միջամտություն չեն արել և ուղարկել են Հայաստան: Իրենց դիրքերից ութ հոգի էր գերեվարվել, որոնք վերադարձել են Հայաստան: Ռուբենը թույլ չի տվել, որ նրանք դուրս գան բունկերից, վիրակապել է, ներարկումներ արել: Տուն վերադառնալուց հետո նրանցից շատերի վերքերն ուղղակի մշակել են, ոմանց դեպքում վիրահատություն են արել: Հիվանդանոցներում զարմացել էին, թե ինչպես է հնարավոր նման բան»: Մարդու բանականության համար դժվար է ընկալել այն իրողությունը, թե ինչպես է թշնամին վարվել ծանր վիրավորված զինծառայողների հետ, ինչպես է նրանց զրկել կյանքից:

Տիկին Ասյան այս մասին մի քանի խոսքով պատմեց, բայց նույնը ձեզ բառացի փոխանցելու քաջություն ես չունեմ: «Ռուբենը ոչ միայն վիրակապել ու փրկել է վիրավորների կյանքը, այլ դուրս գալով բունկերից՝ իր վաշտի զոհված տղաների մարմինները մեկ տեղում է հավաքել, որ թշնամին չխոշտանգի: Զինակից ընկերները հորդորել են դուրս չգալ բունկերից, բայց Ռուբենս մերժել է՝ չեմ կարող թույլ տալ, որ մեր տղերքին մատով կպնեն: Հետո թշնամին տարել էր երեխեքի մարմինները ու օրեր անց նոր միայն փոխանցել Հայաստանին: Այդ ընթացքում նաև կապ են պահել զորամասի հրամանատարության հետ՝ «օգնե՛ք, օգնե՛ք»: Ինը ժամ օգնություն են խնդրել: Ողջ մնացած տղաներն են մեզ պատմել՝ երբ հրամանատարը ծանր վիրավորված է եղել, պարտականությունները Ռուբենն է իր վրա վերցրել:

Զորամասի հրամանատարության հետ խոսելիս բարձր տոնով անգամ ասել է՝ «ե՞րբ է գալու ձեր օգնությունը, ինչո՞ւ խաբեցիք, չօգնեցիք, արդեն կողքներս կանգնած են, լրիվիս մորթել տվեցիք»: Գումարտակի և գնդի հրամանատարները մինչև վերջին պահն ասել են՝ դիրքը չլքեք: Ռուբենը դուրս է եկել, որ տեսնի՝ գուցե ընկերների մեջ մեկը ողջ լինի: Այդ պահին զանգել է ընկերոջը, հայրիկին ու ինձ: Ասաց՝ «մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր»: «Մամ ջանով» զանգն անջատեց, հետ զանգեցինք, բայց ոչ ոք չվերցրեց, ընկերոջ զանգին արդեն ադրբեջանցիներն էին պատասխանել»: Տղաները 7-ից 9 մետր հեռավորության վրա են հայտնվել թշնամու՝ 300-400 հոգանոց զինված զորքի դիմաց: Սեպտեմբերի 13-ի լուսադեմին Ռուբենը զոհվում է, «տուն վերադառնում»՝ 22 օր անց: Այդ ընթացքում ծնողները ծեծել են պետական գերատեսչությունների բոլոր դռները, դիմել Կարմիր խաչին ու հնարավոր բոլոր մարմիններին ու անձանց:

Ծնողներին հասած տեղեկությունների համաձայն, Ռուբենը կարող էր գերիների թվում լինել, բայց իրականությունն այլ էր: Տիկին Ասյայի խոսքով, Ռուբենի զինակից ընկերները դիմում-նամակներ էին գրել, ներկայացրել զորամասին, պաշտպանության նախարարությանը, որ Ռուբենին հերոսի կոչում տան, պատմել են, թե ինչեր է Ռուբենն արել իրենց համար, ինչպես է փրկել իրենց կյանքը:

«Երբ գերլարված պահերին Ռուբենը կապ է հաստատում նաև բուժկետի հետ, տեղեկացնում, որ դեղերը ևս վերջանում են, իրեն ասում են, որ օգնությունը կգա, բայց նա կարող է մյուս ճանապարհով իջնել: Ռուբենը հրաժարվում է՝ ոչ մի վայրկյան չեմ թողնելու տղերքին, հասկանո՞ւմ եք, թե ինձ ինչ եք ասում»: Ռուբենը երկու ավագ քույրիկ ունի: Իսկ ապրելու ուժ մայրիկին տվեց Աստված: «Ամեն ինչ կապում եմ Աստծո հետ, որ նրա գործերն անքննելի են:Տարբեր մտքեր եմ ունեցել, բայց Ռուբենիս վերջին բառերն եմ հիշել՝ «մա՛մ, աղոթիր»: Ռուբենն աստվածապաշտ, աստվածավախ էր, իր «ձեռքի» գիրքն Աստվածաշունչն էր: Կարդացել ու վկայել է Աստվածաշունչ, անգամ այդ ծանր օրերին Աստծո խոսքն է եղել իր շուրթերին: Այդ օրերին տեսանյութերում ադրբեջանցիները ցույց են տալիս Ռուբենի Աստվածաշունչը: Ունենք բուժկետի ծառայության պետի ձայնագրությունը, որն ասում է՝ Ռուբենը յուրահատուկ էր ամեն ինչով: Տղաների մեջ առանձնանում էր իր վարքով, բնավորությամբ և հավատքով»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Չարենցավանի գերեզմանատանը: Ռուբենի մասին ձեզ կպատմի նրա մայրիկի հեղինակած «Հերոս բուժակ Ռուբենը» գիրքը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներում
Ամենադիտված