Չինաստանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Թումշուկ (Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզ) գյուղից 110 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 135 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Դեկտեմբերի 19-ին Գանսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 116 մարդ: Չինաստանի իշխանությունները ներկայացրել են երկրաշարժին արտակարգ իրավիճակների արձագանքման չորս մակարդակներից երկրորդը, որոնցից առաջինն ամենաբարձրն է։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը կարգադրել է բոլոր ջանքերը գործադրել մարդկանց որոնելու և փրկելու, ինչպես նաև երկրում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։