Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին


Դիլետանտության ու ձախողումների «մաստեր-կլաս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման շրջանում իշխանություններն իրենց կողմից նախաձեռնված յուրաքանչյուր գործ կատարում են փնթի, կիսատ-պռատ ու ոչ լիարժեք. արդյունքում, բնականաբար, դրական արդյունքներ չենք տեսնում։ Լրիվ հակառակը: Գոնե ձևի համար չկա մի ուղղություն, որի շուրջ աշխատանքները կիրականացվեն համապարփակ ձևով, առանց թերացումների, էլ չենք ասում՝ ձախողումների։ Տպավորություն է, որ այս իշխանությունները թերացումներ, ձախողումներ ու սև բծեր թողնելու հարցում վաղուց մասնագիտացել են։ Ծայր աստիճան փնթի է հատկապես իրենց վարած արտաքին քաղաքականությունը։ Հրապարակային մակարդակում Փաշինյանն առերևույթ ցույց է տալիս, թե գործում են դիվանագիտական ճկունության սահմաններում, բայց իրականում խճճվում են իրենց քայլերի մեջ, ու անհասկանալի է դառնում, թե որն էր առաջադրված նպատակը, որին պետք է հասնեինք։ Այսինքն, գործընթաց կա ցույց տալու, թե աշխատանք է կատարվում, բայց ամբողջ իրողությունը սահմանափակվում է միայն այդ գործընթացով, քանի որ մեր պետության նպատակադրումներն այդպես էլ իրականություն չեն դառնում։

Փոխարենը երկրի համար ամենավատ տարբերակները, որոնցից պետք է խուսափեինք, իրականություն են դառնում։ Փնթի են նաև իշխանությունների ներկայացրած օրինագծերը. առանց մասնագիտական քննարկում անցկացնելու, փորձագետների կարծիքը հարցնելու՝ նախագծերը բերում ու անցկացնում են խորհրդարանում, քանի որ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն ու աննախադեպ բարձր կարգի գործ են կատարում։ Բայց հետո պարզվում է, որ իրենց նախագծերը թերի են, չեն բխում հանրության շահերից, կամ լուրջ բացթողումներ են առկա։ Ու նորից է տեղի ունենում օրենսդրական նախաձեռնության լրամշակումը, կամ էլ օրենքը սկսում է ուղղակի չգործել ու ձևական բնույթ է ձեռք բերում։ Ու եթե նույնիսկ անդրադառնանք իշխանությունների սիրած գործին՝ ասֆալտապատմանը, ապա այն ևս արվում է ոչ լիարժեք, բայց ցուցադրականություն է ապահովվում, որ հետո Փաշինյանը հայտարարի, թե այնպիսի տեղերում ենք ասֆալտապատում կատարել, որ տարիներով անուշադրության են մատնված եղել։ Բայց այս իշխանությունների օրոք արված ասֆալտը նույնպես երկար չի դիմանում, ու հաջորդ տարի նորից են ասֆալտապատում։

Կամ անում են երգիծաբան Եվգենի Պետրոսյանի հայտնի հումորեսկի հանգվույն՝ «եթե անձրև է գալիս, ուրեմն ասֆալտ են անելու, եթե ասֆալտ են անում, ուրեմն շուտով խողովակներ են փոխելու»: Հաջորդը. Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում տարիներ շարունակ կառուցվում է այն, ինչ կարելի է կառուցել հաշված օրերում, բայց արդեն 5 տարի է, ինչ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման հարցում չեն կարողանում էական առաջընթացի հասնել։ Նույն իրավիճակն է նաև կրթության ոլորտում. ոլորտի պատասխանատուներին միայն իրենց պարգևավճարներն են հետաքրքրում։ Նրանք չեն պատկերացնում, թե որտեղից ուր ենք գնում։ Իշխանությունները հայտարարում են, թե համալսարաններն ապակենտրոնացնում ենք, Երևանը բեռնաթափում ենք, բայց իրականում որոշում են ավելի կենտրոնացնել, որովհետև բուհերը մի տեղ են տեղափոխելու. սկզբից Աշտարակ քաղաքն էր, իսկ հիմա՝ Երևանի ծայրամասը։ Քպական իշխանության օրոք անգամ դասագրքերը չեն հասցնում տպել, որ աշակերտներն իրենց դասերը կարողանան անցնել, կամ էլ եթե տպում են, ապա այնքան սխալներով ու անճշտություններով, որ քննադատության չեն դիմանում։

Օրինակ՝ հենց այդպիսի վիճակում են 7-րդ դասարանի դասագրքերի մեծ մասը։ Նույնը կարելի է ասել նաև 2-րդ ու 5-րդ դասարանների մասին, այսինքն՝ փաստացի ամբողջովին ձախողել են, այսպես կոչված, «նոր չափորոշիչը»: Այնպես որ, դիլետանտությունն այս իշխանությունների բնորոշ գիծն է։ Կարելի է նույնիսկ դասագիրք գրել այն մասին, թե ինչպիսին չպետք է լինեն իշխանությունները։ Դիլետանտության հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ եթե այլ երկրներում կառավարիչները կամ պաշտոնյաները մեծ ճանապարհ են անցնում, փորձ են կուտակում ու աստիճանաբար բարձրանում են իշխանական աստիճանակարգով, ապա քպականները պարզապես փողոցից հայտնվեցին ամենավերին աթոռների վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետ
Ամենադիտված