Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Արհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ


Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը Լուիս Մորենո Օկամպոյի երկրորդ զեկույցի վերաբերյալ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի երկրորդ զեկույցի վերաբերյալ։

Զեկույցի վերաբերյալ հայտարարությունն՝  ստորև.
 
«Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեկտեմբերի 18-ին հրապարակել է իր երկրորդ զեկույցը 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության վերաբերյալ։ Զեկույցը պարունակում է մի քանի առանցքային հիմնադրույթներ։ Այն մասնավորապես արձանագրում է, որ «Ցեղասպանության կոնվենցիայի 75-րդ տարելիցը հնարավորություն է տալիս դուրս գալ դատարկ «այլևս երբեք» խոստումներից»: Օկամպոն միանշանակ ճշգրիտ գնահատական է տալիս «այլևս երբեք» խոստմանը՝ ցույց տալով միջազգային դերակատարների ընտրանքային և կողմնակալ մոտեցումները ցեղասպանությունների կանխարգելման կամ «թույլատրման» հարցում։ Նման մոտեցումների առկայությունը զրոյացնում է միջազգային իրավունքի ուժը՝ ստեղծելով միջազգային անարխիզմի հսկայական վտանգ՝ լի մարդու իրավունքների հավանական ոտնահարման նոր սցենարներով։ 
 
Դեռևս իր նախորդ զեկույցում Լ․ Օկամպոն արձանագրել էր, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ցեղասպանական վտանգներ է պարունակում։ Այժմ նա հստակորեն արձանագրում է, որ «Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր, Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանի հետ քննարկումներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ռուսաստանը, տարբեր պատճառներով անտեսել են ստույգ և հասանելի տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբի համար առկա լուրջ ռիսկի մասին: Փոխարենը, մեծամասնությունը ցանկանում էր նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողություններից խուսափելուն և հասնելու որոշակի տնտեսական և աշխարհաքաղաքական ազգային շահերի: Իսրայելը, օրինակ, շահում էր Ադրբեջանին զենքի զգալի վաճառքից»: Լ․ Օկամպոն խստորեն հիշեցնում է, որ Կոնվենցիայի մասնակից պետությունները չպետք է օգուտ քաղեն ցեղասպանությունից։
 
Այժմ նրանցից պահանջվում է ճշգրիտ գնահատականներ տալ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի ցեղասպանական մտադրությանը՝ հարձակվել Հայաստանի վրա։ Լ․ Օկամպոն մատնանշում է, որ անհրաժեշտ է «ապահովել փոխհատուցում նրանց համար, ովքեր կորցրել են իրենց կյանքն ու ունեցվածքը Լեռնային Ղարաբաղում, երաշխավորել էթնիկ խմբի իրավունքները՝ անվտանգ վերադառնալու իրենց պապենական հողը, և ազատ արձակել «հայ գերիներին», այդ թվում Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներին և հինգ այլ նախկին պաշտոնյաների, որոնց նկատմամբ քաղաքականությունը համապատասխանում է Ցեղասպանության կանվենցիայի II՝ «լուրջ մարմնական և հոգեկան վնասի» մասին դրույթին։ Լ․ Օկամպոն ևս մեկ՝ չափազանց կարևոր դիտարկում է կատարում՝ հայ նախկին պաշտոնյաների գերությունը նկարագրելով որպես ուղերձ Ադրբեջանի կողմից բռնագաղթի ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայությանը․ այն է «Եթե վերադառնաք, սովամահ կլինեք, կբանտարկվեք կամ կսպանվեք»։ Սա է ադրբեջանական «ինտեգրացիայի» մասին ողջ ճշմարտությունը։ 
 
Թեև Լ․ Օկամպոյի դիտարկումները վերաբերվում են Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությանը, սակայն բոլոր դիտարկումները հավասարապես տարածելի են 1988-1992թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի էթնիկ հայության հայրենազրկման և բռնագաղթի նկատմամբ, երբ արձանագրվել են Ցեղասպանության կոնվենցիայի գրեթե բոլոր դրույթների խախտումներ։ Սա էթնոֆոբիայի և ռասիզմի կատարյալ դրսևորում էր, որը կրկնման հնարավորություն ստացավ միջազգային դերակատարների անհամաչափ և ընտրանքային արձագանքի պատճառով։ 
 
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Լ․ Օկամպոյի արդարացի ջաքները թե՛ ցեղասպանության արձանագրման, թե՛ մեղավորների ու պատասխանատուների հասցեագրման, թե՛ հավանական լուծումների առաջարկման համար։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համապատասխան ջանքեր գործադրել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության՝ միջազգայնորեն երաշխավորված, ապահով և անվտանգ վերադարձի իրավունքը իրացնելու համար»։



Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված