Մոդրիչը հիանալի ֆիզիկական և հոգեբանական վիճակում է. Անչելոտի Անչափահաս աղջիկներ են կորում ՀՀ-ում, ապա 1–2 օր անց հայտնաբերվում․ ո՞րն է պատճառը ԱՄՆ-ն թույլ չի տա վճարներ սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. ԱՄՆ պետքարտուղար Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները. Թրամփ Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը Գազ չի լինի մարտի 31-ին․ հասցեներ Երեկ մայր ու դուստր վրաերթի էին ենթարկվել․ ինչպե՞ս է նրանց վիճակը, ինչո՞ւ են նրանց տարբեր ԲԿ-ներ տարել Զոդի կամրջի վրա բախվել են «Opel» ու շտապօգնության մեքենա, վիրավnրներ կան ՀՀ-ում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ ձեր համերգներին ոչ բոլոր աթոռներն են զբաղված. Փաշինյանը՝ Չեքիջյանին Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը. Վիկտոր Օրբան


Կարենը զnհվեց խրամատում, մանկության ընկերոջ ձեռքից բռնած

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Լուսանկարից մեզ նայող այս լուսավոր տղան Կարեն Մարտիրոսյանն է, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից։ Կարենը մեկն է այն հարյուրավոր երիտասարդներից, ով կյանքը դրեց հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, կռվեց մինչև վերջին շունչը, որ ապրի հայրենիքը։ 

Հայրը՝ Էրիկ Մարտիրոսյանը MediaHub-ի հետ զրույցում արցունքները չի կարողանում զսպել, ասում է՝ ամենադժվար բանն այն է, որ հերոս որդու մասին խոսելիս, ամենաուժեղ պահին թուլանում է․ «Կարենը մեր ուժն էր, մեր հենարանը, հիմա նրա կորստով, արժեզրկվեց անգամ ապրելը»։ 

Ընդամենը 24 տարեկան էր Կարենը։ 44-օրյա պատերազմին հոր հետ կամավորագրվելով Եղնիկներում, զինադադարից հետո, որոշել էր ծառայությունը հայրենիքին շարունակել պայմանագրային հիմունքներով, հերթափոխում էր Հաթերքի դիրքերում։ 

«Պարապած, կոփված տղա էր Կարենը, սովորական հայ տղա, որ գուցե շատերից ավելին էր սիրում հայրենիքը։ Հաճույքով էր բարձրանում դիրքեր, իսկ հանգստյան օրերին մեզ էր օգնում»,- ասում է հայրը, ափսոսանքով նշում, որ հիմա անցյալով է խոսում որդու մասին։ 

Ինքնամփոփ, ինչ-որ տեղ ամաչկոտ տղան շնորհիվ իր ֆիզիկական կարողությունների, նաև ճարպիկ էր։ Դա է թերևս պատճառը, որ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին, երբ լուրեր տարածվեցին նույն դիրքի անձնակազմի զոհվելու մասին, ծնողները սկզբում չհավատացին։ «Այդ օրը նա զանգեց ինձ, հարցրեց բոլորից։ Փոխարենը մենք մտածեինք իր մասին, նա էր անհանգստանում մեր մասին, անընդհատ խնդրում էր, որ ուշադիր լինենք։ Հաջորդ օրն առավոտյան գյուղը տարհանվում է, իսկ թեժ մարտերն այդ ուղղությամբ շարունակվում էին»,- վերհիշում է Էրիկը։ Ստեփանակերտ տարհանվելուց հետո, նույն օրը կեսօրին հաստատվում է զինադադարը, իսկ հայրը սկսում է որդու որոնումները։

«Զանգելն այդ օրերին բացարձակ հնարավոր չէր, որևէ մեկի մասին տեղեկություն իմանալու համար գնում էինք հոսպիտալներ, հիվանդանոցներ, օրերով եղել եմ մորգում, բայց անարդյունք»։

Հետո եկավ սեպտեմբերի 23-ը։ Մարտակերտից շատ դիակներ են տեղափոխել Ստեփանակերտ։ Մեր համագյուղացիներից մեկը՝ Մերուժանը, գնաց ու ճանաչեց և՛ իր եղբորը՝ Վարդանին, և՛ Էրիկի որդուն՝ Կարենին։ Նրանք ընկերներ էին, նույն դիրքում են կռվել ու միասին էլ զոհվել։ 

«Հետո իմացանք, որ ռուս խաղաղապահների հետ դիերը դիրքերից իջեցնելիս մարտական հենակետում Կարենն ու Վարդանը զոհվել են իրար ձեռքից բռնած, հավանաբար, փորձում էին իրար օգնել, բայց վնասվածքները շատ են եղել, տղերքը չեն դիմացել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Էրիկի հոգու ցավը ոչ ոք չի կարող մեղմել։ Կարենի և Արցախի կորստով ոչ՛ հայրը և ոչ՛ մայրը դեռևս իրենց տեղը չեն գտնում. «Մարմնի ցավն ուրիշ է, հոգունը՝ ուրիշ»։ 

Սեպտեմբերյան իրադարձությունները Մարտիրոսյանների ընտանիքից խլեց նաև Էրիկի դստեր՝ Մերիի ամուսնուն։ Նա փրկարար էր Առաջաձոր գյուղի հենակետում, կրակի բաժին դարձավ սեպտեմբերի 25-ին, կնոջ խնամքին թողնելով 3 անափահաս երեխա։ Իսկ պատերազմում՝ սեպտեմբերի 19-ին զոհվեց նաև Կարենի եղբայրը, մորաքրոջ տղան՝ Էդվարդը։ 

Հայրն ասում է, որ Կարենը շատ ինքնուրույն ու նպատակասլաց երիտասարդ էր, արդեն իսկ մտածում էր ընտանիք կազմելու մասին։ «Բայց չգիտեմ, գուցե ընտրյալ ուներ, ինձ բան չի ասել։ Կարենի բոլոր երազանքները կապված էին Արցախի հետ։ Հայրենիքի ու Կարենիս կարոտն այժմ առնում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- հավելեց Էրիկ Մարտիրոսյանը։  

Հունան Թադևոսյան

Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանՆերկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանTOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էՊերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանFINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանՄոդրիչը հիանալի ֆիզիկական և հոգեբանական վիճակում է. Անչելոտի Անչափահաս աղջիկներ են կորում ՀՀ-ում, ապա 1–2 օր անց հայտնաբերվում․ ո՞րն է պատճառը Ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱՄՆ-ն թույլ չի տա վճարներ սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. ԱՄՆ պետքարտուղար Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները. Թրամփ Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա ՓիրումյանըԳազ չի լինի մարտի 31-ին․ հասցեներ Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Երեկ մայր ու դուստր վրաերթի էին ենթարկվել․ ինչպե՞ս է նրանց վիճակը, ինչո՞ւ են նրանց տարբեր ԲԿ-ներ տարել Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԶոդի կամրջի վրա բախվել են «Opel» ու շտապօգնության մեքենա, վիրավnրներ կանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.ՀՀ-ում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ ձեր համերգներին ոչ բոլոր աթոռներն են զբաղված. Փաշինյանը՝ Չեքիջյանին Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը. Վիկտոր Օրբան Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը Ռուսական լցանավը, որը տեղափոխում է շուրջ 730,000 բարել հում նավթ, ժամանել է Կուբա. Պեսկով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն անմիջապես կպատասխանի, եթե Բրիտանիան գնա էuկալացիայի Մոսկվայում բրիտանական դեսպանատան աշխատակցին hավատարմագրումից զրկելուց հետո. ՌԴ ԱԳՆ Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը19-ամյա տղան ալկոհոլի ազդեցության տակ սպանել է հորը Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ հանել Կուբայի դեմ պատժամիջnցները Թույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենադիտված