Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»


ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ամեն կերպ աջակցելու բոլոր ջանքերը շարունակվելու են նաև 2024-ին. Ժաննա Անդրեասյան

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամեն կերպ աջակցելու, նրանց իրավունքները պատշաճ իրացնելու բոլոր ջանքերը և պետական հոգածությունը շարունակվելու են նաև 2024-ին: Այս մասին նշված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորական ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2023 թվականը բարդ ու դժվարին ճանապարհ էր՝ լի բազում մարտահրավերներով, նոր փորձություններով, ցավալի կորուստներով: Սակայն, այդուհանդերձ, պետք է արձանագրել` բոլոր բարդությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ամենաօրհասական պահերին անգամ մենք կարողանում ենք համախումբ ուժերով լուծումներ գտնել, լինել միասնական, հաղթահարել ճգնաժամերը և դրա արդյունքում տարվա ավարտին ավելի կայացած և ավելի ամուր ենք՝ որպես պետություն և հասարակություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում արձանագրված հաջողությունները միասնական աշխատանքի և համատեղ ջանքերի արդյունք են։ Իսկ դրանք բազմաթիվ են․ կառուցվում, վերակառուցվում և նորոգվում են բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ՝ ապահովելով անվտանգ և արդի պայմաններ մեր երեխաների ուսումնառության համար, վերափոխվում են կրթական ծրագրերը և մասնագիտական զարգացման համակարգերը՝ ապահովելու որակյալ կրթություն, աջակցելու և արժանապատիվ պայմաններ երաշխավորելու մանկավարժների և դասախոսների համար, մեր գիտնականները հաջողություններ են արձանագրում իրենց աշխատանքում՝ սերտացնելով կապերը միջազգային գործընկերների հետ, հետազոտություններն իրականացնելով արդիական սարքավորումներով հագեցած պայմաններում։

Անցնող տարում բազմաթիվ մշակութային և մարզական միջոցառումներ են իրականացվել մարզերում՝ ունենալով հազարավոր մասնակիցներ, բացվել են նոր երիտասարդական կենտրոններ՝ ապահովելով ինտելեկտուալ ժամանցի և ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները տարբեր բնակավայրերում։ Տասնյակ հուշարձաններ ամրակայվել և վերականգնվել են։ Մշակույթի ոլորտի զարգացման, պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ պետության ուշադրությունը տարեցտարի ավելանալու և ավելի տեսանելի է դառնալու։

Ողջ տարվա ընթացքում ապրել ենք սպորտային հաղթանակների և մեծ նվաճումների բերկրանքն ու ոգևորությունը, որի համար շնորհակալ ենք մեր մարզիկներին և մարզիչներին։ Մեր պետությունը համառություն և վստահություն ունեցավ նաև միջազգային մի քանի խոշոր մրցաշարեր պատվով անցկացնելու Հայաստանում՝ արժանանալով մարզաշխարհի բարձր գնահատանքին ու հիացմունքին: Այս քաղաքականությունը լինելու է շարունակական։

Անցնող տարում մեզ համար առաջնային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության և մասնագիտական գործունեության շարունակականության ապահովման խնդիրը։ ՀՀ բոլոր կրթական հաստատություններն առաջին իսկ օրից սիրով բացեցին իրենց դռները սարսափելի դժվարությունների միջով անցած մեր ուսուցիչների, աշակերտների և ուսանողների առջև։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին ու սովորողներին դժվարին օրերին պետության կողքին լինելու, միմյանց աջակցելու, չհուսահատվելու, զուգահեռ նաև պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերին մասնակցության ուժ գտնելու և աշխատանքը բնականոն հունով շարունակելու համառ կամքի համար: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամեն կերպ աջակցելու, նրանց իրավունքները պատշաճ իրացնելու բոլոր ջանքերը և պետական հոգածությունը շարունակվելու են նաև 2024-ին:

Հարգելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2024 թվականը թող լինի պետականաշինության գործում յուրաքանչյուրիս դերի հստակ գիտակցման և արժևորման, ստեղծագործ մտքի, արարումների և մեծ նվաճումների տարի: Միացյալ և համատեղ ուժերով մենք կարող ենք ավելին: Ուժ, կամք և համառություն բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա Կոստանյան
Ամենադիտված