Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան


Ալիևի վերջնագիրը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Տարեվերջին և ընթացիկ տարվա առաջին օրերին Հայաստանի իշխանության առաջին դեմքերը շարունակ պնդում էին, թե երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Այս պաթոսային լավատեսության միֆը պայթեց վերջին օրերին ու հանրային տրամադրությունները հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին առաջինը սկսեցին նախապատրաստել Երևանում:

Նախ, Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց տվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով բառացիորեն հայտարարեց. «Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին։ Դրական դինամիկա կա, սակայն կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել։ Հունվարի վերջին համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն»:

Գրեթե նույն միտքը երեկ կրկնեց Հայաստանի ԱԳ նախարարը՝ Հունաստանի իր գործընկերոջ հետ անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանական առաջարկների մեջ, որոշ հոդվածներով, տեքստի որոշ մասերով մենք տեսնում ենք որոշակի հետընթաց, բայց որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը:

«Դրական դինամիկա», «առաջընթաց» արտահայտությունները շաբլոնի տպավորություն են թողնում, որովհետև դրանց տակ փաստացի հենք գոյություն չունի, ավելին՝ ԱԽ քարտուղարի և ԱԳ նախարարի խոսքերի տողակատկից հասկացվում է, որ Բաքուն այդպես էլ չի ստանձնում պարտավորություն՝ կոնկրետ պարամետրերով ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Այն, ինչ խուսափում են ասել մեր իշխանությունները՝ գերադասելով հանրային կարծիքը մանիպուլացնել իրենց արբանյակների միջոցով, բացահայտորեն բարձրաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երեկ Բաքվի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

«Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Այսինքն՝ դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ։ Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների»,-ասել է Ալիևը:

Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքականությունը՝ սկսած 2022-ի ապրիլից, կառուցված էր մի հակաբարոյական, հակաքաղաքական թեզի վրա, թե հնարավոր է Արցախի զոհաբերմամբ հասնել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, այլ խոսքով՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի չեղարկմանը: Սա էր, այսպես կոչված, «Բրյուսելյան գործընթացի» փիլիսոփայությունը: Սակայն ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդության մասին, թերևս, արդեն կարելի է մոռանալ: Մի կողմից, Ալիևին այդ հարթակը պետք էր՝ Արցախի կլանումն իրականացնելու համար, որից հետո նա կորցրեց իր մոտիվացիան ԵՄ միջնորդության հարցում, մյուս կողմից՝ Միշելն առաջիկա ամիսներին հեռանում է պաշտոնից, ամենայն հավանականությամբ՝ իր հետ տանելով իր քեյսի այն հատվածը, որը տեսականորեն ձեռնտու էր Հայաստանի համար:

«Չոր հաշվով» Արցախը հանձնվեց, իսկ «Զանգեզուրի միջանցքի» թեման մնաց օրակարգում՝ շատ ավելի վտանգավոր շեշտադրումներով ու կարգավորվումներով, քան նախատեսված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

«Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն։ Սա կլինի երկու ինքնիշխան պետությունների կողմից ստորագրված պայմանագիր։ Եթե ինչ-որ մեկն ուզում է օգնել, մենք դեմ չենք, բայց այդ օգնությունը չպետք է պարտադրող լինի»,- երեկ ասել է Ալիևը, թերևս, առիթավորվելով այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները դեռ անցյալ տարեվերջին իրենք էին նահանջել միջազգային երաշխավորների ու երաշխիքների, իրենց իսկ սահմանած, «կարմիր գծերից»:

Ավելին, Ալիևը պնդում է, թե «...Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս, կլինի մեկ թեմա՝ Ղազախ-Թովուզ հատվածում սահմանի սահմանազատումը»: Ասել է թե՝ քննարկվելու է անկլավների թեման: «Ադրբեջանական գյուղերի հարցը մշտապես օրակարգում է։ Ես այդ հարցը ոտքի վրա քննարկել եմ Նիկոլ Փաշինյանի հետ նաև Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Ալիևը:

Ավելորդ է ասել, որ Ադրբեջանի նախագահը կտրականապես մերժել է զորքերի հայելային հետքաշման առաջարկությունը՝ ձգտելով «օրինականացնել» 2021-22թթ-ին տեղի ունեցած Հայաստանի տարածքների օկուպացիան:

Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասում էր. «Կասկած չունեմ, որ խաղաղության պայմանագիրն ամբողջովին համապատասխանելու է Հայաստանի շահերին։ Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք այն ստորագրենք։ Բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, ՀՀ համար ստեղծվում է անվտանգության երաշխիքներ»:

Ո՞րն է Հայաստանի շահը, ի՞նչ ասել է անվտանգության երաշխիքներ: Բավական է ստել՝ իշխանության ամենաբարձր մակարդակով:

Ալիևը կետ առ կետ բացահայտել է քննարկվող փաստաթղթի բովանդակությունը, որն, ըստ էության, անվերապահ կապիտուլյացիայի «ճանապարհային քարտեզ» է:

Հայաստանին լավ լուծում չի սպասվում, հրաշքներ չեն լինելու, մենք պետք է կարողանանք ընտրել նվազագույն ռիսկեր պարունակող փաստաթուղթը, այսինքն՝ հարկադրված ենք ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև: Բայց ամենաանբարենպաստ վիճակից կարող են խույս տալ միայն մի պարագայում՝ երկիրը ֆիասկոյի առաջ կանգնեցրած Փաշինյանը պետք է հեռանա:

Վահրամ Բագրատյան

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի
Ամենադիտված