«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը


Միջազգային կազմակերպությունը 2024-ին նոր պատերազմներ է կանխատեսում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպե՞ս է աշխարհը դիմավորում 2024 թվականը: Ի՞նչ է կատարվում ռազմական գործողությունների օջախներում:
UNICEF-ն ահազանգում է, որ Գազայում ամեն օր 10-ից ավելի երեխա կորցնում է իր մեկ կամ երկու ոտքը իսրայելական բանակի հարձակումների հետևանքով։ Ընդ որում, ոտքերի ամպուտացիան արվում է առանց որևէ ցավազրկման, քանի որ իսրայելական շրջափակման մեջ հայտնված պաղեստինցիները վաղուց չունեն ամենասովորական ցավազրկողներ։ Ավելին, Գազայի երեխաների 90 տոկոսը տառապում է ծայրահեղ թերսնումից, նույն խնդիրն է նաև հղի կանանց պարագայում։ Փորձագետներն ահազանգում են, որ ստեղծված իրավիճակում համաճարակները գլուխ են բարձրացնելու և ավելի շատ մարդկային կյանքեր խլելու, քան մինչ այժմ եղել է իսրայելական հարձակման հետևանքով։

Իսկ մինչ այս պահը Գազայում զոհվել է 22 հազարից ավել մարդ, 2.3 միլիոն մարդ հեռացել է դեպի Եգիպտոսի հետ սահման։ Ավելին, իսրայելական կողմը չի էլ թաքցնում, որ իր նպատակը Գազան պաղեստինցիներից դատարկելն է։ Իսրայելի պաշտպանության հարցում ձախողված և կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված Նեթանյահուն, ով ներգրավված է մի շարք դատական գործընթացներում, խոստացել էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։ Սակայն, ինչպես նկատում են International CRISIS Group-ի փորձագետները, Իսրայելը ոչ թե փորձում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, այլ Գազայի հետ կապված ամեն ինչ։ Այն, որ Իսրայելը ոչ թե ՀԱՄԱՍ-ի, այլ պաղեստինցի ժողովրդի դեմ է պատերազմում, հասկանալի է։ Այդ հրթիռակոծությունների հետևանքով մեծ թվով մարդիկ են սպանվում։ Իսրայելի պատկան մարմինները հայտարարում են, որ կարողացել են շարքից հանել Գազայի ստորգետնյա թունելների ցանցի հսկա մի հատված։ Ամանորից առաջ էլ տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում էր, որ գերևարվել են պաղեստինցի տղամարդիկ, որոնց շարքում կային նաև անչափահասներ, որոնց ցուցադրաբար ստիպել էին հանել հագուստներն ու նվաստացուցիչ ձևով շարվել Գազայի մարզադաշտերից մեկում։ Այն, որ պատերազմը Գազայում դեռ երկար է տեւելու՝ հասկանալի է դարձել կոնֆլիկտում ներգրավված կողմերի պահվածքից։ ԱՄՆ-ն փորձում է ամեն ինչ անել, որ կոնֆլիկտը չտարածվի ռեգիոնում։ Դա լավ հասկանում է նաև Հզբոլլահը Լիբանանում, այդ իսկ պատճառով, չնայած Իսրայելի կողմից հարձակումներին, վերջիններս բավարարվեցին միայն պատասխան հարվածներ հասցնելով։ Կկարողանա՞ արդյոք Բայդենի վարչակազմը վերահսկելի պահել Իսրայելի ռազմական ախորժակը, թե ոչ, կերևա մոտ ապագայում։ Մեկ այլ հանգամանք էլ կա, որ Իսրայելում գիտակցում են գրեթե բոլորը, Նեթանյահուն պատերազմից հետո ստիպված է լինելու կանգնել դատարանի առաջ` ոչ միայն կոռուպցիոն գործերում ներգրավվոծության, այլև երկրի պաշտպանության կազմակերպումը ձախողելու մեղադրանքներով, ու բնական է, որ վերջինս իր իսկ 
շահերից ելնելով փորձելու է հնարավորինս ձգձել պատերազմը։

The Economist-ի խմբագիր Զաննի Մինթոն Բեդդոսը CNN-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը էսկալացիայի վտանգ ունի։ Վերջինս մտավախություն ունի, որ Իսրայելի հյուսիսային հատվածում կարող են որոշակի գործողություններ ծավալվել և հավելում է, որ Գազայում տեղի ունեցողը պետք է հենց այս պահին կանգնեցվի՝ մարդկային կյանքերի կորուստներ անպատմելի մասշտաբների է հասնում, հայտարարել է նա։ «Իսրայելի տնտեսությունը չի կարող շարունակաբար դիմադրել այս հակամարտության էսկալացիային»,- ասել է վերջինս։

Ուկրաինա-Ռուսաստան եղբայրասպան պատերազմը ևս շարունակվում է արյունոտ սցենարով, չնայած արևմտյան որոշ երկրների կամ առանձին պաշտոնյանների բարձրաձայնած  հույսերին, որ հնարավոր է կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջը։ Ու չնայած արևմտյան մամուլում վերջերս եղան հրապարակումներ այն մասին, որ Զելենսկին է խանգարում բանակցությունների սեղանի շուրջ չնստելուն, ուստի նրան հարկավոր է «շարքից հանել», ակնհայտ է մեկ բան` քանի դեռ ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական զորքերը պետք է դուրս գան Ուկրաինայի սուվերեն տարածքից, խաղաղության վերաբերյալ որևէ խոսակցություն հնարավոր չէ։ Իսկ մինչ այդ` Ուկրաինայում շարունակում են զոհվել ուկրաինացիներ եւ ռուսներ: Ուկրաինան արդեն պատերազմը շարունակելու ռեսուրսի պակաս ունի: Ռուսաստանը Ամանորին ու Ամանորից հետո շարունակում է ծանր հրթիռակոծության ենթարկել տարբեր ուղղություններով՝ Օդեսա, Խարկով, Խերսոն, Դնեպրոպետրովսկ, Կուպյանսկ, Ավդեևեկա։ Ու չնայած Զելենսկին արևմտյան երկրների գործընկերների հետ հանդիպումների ժամանակ շարունակում է պնդել, որ եվրոպական երկրները պետք է խթանեն իրենց ռազմական արդյունաբերությունը, հստակ է մեկ բան, որ պատերազմի սցենարը գծելիս, ամենայն հավանականությամբ հաշվի չէին առել, որ այս պատերազմը կարող է երկար տևել, իսկ ձգձգվող պատերազմում հաղթում է սովորաբար ամենաշատ ռեսուրս ունեցող եւ ամենադիմացկուն կողմը։ Ի դեպ, International CRISIS Group-ը կարծում է, որ այս պատերազմը կարող է նոր մասնակիցներ էլ ընդգրկել։

Այս կազմակերպությունը մշակել է 2024-ի հավանական հակամարտությունների նկարագիրը եւ դրա մեջ ընդգրկել է նաև Ադրբեջան- Հայաստան կոնֆլիկտը։ Եվ այսպես, International CRISIS Group-ի փորձագետների կարծիքով 2024-ի հավանական կոնֆլիկտների ցուցակն է. Գազա-Իսրայել պատերազմ, Մերձավոր Արևելքի ընդլայնված հակամարտություն, Սուդան, Ուկրաինա-Ռուսաստան, Մյանմար, Եթովպիա, Ադրբեջան-Հայաստան, Չինաստան-ԱՄՆ։
CRISIS Group-ը գրում է, որ դիվանագետները մտավախություն ունեն, որ Ադրբեջանը չի բավարարվելու Արցախի գրավումով և Արցախի հայկական տարածքից տեղի էթնիկ բնակչության բռնի տեղահանմամբ, կարող է անցնել Հայաստանի տարածքների յուրացմանը։ «Եթե Արցախը ամենացավոտ ոսկորն էր Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում, ապա այն այլևս միակը չէ»»,-ասվում է կազմակերպության վերլուծության մեջ։

Նշում են, որ դեռևս 2022-ին ՀՀ սուվերեն տարածքում հաստատված ադրբեջանական զինուժը պատահաբար չի մտել հայկական տարածք. Բաքուն ցանկանում է ստանալ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, որն առանց Իրանի վերահսկողության Նախիջևանի եւ Թուրքիայի հետ միանալու ուղին է եւ որ ամենահետաքրքիրն է, կազմակերպության փորձագետները կարծում են, որ Ռուսաստանին ևս դա ձեռնտու է, քանի որ այդ միջանցքի միջոցով ՌԴ-ն կարող է խուսանավել որոշ պատժամիջոցներից, որոնց տակ հայտնվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ 
Հատկանշական է, որ փորձագետները ևս նշում են, որ Բաքուն միջանցքի հարցում կարող է կորցնել համբերությունը, ինչպես դա եղավ Արցախի՝ սեպտեմբերի 19-ի պատերազմի հարցում ու ստիպել ՀՀ իշխանություններին՝ գնալ իր գծած սցենարով։ 

«Հայաստանի պարագայում, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ ձեռնարկի, տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվելու են շրջափակման մեջ ու ստիպված են լինելու հեռանալ Իրան կամ Ռուսաստան։ Եվ այդ տեղահանումն ավելի սարսափելի պատկեր կունենա, քան նույնիսկ Արցախից հայաթափումը»,- նշվում է կազմակերպության զեկույցում։

Ընդ որում հսկայական զեկույցում որևէ խոսք նշված չէ Խաղաղության պայմանագրի մասին, ոչ էլ առավել ևս Փաշինյանի առաջարկած՝ «խաղաղության խաչմերուկի» մասին։ Նույնիսկ արևմտյան փորձագետներն են խուսափում ոչ ռեալիստական խաղաղության դարաշրջան, խաղաղության պայմանագիր կամ խաղաղության խաչմերուկ ձևակերպումներից։ Մնում է հասկանալ, արդյոք Փաշինյանի աշխատակազմում այս տիպի վերլուծություններին ծանոթանո՞ւմ են: Այլապես զարմանալի է, որ նույն Արևմուտքում ահազանգում են, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան սարերի հետևում չէ, իսկ ՀՀ իշխանությունը Ադրբեջանից «խաղաղություն» է մուրում։ 
Արձանագրենք, որ ըստ մասնագետների, 2024-ին աշխարհում թեժ կետերն ավելանալու են, ընդ որում ամենամեծ ու ամենաարյունալի թեժ կետերը մեր հարևանությամբ են եւ դրանք ընդլայնվելու միտում ունեն։ Որքանո՞վ է ՀՀ իշխանությունը պատրաստ այս զարգացումներին և, ի վերջո, ի՞նչ է սպասվում մեզ՝ 2024-ի գլոբալ տուրբուլենտ պատերազմական տարում։ 

 

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելուԳիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան
Ամենադիտված