Այսօր ով մի երկու կոպեկ փող է ունենում, մի անճաշակ տեսահոլովակ է նկարում, հետո ողջ ժամանակ այդ անճաշակությունը եթերով հեռարձակում են
BlogՎանե Ազատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էսօր ով մի երկու կոպեկ փող է ունենում, մի անճաշակ տեսահոլովակ է նկարում, հետո ողջ ժամանակ էդ անճաշակությունը եթերով հեռարձակում են:
Ավելի տխուր է, երբ էդ երկու կոպեկանոց աստղիկներին թվում է, թե աշխարհն իրենց շուրջ է պտտվում, ու որ իրենք լուրջ, ծանրակշիռ արվեստագետներ են: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ էդ աստղիկները ձեռք են բերում բարձրաստիճան այրերի ու նրանց տիկնանց հովանավորությունը, և անորակ երաժշտության լրջագույն ախտն սկսում է վերածվել իսկական փսիխոզի՝ լցվելով մեր տներ, փողոց, քաղաք, երկիր....