Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ


«Շատ եմ զրուցում Խաչիկի հետ, պատկերացնում, թե ինչ-որ քայլ անելուց առաջ նա ինչ կմտածեր. չէր սիրում, որ մարդիկ չարանում էին». Խաչիկ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր ու չարաճճի: Սիրում էր գրականությունը, հումանիտար առարկաների հանդեպ մեծ հակում է ունեցել: Ազդվում էր մեր էպոսից, մեր մշակույթն իր համար յուրահատուկ տեղ ուներ, բայց, միևնույն ժամանակ, Խաչիկը համամարդկային կերպար էր: Սիրում էր նաև դիցաբանությունը: Գեղեցիկ ձեռագիր ուներ, կարող էր թռչնատառերի նման գրել: Ճկուն մտածելակերպով էր աչքի ընկնում, մի հարցի վերաբերյալ կարող էր մի քանի տեսակետ արտահայտել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Խաչիկի մայրիկը:

Ասելիքը շատ է, հույզերն՝ անսպառ, այսպիսին են տղաների մասին մեր զրույցները: Մայրիկն ընդգծում է՝ քննարկումների ու զրույցների ժամանակ Խաչիկն ասում էր, որ Աստված պատերազմներ չի ուզում, բայց եթե թշնամին ներխուժում է քո տուն, ի՞նչ է, պետք է ձեռքերդ ծալած նստես ու սպասես, թե ե՞րբ է գլխիդ խփելու: «Ոչ, եթե հարձակվում են քեզ վրա, առաջինը դու պետք է խփես, գլուխդ չկախես: Նաև յուրահատուկ մոտեցում ուներ հերոս կոչման վերաբերյալ: Միշտ շեշտում էր՝ ամեն մեկին հերոս չի կարելի ասել, բոլորին մի հավասարեցրեք իրար»: Տիկին Լուսինեն ասում է՝ չնայած որդին հակումներ ուներ հումանիտար առարկաների նկատմամբ, սակայն տարբեր պատճառներով ընդունվեց Պոլիտեխնիկի քոլեջ՝ ընտրելով ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունը:

«Սովորեց և ավարտեց: Կարծում էր նաև, որ մարդը պետք է նոր տեխնոլոգիաներով զբաղվի: Ասում էր՝ հիմա ինֆորմացիայի դար է, պետք է շատ ինֆորմացված լինես, ինչ էլ անելու լինես, ամեն ինչ պտտվելու է համակարգչի շուրջ: Մտածում էր նաև բիզնես ունենալու մասին, որ լեզուները և տնտեսագիտությունը պետք է կապեր իրար, այնքան մտքեր ուներ: Ասում էր՝ մարդը որքան շատ բան իմանա, այնքան մյուսներն իրենից կախված են լինելու: Մարդն այդ դեպքում լծակներ կունենա»: Խաչիկը զորակոչվել է պարտադիր զինծառայության 2022 թ.-ի հունվարի 19-ին: Ծառայում էր Կապանում՝ Կարմրաքարում գտնվող զորամասում: Տիկին Լուսինեն խոստովանում է՝ 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, ուներ անհանգստություն, անգամ մտածում էր երկրից հեռանալու մասին, քանի որ, իր իսկ խոսքով, «մեր պայքարն արդյունք չէր տալիս, մեկ ստորագրությամբ հանձնում էին»:

«Առաջարկեցի Խաչիկին գնալ երկրից, պատասխանեց՝ ուշացել ես, «սխալ» ես դաստիարակել, ուշացած եկել ես ու սխալ բաներ ես ասում: Եթե ուզում ես, գնա, բայց ես չեմ գալու: Դա եղել է Խաչիկի վճռական խոսքը: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Խաչիկս արդեն նախազորակոչային էր, 18 տարեկան էր դառնում: Դասընկերները, ընկերները գնացին բանակ: Խաչիկը սովորում էր Պոլիտեխնիկի քոլեջում, բանակ չէին տանում: Պատերազմի օրերին անհանգիստ էր, ընկերներից մեկը վիրավոր էր, մյուսը զոհվել էր: «Իմ տարեկիցները զոհվում են, իսկ ես Երևանում նստած եմ»: Այս հարցն իրեն շատ էր տանջում, մարդ էր փնտրում, որ իրեն տանի Արցախ: Մի անգամ Խաչիկին «պահեցինք»՝ ասելով, որ եթե մեր տնից ինչ-որ մեկը գնա, հայրն է լինելու: Մի անգամ այդպես կանխեցինք: Բանգլադեշում ունենք Արամոյի ջոկատ, ընկերներով գնացել էին, ասել, որ ուզում են մեկնել ռազմի դաշտ: Արամոն ասել էր՝ այո, դուք պետք է գնաք, բայց ձեր ժամանակին: Այդ օրը շատ տխուր եկավ տուն, բայց դադարեցրեց այլևս ճանապարհների փնտրտուքը դեպի Արցախ: Իսկ երբ նոյեմբերի 9-ին «հանձնեցին», հիշում եմ իր բարկությունը, հուզմունքը: Հաճախ էինք միասին գնում Եռաբլուր, շրջում:

Զրուցում էինք, տղաների պատմություններն էի պատմում: Ու չեմ մոռանա իր աչքերի կրակը, սեղմված բռունցքերը, երբ ասաց՝ երանի մի հրաշքով Եռաբլուրի տղաները ոտքի կանգնեին, ու կգնայինք մինչև Արևմտյան Հայաստան: Հարցրեցի՝ դու քեզ ինչո՞ւ իրենց միացրեցիր: «Ինչի՞, կասկածո՞ւմ ես քո տղուն, իրենցից պակա՞ս մեկն եմ»»: Մայրիկն ասում է՝ ծառայության ամիսներին որդին դիրքեր էր բարձրանում: «Չէր սիրում խոսել ծառայության ընթացքից, պատմել, թե որտեղ է լինում՝ լիներ դա հեռախոսով, թե անգամ այն օրերին, երբ արձակուրդ էր գալիս: Այդ հարցում «չի կարելին» էր գործում: Ասում էր՝ մա՛մ, քեզ նման հարցերը չպետք է հետաքրքրեն, կարևորը՝ գիտես, որ ծառայում եմ, լավ եմ: Պատերազմն սկսվելուց ժամեր առաջ եմ խոսել Խաչիկի հետ, դադարեցրեց զրույցը՝ մա՛մ, պետք է դիրքը պահեմ, այլևս իրավունք չունեմ խոսելու»: Սեպտեմբերի 13-ը Խաչիկի զոհվելու օրն է: Մայրիկն ասում է՝ այդ օրը դադարել է բաբախել նրա սիրտը: Զոհվելու վայրը Սյունիքի մարզի Շիկահողի դիրքն է:

«Մինչև հիմա փնտրում եմ Խաչիկին, քանի որ իրեն վերջին հրաժեշտը չեմ կարողացել տալ»: Խաչիկի անունը եղել է անհետ կորածների ցուցակում և ոչ զոհվածների, այդ պատճառով ծնողները ԴՆԹ հետազոտություն չեն հանձնել: Բայց Խաչիկը եղել է այն 35 տղաներից մեկը, որոնք տուն «վերադարձան» օրեր անց: «Շարունակում էինք իրեն փնտրել, ժիր էր, աշխույժ, հույս ունեինք, որ իրեն չէր կարող որևէ վատ բան պատահած լինել: Խաչս ծանր տեխնիկայից է կրակել ու ընդառաջ գնացել ադրբեջանցիներին, թե ինչո՞ւ, այդ հարցի պատասխանը չունենք: Ավելի մոտ է տեղափոխվել, որ ավելի դիպուկ կրակի»: Խաչիկի ընտանիքը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի, տարբեր մարդիկ տարբեր պատմություններ են ներկայացնում, և ծնողները այդ բոլոր պատմությունների մեջ փորձում են գտնել ճշմարիտը, իրականությունը: Դա անելը բարդ է, քանի որ, տիկին Լուսինեի խոսքով, նաև պետական մակարդակով իրենց ոչինչ չի ասվում:

«Մի մասն ասում էր, որ Խաչիկը զոհվել է, մյուս մասը՝ որ վերևում վիրավոր է մնացել: Մեկ տարի անց իմացանք՝ ծանր վիրավորում է ունեցել, երբ ադրբեջանցիները վերցրել են իրենց դիրքը: Այդ ժամանակ են իրեն սպանել: Այդ մասին փաստում են դատաբժշկական փորձաքննության արդյունքները»: Քրեական գործի վարույթի շրջանակներում շարունակվում են քննել Խաչիկի զոհվելու հանգամանքները: Ընտանիքը հույս ունի քննության ավարտին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: «Արդեն մեկ տարի չորս ամիս է, ինչ Եռաբլուրում ենք բնակվում: Մեր օրը սկսվում և վերջանում է այնտեղ: Մի հերթապահություն էլ մենք ենք իրականացնում: Հետպատերազմյան աղետն ավելի սարսափելի է, քան պատերազմյանը»: Խաչիկը կրտսեր եղբայր ունի: «Երբ արձակուրդ էր եկել, մի միտք ասաց՝ ես ամեն ինչ անելու եմ, որ Էրիկը չծառայի: Անակնկալի եկա: Այնպես ստացվեց, որ Էրիկն օրենքով ազատվեց ծառայությունից»: Խուստուփը Խաչիկի սիրելի սարն էր:

«Զրույցների ընթացքում ասում էր՝ Սյունիք ոտք դնելուց ի՞նչ եք զգում: Չե՞ք զգում Նժդեհի շունչը, Նժդեհի, որը պաշտպանել է Սյունիքը: Հիմա շատ եմ զրուցում Խաչիկի հետ: Միշտ պատկերացնում եմ, թե ինչ-որ քայլ անելուց առաջ ինչ կմտածեր Խաչիկը: Չէր սիրում, որ մարդիկ չարանում էին, չար մարդ չէր սիրում: Բարկանում էր, երբ մեր ժողովրդին բան էին ասում, ասենք՝ «մեր հայերը լավը չեն»: Շեշտում էր՝ ժողովուրդը մեզանից է «սկսում», յուրաքանչյուրիցս, ամեն անգամ նման արտահայտություն անելիս պետք է մեր գործողություններին նայենք, եթե ամեն մեկս մեր ներսից լավը լինենք, փոխվենք, մեր երկիրն էլ լավը կլինի: Մեր երկիրը շատ լավն է, գուցե երբեմն մենք ինչ-որ հարցերում լավը չենք: Պիտի փոխվենք: Հիմա, երբ վերլուծում եմ Խաչիկիս մտքերը, մտածում եմ՝ այս ինչպե՞ս այդքան խտացված կյանք ապրեց: Խաչիկի էությունն էր այդպիսին»: Այս սերն է Խաչիկին ու հարյուրավոր տղաների առաջնորդել պատերազմների ծանրագույն օրերին: Այս անձնազոհության արդյունքը պետք է զարգացող ու հզոր հայրենիքը լինի, հակառակ դեպքում ինչպե՞ս ենք նայելու տղաների աչքերին:

Հ. Գ. - Խաչիկ Գրիգորյանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն», իսկ զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված