«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում կապերի եւ երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները լիակատար ձեւով կպահպանեն ինքնիշխանությունն ու իրավադատությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ի մամուլի ասուլիսում։
«Վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հրապարակային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապի հաստատման թեմային։ Ընդ որում՝ վարչապետ Փաշինյանը ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանում կտրականապես դեմ են Զանգեզուրի միջանցքին։
«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից»,- ասաց Լավրովը։