«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Հայաստանում բռնապետություն է․ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ,
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթության պետական չափորոշչում ցանականում է «Հայոց պատմություն» կապակցությունը փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևով, որի նպատակն է, իբր, ամրապնդել պետականության գաղափարը սովորողների շրջանում։
 
Այս առնչությամբ ցանկանում ենք նշել, որ «Հայոց պատմություն» կապակցությունը իր մեջ պարունակում է թե՛ Հայաստանի պատմություն, թե՛ հայերի պատմություն հասկացությունների բովանդակությունը։
 
Չհավակնելով մտնել լեզվաբանների դաշտը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ «հայոց» ձևը ոչ միայն «հայեր» բառի սեռական հոլովի գրաբարյան տարբերակն է, այլ նաև «Հայք» բառի սեռական հոլովն է․ Հայք-Հայոց, որովհետև Հայք երկրանունն ինքնին նաև հայեր է նշանակում (Մոկք, Ուտիք և այլն)։
 
Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց «Հայքի պատմություն», այսինքն՝ Հայաստանի պատմություն իմաստն է արտահայտում։ Ուստի «Հայոց պատմություն» կապակցությունը լիարժեքորեն իր մեջ պարունակում է Հայաստանի պատմության հանգամանքը, պետականամետ իմաստ արտահայտող ձևակերպում է։ Միևնույն ժամանակ, «Հայոց պատմություն» կապակցությունը նաև արտահայտում է Հայոց հայրենիքից ու պետությունից դուրս ապրող հայերի, ազգային կառույցների պատմությունը։ Սփյուռքահայությունը, գաղութահայությունը անգնահատելի դեր են խաղացել իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի ընթացքի վրա, ուստի «Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելով հայոց պատմության այդ կարևորագույն մասերը դուրս են մնում։
 
«Հայաստանի պատմություն» կապակցությունը կիրառելը ոչ միայն հստակություն չի մտցնում դասընթացի անվանման բովանդակության մեջ, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, այլև, ընդհակառակը, բազմաթիվ կեղծ հարցեր ու թեզեր առաջ քաշելու տեղիք է տալու․ ծավալվելու են անպտուղ քննարկումներ, թե ո՞րն է Հայաստանը (համոզված եմ, մի օր այս կապակցությամբ գլխավոր ազգակործանը միտք է հայտնելու, թե «պետք է հստակեցնել, թե ինչ է Հայաստանը»), հանգամանք, որ լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական հակագիտական ու հակահայկական քարոզչական օրակարգերում։
 
Հայտնի է, որ խորհրդային ժամանակներում կիրառվում էր «Հայ ժողովրդի պատմություն» ձևը։ Խորհրդային կարգերի վերացումից և Հայաստանի անկախացումից հետո հայ ականավոր պատմաբանները (Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան, Բաբկեն Հարությունյան և այլք) երկարատև ու բովանդակալից քննարկումներ են ունեցել և հանգել են հենց այն մտքին, որ ճիշտը «Հայոց պատմություն» ձևն է, որն իր մեջ պարունակում է թե՛ պետականամետ Հայաստանի պատմության, թե՛ հայ ժողովրդի, հայ իրականության պատմության իմաստները։
 
Հատկանշական է, որ ԿԳՄՍ նախարարության այս տխրահռչակ նախաձեռնությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ դե ֆակտո վարչապետը միտք հայտնեց, որ «Հայոց պատմություն» ձևակերպումը պետք է փոխարինել «Հայաստանի պատմություն» ձևակերպմամբ։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանում բռնապետություն է, որ պետական ինստիտուտները շարժվում են բռնապետի քմահաճույքով։
 
Առաջարկում եմ հանրային քննարկումների այս փուլում լինել ակտիվ, մտնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (https://www.e-draft.am/projects/6771/about) և դեմ քվեարկել այս նախագծին։ Շատ օգտակար կլինի նաև առաջարկությունների բաժնում համապատասխան հիմնավորումներով ներկայացնել առաջարկություն՝ հանրակրթության չափորոշչում Հայոց պատմություն ձևակերպումն անփոփոխ թողնելու մասին։ Մեր ակտիվությունից կախված է հակազգային այս նախաձեռնության տապալումը։
Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ
Ամենադիտված