Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


Շարունակում ենք զբաղվել... ոչնչով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են երևի պարբերաբար իրենք իրենց, կամ իրար հետ զրույցներում հարց տալիս՝ «էս ի՞նչ ենք անում... հայերով»: Սակայն, հաշվի առնելով իրավիճակն ու առկա սպառնալիքները, թերևս ավելի տեղին կլիներ շեշտադրումը, թե՝ ինչ(եր) չենք անում հայերով: Բայց նախ՝ պետք է տալ մեկ այլ կարևոր հարց. ի՞նչ է անում թշնամին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, եթե կուզեք՝ այդ մարդակեր ու հայատյաց պետական կազմավորման պարագլուխ Ալիևը: Մակերեսային դիտարկումների սիրահարների տեսանկյունից՝ Ալիևը, գտնվելով իր պաշտոնավարման վարկանիշային բարձրակետում, զբաղված է «վերընտրություն» բեմադրելով, այսպես ասած՝ «արտահերթ նախագահական ընտրություններ» է անում: Իսկ իրականում և գործնականում թշնամին, ի դեմս Ալիևի, պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, ինչի մասին տևական ժամանակ զգուշացնում են բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Զինվում է, թարմացնում ու լրացնում է իր սպառազինությունը, դիվանագիտական երևացող, բայց ավելի շատ չերևացող խողովակներով իր համար ապահովում է հնարավորինս ձեռնտու պայմաններ՝ նախատեսած ագրեսիայի կամ իրավիճակի լարման դեպքում ձեռքերին ազատություն տալու համար: Ավելին, թշնամին չէր էլ դադարեցրել պատերազմական գործելակերպը, այս ընթացքում, ինչպես հիմա ընդունված է ասել, «հիբրիդային պատերազմ» էր շարունակում վարել: Այդօրինակ պատերազմի կոնտեքստում են քարոզչահոգեբանական ագրեսիվ գործողությունները՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» հռչակելը, Հայաստանի մարզերը ադրբեջանական «տեղանուններով» նշող քարտեզներ տարածելը, Արցախի գերված ղեկավարների բանտային նկարները տարածելը, ռազմաշունչ հռետորաբանությունը և այլն, և այսպես շարունակ:

Մեկը չէ, երկուսը չէ, դրսևորումներն էլ ամենօրյա են ու քաջածանոթ լրահոսին թեկուզ աչքի պոչով հետևողներին: Իսկ չհետևողների համար միևնույնն է. եթե նույնիսկ մարտական գործողությունները ծավալվեն նրանց շենքերի շքամուտքերի մոտ, էլի շարունակելու են մրմնջալ, թե՝ «դե, ինչ ուզում է՝ լինի, միայն թե... խաղաղություն լինի»: Բայց թողնենք ինքզինքը գիտակցաբար երազախաբության մատնող այդ յուրօրինակ հայրենակիցներին և դառնանք հարցին, թե ի՞նչ ենք անում առկա սպառնալիքների դեմ հանդիման: Ժողովրդական բառուբանով ասած՝ ի՞նչ բանի ենք: Ճիշտ է, Սահմանադրություն ենք փոխում, իսկ եթե ավելի ստույգ ասենք՝ ոտքով-գլխով ընկղմվել ենք Նիկոլ Փաշինյանի նետած խայծային թեմայի՝ «նոր Սահմանադրության» քննարկումների մեջ: Բանակից փողով «թռնելու» օրինագիծ ենք ընդունում: Կոչումներն ենք վերացնում: Չծանրաբեռնենք. յուրաքանչյուրը կարող է շարունակել թվարկումը: Այսինքն, մեզ հուզող հարցադրման տեսանկյունից՝ մենք զբաղված ենք... ոչնչով, ոչ մի բանով: Ո՛չ մի: Մի հատ էլ ընդգծենք. թշնամին պատրաստվում է պատերազմի, մենք... ոչ մի բան չենք անում:

Շարունակում ենք արձանագրել Հայոց բանակում ոչ մարտական պայմաններում կորուստները: Տարին նոր-նոր է սկսվել, բայց արդեն 4 զոհ ունենք: Թշնամին պատերազմի՞ է պատրաստվում: Գլուխը՝ քարին: Նիկոլ Փաշինյանը կգնա որևէ դպրոց, հանդերձարանի կախիչները կքաշքշի, ցնցուղներն ու զուգարանակոնքերը կցնցի, իսկ թշնամին երևի միայն այդ տեսարաններից կվատանա ու բերանքսիվայր կգետնատարածվի... Մի խոսքով, մենք շարունակում ենք ոչինչ չանել: Ու սա միայն այս իշխանություններին չի վերաբերում: Նրանց դեպքում ամեն ինչ պարզ է: Ավելին, նրանք հենց ամեն ինչ անում են: Ճիշտ է, ոչ մեր հարցադրման կոնտեքստում, այլ իրենց նպատակները մինչև վերջ կյանքի կոչելու, պատերազմի ու հազարավորների մահվան պատճառ դառնալուց, Արցախն ուրանալուց, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնելուց, արցախցիներին տնանկ անելուց հետո հիմա էլ պատրաստվում են նոր զիջումների՝ մեզ բոլորիս զբաղեցնելով վերը նշված ու բազմաթիվ նման հարցերով: Ու զբաղեցնում են: Իսկ մենք շարունակում ենք զբաղվել պարզ ա պես... ոչնչով: Առավեագույնը ՝ դժգոհելով:

Հ.Գ.-Հա, չմոռանանք, «Հայոց պատմություն» առարկան էլ դարձնում ենք «Հայաստանի պատմություն»: Ծափ տվե՛ք, արա՛...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամենադիտված