Գերմանիան պատերա՞զմ է հայտարարում ՌԴ-ին․ հայտարարություն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բեռլինը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը։
«Անհրաժեշտ է զինվել այս հեռանկարի համար, դա այն է, ինչ մենք հիմա անում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ միասին։ Եվ դա անհրաժեշտ է», - ասել է նախարար Պիստորիուսը ZDF հեռուստատեսության եթերում:
Ավելի վաղ պաշտոնյան ասել էր, որ Ռուսաստանի հետ ռազմական գործողություններ կարող են սկսվել առաջիկա հինգից ութ տարիների ընթացքում: Bild-ի տվյալներով՝ դրան կներգրավվեն տասնյակ հազարավոր գերմանացի զինվորներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկիրը չի պատրաստվում կռվել Եվրոպայի հետ։