«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը


Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի նոյեմբերին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում տնտեսական աճի տեմպը  2023 թ. նոյեմբերին աճել է` հասնելով 11.2 տոկոսի: Աննշան գնանկում է արձանագրվել 2023 թ. դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ: Արտահանման աճի տեմպը բացառիկ է եղել 2023 թ. նոյեմբերին՝ պայմանավորված էր ոսկու և զարդերի արտահանմամբ: Նույն ամսին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ, իսկ հանրագումարային պակասուրդը մնացել է պլանավորվածից ցածր մակարդակում: Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տբվյալները ներկայացված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում։

Ըստ աղբյուրի՝ 2023 թ. նոյեմբերին տնտեսական ակտիվության տեմպն արագացել է` հասնելով 11.2 տոկոսի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ - ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)` 2023 թ. հոկտեմբերի 6.2  տոկոսի համեմատ:

«Արդյունաբերության աճի տեմպն ավելացել է՝  հոկտեմբերի 0.6 տոկոսից նոյեմբերին հասնելով 24 տոկոսի, ինչը պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ծավալների 33 տոկոս իրական աճով: Սա իր հերթին պայմանավորված էր նոյեմբերին թանկարժեք զարդերի թողարկման գրեթե 13.7 անգամ մեծ ծավալներով (ՆՏՆԺՀ)` արժեքով գերազանցելով սննդամթերքի արտադրության ծավալները, որը մշակվող արդյունաբերության ավանդաբար ամենամեծ խումբն է: Նոյեմբերին թեթև արդյունաբերության աճի բարձր տեմպը մասամբ չեզոքացվեց հանքարդյունաբերության ոլորտի արտադրության խնդիրներով, որի վրա բացասական անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սոթքի հանքի շահագործման ժամանակավոր դադարեցումը: Առևտրաշրջանառության ծավալները ևս ավելացան` հոկտեմբերի 26 տոկոսից (NՏՆԺՀ) նոյեմբերին հասնելով 32 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչին նպաստել են ՀՀ կառավարության կողմից դրամական միջոցների փոխանցումը Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված անձանց: Շինարարության ոլորտի աճը դանդաղեց, թեև նոյեմբերին պահպանվել է երկնիշ մակարդակում` 11.4 տոկոս (ՆՏՆԺՀ): Ծառայությունների ոլորտի 2.4 տոկոս աճն (ՆՏՆԺՀ) (չհաշված առևտուրը) ամենացածրն էր. դա պայմանավորված է նոյեմբերին բազայի  31 տոկոս բարձր աճով: Տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին պահպանվել 9.4 տոկոսի մակարդակում (ՆՏՆԺՀ) և շարունակել է գերազանցել ակնկալիքները:  

Գործազրկության մակարդակն աննշան աճել է 2023 թ. 3-րդ եռամսյակում (ՆՏՆԺՀ), իսկ աշխատուժի կազմում մասնակցությունը ևս ավելացել է: 2023 թ. 3-րդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 12 տոկոս` բարձրանալով 2022 թ. 3-րդ եռամսյակի 11.6 տոկոսի համեմատ, ինչը պայմանավորված է աշխատուժի կազմի 2 տոկոս ավելացմամբ (զբաղվածների և գործազուրկների զուտ ցուցանիշ): Աշխատուժի կազմում մասնակցությունը 2023 թ.  3-րդ եռամսյակում կազմել է 61.7 տոկոս` 2022 թ. 3-րդ եռամսյակի  60.9 տոկոսի համեմատ»,- նշված է ամփոփագրում:

Ըստ դրա՝ զուտ դրամական փոխանցումները 2023 թ. նոյեմբերին նվազել են` 2022 թ. նոյեմբերի համեմատ` 82, իսկ 2023 թ. հոկտեմբերի համեմատ` 68 տոկոսով: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 21 տոկոս (ՆՏՆԺՀ), իսկ արտահոսքերն ավելացել 26 տոկոս (ՆՏՆԺՀ): Ներհոսքերի կրճատումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից հոսքերի 29  տոկոս նվազմամբ (Գծապատկեր 2): Արտահոսքերի հիմնական ուղղություններ են Մոնակոն և ԱՄՆ-ն:

«2023 թ. դեկտեմբերին (ՆՏՆԺՀ) գրանցվել է գների 0.6 տոկոս անկում: Դա միջին գնաճը իջեցրեց 2 տոկոսի 2023 թվականին, ինչը կտրուկ անկում է 2022 թ. 8.6 տոկոսից: Դրան արձագանքելով` 2023 թ. դեկտեմբերի 12-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 25 բազիսային կետով` իջեցնելով մինչև 9.25 տոկոս: Դեկտեմբերին գնանկման հիմնական գործոնը սննդամթերքի գների 5 տոկոս նվազումն էր (ՆՏՆԺՀ): Այդուհանդերձ, մյուս ապրանքային խմբերում գները բարձրացան, և ամենից շատ բարձրացան ալկոհոլի և ծխախոտի գները` մինչև 8.4 տոկոս (ՆՏՆԺՀ)` արտացոլելով այս ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացումը։

Արտահանման ծավալների աճը բացառիկ բարձր էր` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալների նշանակալի աճով: 2023 թ. նոյեմբերին ապրանքների արտահանման ծավալներն հասան 86 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների արտահանման ծավալների յոթնապատիկ ավելացմամբ: Դա ընդհանուր արտահանման կազմում այս խմբի մասնաբաժինը մեծացրեց` 2022 թ. նոյեմբերի 18 տոկոսից մինչև 66 տոկոս` 2023 թ. նոյեմբերին: Այս խմբում չմշակված կամ կիսապատրաստի ոսկու արտահանումն աճել է 12 անգամ (ՆՏՆԺՀ), իսկ թանկարժեք զարդերինն ու մասերինը` 17 անգամ (ՆՏՆԺՀ): Տեքստիլի և կոշկեղենի ծավալը ևս աճեց, համապատասխանաբար, 36 և 29 տոկոսով, մինչդեռ մյուս ապրանքային խմբերում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են: Ապրանքների ներմուծման ծավալներն աճեցին 25 տոկոսով (ՆՏՆԺՀ)` նաև պայմանավորված կիսապատրաստի ոսկու ներմուծմամբ: Հանրագումարում` 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արտահանման ու ներմուծման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 45 և 41 տոկոսով»,- նշում են ՀԲ փորձագետները:

Նրանց դիտարկմամբ՝ ՀՀ դրամը շարունակել է աստիճանական արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ: 2024 թ. հունվարի 9-ի դրությամբ, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կազմել է 405.6 ՀՀ դրամ կամ 0.6 տոկոսով ավելի թույլ է եղել 2023 թ. դեկտեմբերի համեմատ, և 2.7 տոկոսով թույլ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ:

 2023 թ. տարեվերջին միջազգային պահուստները կազմել են 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը հավասար է 3 ամսվա ներմուծման ծածկույթի և 510 միլիոն ԱՄՆ դոլարով քիչ է  2022 թ. տարեվերջի պահուստների համեմատ (Գծապատկեր 5): Սա մասամբ պայմանավորված է 500 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով եվրոբոնդերից 188 միլիոն ԱՄՆ դոլարի ետ գնմամբ, որի վերջնաժամկետը 2025 թ. մարտին, ինչպես նաև ծրագրային վարկերի որոշակի ուշացումներով:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թ. նոյեմբերին գրանցվել է բյուջեի 44 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Սա նոյեմբերին հանգեցրել է բյուջեի հանրագումարային պակասուրդի 63 միլիարդ ՀՀ դրամի կամ տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Հարկային մուտքերի աճը նոյեմբերին եղել է համեստ` 5 տոկոս (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է եկամտային և ակցիզային հարկերի ավելացմամբ (համապատասխանաբար, մինչև 15 և 16 տոկոս), իսկ ԱԱՀ և շահութահարկի հավաքագրման մակարդակն ընկել է, համապատասխանաբար, 5.5 և 22 տոկոսով: Ծախսերը կրճատվել են 11 տոկոսով, ինչը պայմանավորվել է ընթացիկ հաստատագրված ծախսերով և 29 տոկոսով ցածր կապիտալ ծախսերով` կապված պաշտպանության ոլորտում կրճատված հատկացումների հետ: Այդուհանդերձ, սոցիալական տրանսֆերտները և սուբսիդիաներն ավելացել են, համապատասխանաբար, 4 տոկոսով (ՆՏՆԺՀ) և 5 տոկոսով (ՆՏՆԺՀ)` արտացոլելով ԼՂ-ից տեղահանված մարդկանց հատկացված դրամական փոխանցումներն ու այլ աջակցությունը: 

ՀԲ փորձագետների գնահատմամբ՝  2023 թ. նոյեմբերին Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է աճել և ֆինանսական կայունության ցուցանիշները մնացել են կայուն: Վարկերն ու ավանդները ավելացել են, համապատասխանաբար, 2.3 և 1.5 տոկոսով (ՆԱՀ): Կապիտալի համարժեքությունը մնացել է անփոփոխ` 20.1 տոկոս, իսկ ընդհանուր վարկավորման կազմում չաշխատող վարկերի գործակիցը պահպանվել է 3 տոկոսից ցածր մակարդակում: Ակտիվների շահութաբերությունը, որը բանկային համակարգի եկամտաբերության ցուցիչ է, կազմում է 3.3 տոկոս:




Գիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Ամենադիտված