«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը


Ափսոսում ենք, որ բժիշկները այդպես էլ թույլ չտվեցին հանդիպում Հայկի հետ, որ եղբայրս իմանա՝ մենակ չէ…

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ստեփանակերտում Հայկ Իշխանյանին ճանաչում էին բոլորը։ Նա շուրջօրյա գործող միակ դեղատան աշխատակիցն էր։ Քույրը՝ Անուշ Թավադյանը MediaHub-ին պատմեց ուղիղ 4 ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին իրենց ընտանիքում կատարված ամենաողբերգական պատմությունը։ 
Հայկը ևս աղետի գոտում էր։ Մինչ սեպտեմբերի 25-ը Հայկը վառելիք էր փնտրում, անգամ ֆեյսբուքյան էջի վերջին գրառումը ցանկացած գնով վառելիք գնելու մասին է։ Հրադադարից հետո ամեն օր Հայկը բենզնալցակայաններում էր։ Քույրն ասում է, որ տանը որոշ քանակի կար, բայց ասում էր՝ «վախենում եմ, խցանումների մեջ քչություն անի»։ 

«Ամուսինս աշխատավայրում էր, ես երեխաների հետ տանը։ Այդ օրը երեկոյան մայրս զանգեց ու տագնապահար ձայնով պատմեց կատարվածի մասին։ Ես, բնականաբար, հանգստացրեցի նրան, ասելով, դեռ չգիտենք ինքը ո՞ր լցակայանում է։ Մտքովս չէր անցել, որ դա լցակայան չէր, պահեստ էր, իսկ կատարվածը՝ իսկական աղետ»,- ասաց Անուշը։ 

Հետո, երբ սկսել են որոնել Հայկին ու չեն գտել, ընտանիքի անդամներն այցելել են հիվանդանոցներ։ 
«Ինձ համար դժվար էր եղբորս տեսնել այդ վիճակում։ Գրեթե անճանաչելի էր, մարմինն այրվածքների մեջ, ինքը անասելի ցավեր ուներ։ Ես երբեք չեմ մոռանա տեսարանները, որ այդ օրը կար Ստեփանակերտի հիվանդանոցներում։ Նույնիսկ հիմա պատմելիս վերհիշում ու փշաքաղվում եմ»։ 

Հաջորդ օրը Երևանից Ստեփանակերտ եկան փրկության ուղղաթիռները։ Հայկը տեղափոխվեց Երևան։ Նրա կինը՝ Էլինան, 2 մանկահասակ երեխաների հետ դեռ Ստեփանակերտում էր։ Ամուսնուն ճանապարհելուց հետո, նա Անուշի ընտանիքի հետ բռնում է գաղթի ճանապարհը։ 

«Երկու օր անցանք դժոխքի ճամփան, բարեբախտաբար անվնաս։ Ափսոսում ենք միայն, որ Երևան տեղափոխվելուց հետո բժիշկները Հայկի հետ հանդիպում թույլ չեն տվել, որ գոնե եղբայրս իմանա, որ ինքը մենակ չէ, մենք իր կողքին ենք։ Միայն ասել են այրվածքները շատ է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջին անգամ նրան տեսել ենք Ստեփանակերտի հիվանդանոցում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հոկտեմբերի 4-ին Հայկի ծնունդն էր, 26 տարեկան դարձավ։ Ընտանիքի անդամները տորթ են գնել, որ բուժանձնակազմը տանի նրա մոտ, բայց չեն ընդունել, ասելով՝ «Հայկի առողջական վիճակը կայուն չէ»։ 10 օր շարունակ Հայկը կռիվ էր տալիս կյանքի ու մահվան դեմ։ Բժիշկները նրան դիալիզ անելու համար ընտանիքի թույլտվությունն են խնդրել։ 

«Ասացինք՝ «եթե դա է փրկությունը, արեք»։ Հոկտեմբերի 5-ի երեկոյան զանգեցին, ասացին՝ «հիվանդի սիրտը կանգնել է»։ Մինչ մենք պատրաստվում էինք գնալ, ասացին, որ էլեկտրաշոկով վերակենդանացրել են, մեր ուրախությանը չափ չկար»,- հիշում է Հայկի քույրը։ 

Անուշ Թավադյանը ցավով նշեց, որ եղբոր սիրտը հերթական ու վերջին անգամ դադարեց բաբախել հոկտեմբերի 6-ին, նա հուղարկավորվեց Երևանում։ 

Հայկը մասնագիտությամբ դեղագետ էր։ Դեղատանը երեկոյան հերթափոխով աշխատելուն զուգահեռ զբաղվում էր նաև եվրոպատուհանների արտադրությամբ։ «Ամեն ինչ անում էր ընտանիքի ծախսերն ապահովելու, զավակներին լավ ապագա պարգևելու համար, բոլոր առումներով օրինակելի տղամարդ էր»։ 

4 ամիս առաջ Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած կրակը խեղեց ևս մի երջանիկ ընտանիքի ճակատագիր։ Հարազատները երբեք անցյալով չեն խոսում իր մասին։ Որպես հուշ, մեծ դժվարությամբ, բայց Էլինային հաջողվել է Երևան տեղափոխել Հայկի ավտոմեքենան, որ գնել էր իր համեստ աշխատանքով։

Հունան Թադևոսյան



Գիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Ամենադիտված