ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի


Նիկոլ Փաշինյանի հրեշավոր երազանքը

Քաղաքականություն

Իշխանությունների հետևողական պայքարը Հայոց պատմության, անցյալի, Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ինքնության դեմ արդեն ստանում է ինստիտուցիոնալ դրսևորում՝ ի դեմս նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնության։ Եվ մինչ իշխանության քարոզիչներն անվստահ առոգանությամբ փորձում էին համոզել, թե նոր Սահմանադրության ընդունումը կապ չունի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների հետ (թեև այդ երկրների ղեկավարները բազմիցս և ուղիղ տեքստով նման  պահանջ են հնչեցրել), Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ՝ այո, Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության հետ կապված մտահոգություններ հայտնել է։

Այսինքն՝ պաշտոնապես հաստատվեց, որ ինքնիշխան Հայաստանը սեփական Սահմանադրությունն ամբողջովին փոխում և ընդունում է այլ երկրի պահանջով։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ ոչ միայն՝ անդեմ ու անատամ, որևէ տեսլականից զուրկ ՀՀ Սահմանադրություն, այլ, որպեսզի հայ հասարակությունը զրկվի իր ինքնությունից, երեխաներին չուսուցանեն Հայոց պատմություն, Հայ Առաքելական եկեղեցին չունենա իր դերը հավատացյալ ժողովրդի համար, այն դեպքում, երբ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ նրանք հասել են իրենց գոնե միջնաժամկետ բոլոր նպատակներին։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար վտանգավոր է ոչ թե այսօրվա, այլ անցյալի ու ապագայի Հայաստանը։ Նրանք ներկայիս Հայաստանից ոչ մի սպառնալիք չեն զգում, քանի որ նրա ղեկավարությունը հերթով կատարում է իրենց բոլոր պահանջները։ Ադրբեջանը խնդիրներ ունի՝ Հայաստանի վաղ անցյալի, իսկ Թուրքիան՝ Հայոց ողջ պատմության հետ։

Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։ Եվ պատահական չէ, որ պահանջվում է  ապագայի դեմ պայքարը սկսել անցյալից, քանի որ հենց անցյալում, պատմության մեջ են աղբյուրները, որոնք իրադարձությունների այս կամ այն զարգացման դեպքում կարող են հասարակության ու պետության համար վերածննդի հիմք դառնալ։

Իրականում Ադրբեջանի խնդիրը զուտ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի դուրսբերումը չէ, որը իբրև թե պետք է երաշխավորի տարածքային նկրտումների բացակայությունը, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ է, որ հայկական ինքնությունը խեղվի այնպես ու այնքան, որպեսզի սեփական պատմության ու հիշողության մեջ ապագա սերունդները չգտնեն արժեքային, բարոյական այնպիսի կռվաններ, որոնք նրանց կարող են ստիպել Անկախության հռչակագիրը վերականգնել ոչ թե՝ զուտ որպես իրավական փաստաթուղթ, այլ՝ իրագործել դրանում արտահայտված նպատակները։ Հենց դրանով է պայմանավորված «Ապագա կա» խոստացող Հայաստանի իշխանության կատաղի պայքարը Հայաստանի անցյալի դեմ։

Արցախի հանձնումը, Հայաստանի պարտությունը՝ իր ողջ ողբերգականությամբ հանդերձ, պատմական ընթացքի տեսանկյունից շրջելի է։ Համակարգերի տեսության, ժամանակակից մի շարք այլ գիտակարգերի շրջանակներում լրջորեն ուսումնասիրված է, այսպես կոչված, «վնասից՝ օգուտ ստանալու» հայեցակարգը։

Ընդհանուր առմամբ դրա հիմքում ընկած է կանխավարկածը, որ համակարգի (այդ թվում՝ պետության) որևէ բաղադրիչի վնասից նույն այդ համակարգը կարող է օգուտ ստանալ, ինչը գիտական տերմինաբանությամբ կոչվում է համակարգի հակափխրունության հատկություն։ Բայց այդ՝ վնասից օգուտ ստանալու ֆենոմենի համար անհրաժեշտ պայման է, որպեսզի համակարգի մյուս՝ վնաս չստացած հատվածները պահպանեն կենսունակությունը՝ դրանով նպաստելով վնասված մասի, այդպիսով նաև՝ համակարգի ամբողջականության վերականգնմանը։ «Վնասից՝ օգուտի» տեսությունը պատկերավոր ներկայացնելու համար հղում է կատարվում հունական դիցաբանությունից հայտնի Հիդրայի ֆենոմենին։

Ամեն անգամ, երբ կտրում են մի քանի գլուխ ունեցող օձանման այդ արարածի մի գլուխը, դրա փոխարեն՝երկուսն է աճում։ Այնքան ժամանակ, մինչև Հերակլեսը հաղթում է Հիդրային՝ կտրելուց հետո անմիջապես այրելով գլուխների տեղում առաջացած վերքը։

Հայաստանը վերածննդի շանս ունի, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այլաբանորեն «գլխատված» Արցախի փոխարեն՝ հայկականության համակարգի մյուս բաղադրիչների միջոցով նոր «գլուխներ» ձևավորվեն։ Հենց դրանով է պայմանավորված հայկականության, հայկական ինքնության դեմ սանձազերծված պայքարը, որի նպատակն է Հայոց պատմության, Հայ Առաքելական եկեղեցու, ինստիտուցիոնալ հիշողության ոչնչացմամբ բացառել ապագայում հայկականության ամրապնդման հնարավորությունը։

Այլաբանության ողբերգականությունը մեզ համար այն է, որ եթե այսօր իրականացվող քայլերը հասնեն իրենց նպատակին, ձևավորվելու է ադրբեջանաթուրքական բազմագլուխ Հիդրա, որի գլուխներից մեկի տեղը զբաղեցնելու երազանքով էլ Նիկոլ Փաշինյանն այրում է հայկական ինքնության բոլոր օջախները։  

Հարություն Ավետիսյան  

 

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ
Ամենադիտված