Ուկրաինան գրոհել է Սանկտ Պետերբուրգի վրա․ ի՞նչ է հայտնի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարք են խոցել․ անկումից հետո ԱԹՍ-ն նավթավերամշակման գործարանի մի քանի ցիստեր է վնասել։ Այդ մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Ուկրաինայի կողմից արձակված ԱԹՍ-ն բախվել է «Նևսկի մազութ» նավթավերամշակման գործարանին՝ Գլուխոզերսկոե մայրուղու վրա։
Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքը փորձել են խոցել Սանկտ Պետերբուրգից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ առավոտյան ժամը չորսի սահմաններում՝ օգտագործելով C-400 զենիթահրթիռային համակարգը։
ԱԹՍ-ի ընկնելուց հետո ցիստերներում հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ մարել են ՌԴ ԱԻՆ աշխատակիցները։