Միգրանտները լքում են Սանկտ Պետերբուրգն ու Լենինգրադի մարզը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ միգրացիոն ծառայությունը Սանկտ Պետերբուրգից և Լենինգրադի մարզից միգրանտների զանգվածային արտահոսք է գրանցել։ Ըստ այդմ, Ադրբեջանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից միգրանտները լքում են Ռուսաստանը և վերադառնում իրենց հայրենիք։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ տարվա ընթացքում տարածաշրջանում օտարերկրացիների թիվը նվազել է 12 հազար մարդով։
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Յուլիա Բայերը 78.ru-ին ասել է, որ արտահոսքի վրա կարող է ազդել 2 պատճառ՝ արտարժույթների նկատմամբ ռուբլու թուլացումը և պատերազմի համար մոբիլիզացիայի վախը։