Պատերազմը կավարտվի՞․ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ ՀԱՄԱՍ-ի նախնական արձագանքը նույնպես դրական է։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Կատարի ԱԳՆ-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի բանակցողները համաձայնության են եկել նոր գործարքի շուրջ, որն ուղղված է Գազայի հատվածից պատանդներին ազատելուն:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո։
Այս ամբողջ ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 26 հազար պաղեստինցի է զոհվել։