Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը


Աշխարհաքաղաքական բարդ խճանկարն ու «կծիկները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի տարբեր մասերում շարունակվում են բորբոքվել հակամարտությունները։ Որոշ տարածաշրջաններում նույնիսկ հակամարտությունների կծիկներ են առաջացել, որոնք կարող են հանգեցնել խոշոր մասշտաբով տարածաշրջանային բախումների՝ բազմաթիվ կողմերի՝ այդ թվում և արտատատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ։

Օրինակ՝ Մերձավոր Արևել քում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում ռազմական գործողությունները՝ չնայած որոշակիորեն իրավիճակի լիցքաթափման միտումներ կան։ Մասնավորապես խոսվում է Քաթարի գործուն մասնակցությամբ հրադադարի կամ համաձայնության հասնելու մասին։ Բայց դա չի ենթադրում, որ դրանով լարվածությունը պարպվելու է։ Գազայում ռազմական գործողությունները նման են վառոդի տակառի և նախադրյալներ են ստեղծել, որ տարածաշրջանն ուղղակի ներքաշվի պատերազմի հորձանուտ։ Մերձավոր Արևելքում հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում պրոիրանական պրոքսի ուժերը։ Մի կողմից՝ «Հզբոլահը» ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, իսկ մյուս կողմից էլ՝ Եմենի հութիներն են հարվածում Կարմիր ծովով անցնող նավերին։ Եվ Կարմիր ծովով անցնող առևտուրն այն աստիճանի է վտանգվել, որ հութիներին հակազդելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիա է ստեղծվել։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ստիպված եղան մի քանի անգամ հարվածներ հասցնել հութիներին, սակայն դրանով խնդիրը չի լուծվել, քանի որ հութիները նույն ինտենսիվությամբ շարունակում են գրոհել առևտրային նավերը՝ սպառնալով հարվածներ հասցնել հատկապես Իսրայելին, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային։

Արդյունքում բազմաթիվ փոխադրող ընկերություններ ուղղակի նախընտրում են շրջանցել Սուեզի ջրանցքով տանող ճանապարհը, ինչի արդյունքում աճում են փոխադրվող ապրանքների գները։ Իսկ երկրներ կան, որ ուղղակի կախված են Սուեզի ջրանցքով անցնող առևտրային ուղուց։ Օրինակ՝ Հնդկաստանի ներմուծման մի զգալի հատվածը գալիս է այդ ճանապարհով։ Եվ փաստացի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի կարողանում լուծում տալ այս խնդրին։ ԱՄՆ-ը ստիպված է դիմել Չինաստանին, որպեսզի Պեկինն օգտագործի Իրանի վրա իր ազդեցությունը, որ հութիները դադարեն հարվածներ հասցնել նավերին։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն ու Իրանը միջնորդավորված կերպով հարվածներ են հասցնում միմյանց Սիրիայում, Իրաքում և Հորդանանում։

Ինչ վերաբերում է մեկ այլ տարածաշրջանում՝ Արևել յան Եվրոպայում ընթացող հակամարտությանը՝ ուկրաինական ճակատին, ապա պետք է նկատել, որ ընդհանրապես լարվածության թուլացման նշաններ չեն նկատվում։ Ամռանը սկսված ուկրաինական հակահարձակման ձախողումից ի վեր Եվրոպայի համար ավելի է կարևորվում Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը։ Դրանով է պայմանավորված, որ Եվրամիության անդամ 27 երկրները համաձայնեցրին Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը։ Անգամ որոշ եվրոպական երկրներում արդեն իսկ չեն բացառում, որ ապագայում ուղիղ առճակատում կարող են ունենալ Ռուսաստանի հետ։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում պայմաններ են ստեղծվել ռազմական ոլորտում ռեսուրսներ ներդնելու ուղղությամբ։ Մեծ արագությամբ զինվում է հատկապես Լեհաստանը։ Իսկ ԱՄՆ-ը ոչ միայն փորձում է ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում, այլև հասնել մի կետի, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չլինի շարունակել Ուկրաինայում պատերազմը։ Ու ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը փորձելու է մինչև նախագահական ընտրությունների անցկացումը ցույց տալ իրենց քաղաքականության էֆեկտիվությունը, որի արդյունքում հավաքական Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ հաղթանակած դուրս կգա։

Բայց եթե Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ը հաջողություն չունեցավ, ապա մեծանում են շանսերը, որ նախագահական ընտրությունների ժամանակ կարող են հաղթանակ տանել հանրապետականները՝ մանավանդ որ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է շատ արագ կանգնեցնել պատերազմը։ Իսկ ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություններ կան պետական միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալների հետ կապված։ Դրա համար էլ ԱՄՆ-ում իշխող քաղաքական թիմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, շտապում է արդյունքներ գրանցելու հարցում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Ամենադիտված