Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են


Ո՞ւմ անուն-ազգանունն էր ուզում իմանալ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հենց մի քիչ «նեղն են ընկնում», Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակից մյուս՝ ավելի փոքր տրամաչափի «նիկոլփաշինյանները» հանկարծ հիշում են, որ ոչ միայն ժողովուրդ կա, այլև՝ որ «ժողովուրդն է իրենց ընտրել»: Մի կարկառուն քպական էլ, իր կարծիքով զիլ սրամտություն անելով, ընդդիմադիր պատգամավորներից մեկին «դիտողություն» էր անում, թե՝ «ձեզ համար անսովոր է, որ ընտրված վարչապետն է պատասխանում...»: Ընդհանրապես, Փաշինյանի ու մյուս «նիկոլփաշինյանների» խոսույթից անպակաս են «ընտրված», «ժողովուրդն է ընտրել», «լեգիտիմ» բառերն ու արտահայտությունները: Բայց, որպես կանոն, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա թիմակից քպական կարկառունները միանգամից ամնեզիա են ունենում՝ «մոռանում» են, թե այդ «ժողովուրդն» իրենց ինչի՞ համար է ընտրել, իրենց ի՞նչ խոստումներին է «ձայն տվել», իրենց ներկայացրած ո՞ր նախընտրական ծրագրին, ավելին ասենք՝ կառավարության գործունեության ո՞ր ծրագրին է հավանություն տվել: Դեռ չենք խոսում այն մասին, թե իրականում քանի՞ տոկոսն են ընտրել 2018 թվականից հետո անցկացված մյուս երկու համապետական ու, առավել ևս, ՏԻՄ ընտրություններում, եթե հաշվի առնենք մասնակցության ցածր տոկոսը:

Հընթացս ճշտենք, որ «ժողովուրդ» բառը ՔՊ-ի հետ զուգահեռ գործածելիս չակերտների մեջ ենք նշում հետևյալ պարզ պատճառով. ցանկացած պարագայում ՔՊ-ն ձայների 100 տոկոս չի ստացել, ավելին, վերջին ընտրություններում ստացել է ընտրողների ընդհանուր թվի կեսի ձայների հազիվ կեսը, ինչն ամեն պարագայում՝ ժողովուրդը չէ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ու բնակչության ամբողջությունը չէ: Խոսքը Նիկոլ Փաշինյանին ընտրածների մասին է, իսկ դա ուղղակի մեր ժողովրդի, հասարակության միայն մի մասն է: Ինչևէ... Վերադառնանք բուն խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի և նրա յուրայինների կողմից պարբերաբար «ընտրված լինելու» հիշեցմանը: Մենք էլ այստեղ մեկ-երկու թեթևակի հիշեցում ունենք: Նախապես զգուշացնենք նաև, որ մեր հիշեցումների տեսանյութերն էլ կան, այնպես որ՝ «մոռացել եմ», «ես նման բա՞ն եմ ասել, հա՞», «ես գործարան եմ բացե՞լ» և նմանօրինակ փաշինյանական «կռուտիտները» չեն անցնի: Չնայած, եսի՞մ...

Արդեն հեռավոր թվացող՝ «կովիդային» 2020-ի մայիսին ՀՀ ԱԺ-ում ունեցած մի ելույթի ժամանակ, անդրադառնալով Արցախի ինքնորոշմանը և այն իր իշխանության կողմից անտեսելու վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կերկերուն ձայներանգով ասում է ուղղակիորեն հետևյալը. «Իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞: Ես լավ չեմ պատկերացնում դա: Բա մենք ընդհանրապես ինչի՞ մասին ենք խոսում: Խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին: Ո՞վ ա, որ պնդում ա, թե հայ ժողովրդի շրջանում ընդհանրապես մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունը իմանամ»: Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ անուն-ազգանունը այն անձի, որը դեմ է Արցախի ինքնորոշմանը կամ ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ահավասիկ, ասենք այդ անուն-ազգանունը՝ Նիկոլ Փաշինյան: Գուցե սխալվո՞ւմ ենք: Այդ դեպքում, դե, թող ելնի (ելնեն) ու էլի ԱԺ ամբիոնից հայտարարի, պահանջի (հայտարարեն, պահանջեն) Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Լավ, գուցե շատ բարձր նշաձող ենք դնում, թող գոնե համարձակվեն Արցախ բառն արտասանել:

Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ, թե իրենից բացի է՞լ ով է դեմ Արցախին, Արցախի հայությանը, Արցախի ինքնորոշմանը: Խնդրեմ՝ ՔՊ խմբակցության ամբողջ կազմը, ՔՊ կառավարության ամբողջ կազմը, ընդհանրապես ՔՊ-ն ու իրենց սատելիտները: Այստեղ գուցե և մի փոքր սխալված լինենք «ամբողջ» բառն օգտագործելիս: Ավելին, ուրախ կլինենք, եթե սխալված լինենք: Բայց այդ դեպքում շատ կցանկանայինք տեսնել այն քպականին, որը հրապարակավ կխոսի Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Հիմնակա՛նը: Փաշինյանն ու իր նման «ընտրյալների» համար ավելի ցավոտ հիշեցում: Այդ ինչի՞, ո՞ր ծրագրի, ի՞նչ նախընտրական խոստումների համար են իրենք լավ-վատ, կեղծ-անկեղծ 600 հազար և ավելի ձայներ ստացել, օրինակ՝ 2021-ին: Հիշեցնենք: Փաշինյան & ՔՊ co.-ն այդ քվեներն ստացել է նաև «անջատում՝ հանուն փրկության» մոտեցման, այն է՝ Արցախի ինքնորոշման իրենց բանաձևած մոտեցման համար: Ստացել էին քվեն ու մանդատը Արցախի ինքնորոշման իրացման, այդ նպատակով պայքարելու, որպես իշխանություն գործելու և աշխատելու համար:

Ավելին, Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման հարցն ու համահունչ շեշտադրումներ սևով սպիտակի վրա ամրագրված են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի մեջ: Ու, ի դեպ, չեղարկված չեն: Իսկ ի՞նչ է ստացվել գործնականում: Իսկ գործնականում Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացրած կարկառունների թիմը ուրացել է Արցախը (Պրահա, 06.10.2022), այնուհետև 2023 թվականին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Դրանով լեգիտիմություն է հաղորդել Ալիևի ֆաշիստական ռեժիմի կողմից բլոկադայի մեջ դրված Արցախի վրա ռազմական հարձակմանն ու Արցախի հայաթափման ցեղասպանական ոճրագործությանը: Երևի ավելորդ է ասել, թե հիմա էլ ինչի մասին են խոսում Նիկոլ Փաշինյանը և նրա քպական կարկառունները: Հակիրճ տարբերակով դա օրերս բավականին դիպուկ ձևակերպել էր Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը՝ նկատելով, որ Փաշինյանը գնացել էր ռադիոյի հարցազրույցի տաղավար, որպեսզի այնտեղից ասի, թե մենք չպիտի հայ լինենք կամ պիտի հրաժարվենք հայ լինելուց և կոչվելուց: Դե, հասկանալի է... «հանուն խաղաղության»:

Չէ՛, լուրջ, Նիկոլ Փաշինյանին ու մնացյալ կարկառուն «նիկոլփաշինյաններին» որևէ մեկը քվե տվե՞լ է Հայաստանի Անկախության հռչակագիրը պատառոտելու կամ վերացնելու համար: Ասեք այդ մարդու անուն-ազգանունը, բայց խնդրում ենք՝ «Նիկոլ Փաշինյան» չառաջարկել: Հասկանո՞ւմ եք, խոսքն անգամ ստելու մասին չէ, որ նույն Փաշինյանի դեպքում արդեն առօրեական մի բան է ընկալվում: Խոսքն այն մասին է, որ այդ անձն ու նրա գլխավորած քաղաքական խումբը քվե (մանդատ, ձայն) ստացել է այլ բանի համար, բայց իշխանության գալով կամ այն պահելով՝ անում է տրամագծորեն հակառակը: Անում է այն, ինչի համար ոչ մեկը նրան ոչ մի ձայն չի տվել: Դե, իսկ եթե այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած թիմը ոչ միայն «ժողովրդի կողմից ընտրված» լինելու մասին ծպտուն հանելու տեղ չունեն, այլև պիտի ուղղակիորեն թողնեն իշխանությունը, հեռանան իշխանությունից, ցանկալի է նաև՝ քաղաքական ասպարեզից, ու՝ առհավետ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված