Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա


«Ալիևի նպատակն է, որ հայ ժողովուրդը, Հայաստանը դադարեն գործոն լինել տարածաշրջանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության հաստատման վերաբերյալ», «Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, Հայաստանը կատարում է դրանք»: Այս և նմանատիպ կարծիքներ են հնչում հանրային քննարկման տիրույթում, բայց, ի վերջո, բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ: Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով, Ադրբեջանը փորձում է ստանալ առավելագույնը:

«Մի կողմից՝ օգտվում է միջազգային հարմար իրավիճակից՝ Արևմուտքը և Ռուսաստանը զբաղված են, չեն կարող խանգարել իր ծրագրերին, պատրաստ չեն լրջորեն միջամտել տարածաշրջանի գործերին, մյուս կողմից՝ օգտվում է նրանից, որ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստ են ցանկացած զիջման: Նույնիսկ այն պահանջներին, որոնք այս պահին Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն գնալ, Ադրբեջանը կարծում է, որ թեթևակի ուժային ճնշումից հետո կարող են գնալ նաև այդպիսի զիջումների: Շատ կարևոր է հասկանալ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Արցախի պատճառով չէր, Արցախը դրա դրսևորումներից մեկն էր: Հիմա համոզվում ենք, որ նույնիսկ Արցախը գրավելուց հետո Բաքուն և Անկարան չեն գնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, չնայած ստացել են ավելին, ինչը նախկինում որպես նախապայման դնում էին հարաբերությունները կարգավորելու համար: Նրանց գլխավոր նպատակը եղել է և կա տարածաշրջանում հայկական գործոնի ամբողջական չեզոքացումը: Այդ պատճառով էլ Ալիևը խոսում է Ադրբեջանի «պատմական տարածքների» մասին՝ պահանջների հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, ընդ որում, նախապատրաստելով և՛ իր հասարակությանը, և՛ միջազգային հանրությանը, որ այսպիսի խնդիր էլ կա: Ու չկարծեք, որ կարգավորումից հետո բոլոր խնդիրները վերջանում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Միմյանց առաջարկների փոխանցումը, հեռախոսազանգերը կամ գուցե այլ տարբերակներով կապի պահպանումը կարելի՞ է բանակցություն կոչել: «Ֆորմալ առումով կարող ենք սա բանակցություն կոչել, բայց այլ հարց է, թե ի՞նչ են ակնկալում կողմերը: Խնդիրն այն է, որ այս պահին Ադրբեջանին «Խաղաղության պայմանագիր» պետք չէ, որովհետև անընդհատ նոր, հայկական կողմի համար մեկը մյուսից ծանր պայմաններ է դնում, անընդունելի, ստորացուցիչ, ինչպիսին Սահմանադրության հետ կապված պահանջն է և այլն: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից ցանկանում են խաղաղություն ցանկացած գնով, մյուս կողմից՝ կարծում են, որ դա թույլ կտա որոշակի ժամանակ շահել: Բաքուն ևս սա շատ լավ հասկանում է և դա ներկայացնում միջազգային հանրությանը այսպես՝ Հայաստանը չի ուզում խաղաղություն կնքել, ձգձգում է: Թվում է, թե Հայաստանի իշխանությունները որոշ բաներ իրենց սխալների վրա պետք է սովորած լինեին, բայց տեսնում ենք, որ սխալը սխալի հետևից է թույլ տրվում: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն «անկլավներն» արդեն ճանաչել է ադրբեջանական, չի բացառվում, որ Բաքուն ցանկության դեպքում կարող է օգտագործել դա որպես հիմք Հայաստանի նկատմամբ էսկալացիայի կամ ագրեսիայի համար, և միջազգային հանրությանը ասել՝ տեսեք, նույնիսկ Հայաստանի իշխանություններն են դա ճանաչել իմ տարածք, չէին ցանկանում վերադարձնել, ուժով վերցրեցի: Հայաստանի իշխանություններին թվում է, որ ժամանակ են շահում, բայց իրականում իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ Բաքուն իրենց իսկ մարտավարությունը բանակցություններում օգտագործելու է Հայաստանի դեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բանակցությունների, նաև «Խաղաղության պայմանագրի» հնարավոր կնքման փուլում միջազգային խաղացողները՝ Ռուսաստանը, Արևմուտքը, տարածաշրջանային երկրները և այլք, փորձում են իրենց ներդրումն ունենալ: Իսկ դեպի ո՞ւր են հակվում Հայաստանի իշխանությունները, որոնք մինչև վերջերս արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին հայտարարություններ էին հնչեցնում: «Հայաստանի իշխանությունները նախընտրում են Արևմուտքի միջնորդությունը, հենց նրա միջնորդությամբ փաստացի Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս: Բայց Արևմուտքի միջնորդությունը չի տալիս այն արդյունքները, որոնք Հայաստանում ակնկալում էին: Հիշեցնեմ Իլհամ Ալիևի մարտավարությունը: 2022 թ.-ի գարնանը Շուշիում փորձագետների հետ հանդիպմանը նա նշում էր՝ կարծում են, որ Բրյուսելն անկողմնակալ միջնորդ է՝ ակնարկելով, որ Մոսկվան կողմնակալ միջնորդ է, այդ պատճառով նախապատվությունը տալիս են Բրյուսելին: Նախապատվությունը տալով Բրյուսելում և Վաշինգտոնում բանակցություններին՝ Իլհամ Ալիևը գործը հասցրեց Պրահա, որտեղ Հայաստանի իշխանությունները ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս:

Հայաստանի իշխանություններն ակնկալում էին, որ հանձնելով Արցախը՝ Արևմուտքի միջնորդությամբ կկարողանան Ադրբեջանից ստանալ գոնե «Խաղաղության պայմանագիր» և Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում: Բայց դա չեղավ, Արևմուտքը չկարողացավ Ադրբեջանին պարտադրել այդ քայլերը: Ներկայում Արևմուտքը դեռ դեկլարատիվ հայտարարությունների մակարդակով Բաքվի վրա որոշակի ճնշում է գործադրում, Ալիևը բացահայտ սպառնում է Արևմուտքին՝ եթե շարունակեք ճնշումը, ապա կնախընտրենք, օրինակ՝ բանակցությունների ռուսական հարթակը: Իրականում Ալիևին և իր հետևում կանգնած Էրդողանին պետք չէ ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի միջնորդությունը: Ալիևը և Ադրբեջանի փորձագետները բազմիցս ասել են, որ նախընտրում են հայկական կողմի հետ երկկողմ բանակցություններ, նրանք դա ստացան, հիմա փաստացի երկկողմ ձևաչափով բանակցություններ են: Ալիևը հասկանում է, որ Հայաստանի ներկա իշխանությունները չեն կարող իր հետ հավասարը հավասարի նման բանակցություններ վարել, դրա արդյունքները տեսնում ենք: Ցավոք, բանակցային այս գործընթացը հիմնականում ընթանում է դեռ ադրբեջանական կողմի ցանկություններով: Նա շատ հմուտ մանևրում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ստանալով իր ուզածը, բայց հիմնական նպատակը երկկողմ բանակցությունների հասնելն էր, որտեղ որևէ մեկը չի կարող իր համար խոչընդոտ լինել կամ պայմաններ դնել: Փաստացի հասել է դրան, հիմա տեսնենք, թե սա, ի վերջո, ուր է տանելու»,-հավելում է նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին՝ ընդգծում է՝ նույնիսկ միտումներ չի տեսնում, որ հայկական կողմից ցանկություն կա հարաբերությունները կարգավորելու: «Ռուսական կողմը շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի առկայությամբ: Հայաստանի իշխանությունները հստակ քաղաքականություն են վարում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանայելու առումով: Վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրում էր Հայաստանի իշխանություններին, որ նրանք օգնում են Արևմուտքին՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում: Այս պահին Ռուսաստանը որևէ կտրուկ պատասխան քայլի չի գնում, Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունները և հենց ժողովուրդը հասկանում են, թե ինչ գին է ունենալու Հայաստանի համար այս քաղաքականությունը, եթե Նիկոլ Փաշինյանը և իր թիմը տրամաբանական ավարտին բերեն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը:

Չնայած Երևանից հնչող տարբեր մեղադրանքներին, Ռուսաստանը փորձում է դեռ չգնալ պատասխան քայլերի, որպեսզի Հայաստանի իշխանությունները չկարողանան երկու երկրների միջև պառակտումը հայ ժողովրդին ներկայացնել որպես Ռուսաստանի նախաձեռնություն, այլ Հայաստանի իշխանությունները դրա պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն: Մոսկվայում այս պահին մեծ սպասելիքներ չկան, հասկանում են, թե ուր է ամեն ինչ տանում Նիկոլ Փաշինյանը, բայց նաև հույս ունեն, որ եթե Ուկրաինայում պատերազմում լուրջ հաջողություններ ունենան, այսինքն՝ պատերազմն ավարտվի իրենց հաղթանակով կամ իրենց համար նախընտրելի արդյունքով, թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ստիպված են լինելու լրիվ այլ կերպ մոտենալ Ռուսաստանից հնչող առաջարկներին, նախաձեռնություններին և հորդորներին»,-կարծիք է հայտնում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Իսկ վերջում՝ Սահմանադրության փոփոխության մասին: Եթե շաբաթներ առաջ ենթադրվում էր, որ սա արվում է Ադրբեջանի պահանջով, ապա օրերս այդ երկրի նախագահն իր խոսքում հստակ ձևակերպեց, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Պե՞տք է, արդյոք, փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և սա կարո՞ղ է լինել Ադրբեջանին տրված մեր վերջին «երաշխիքը», որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: «Սահմանադրական փոփոխություն պետք է, բայց ոչ այն տարբերակով, ինչ Նիկոլ Փաշինյանն է առաջարկում: Իմ կարծիքով, մեզ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին, որն ավելի օպտիմալ տարբերակ է Հայաստանի համար և ավելի արդյունավետ է: Նիկոլ Փաշինյանը դա չի ուզում: 2021 թ.-ի ընտրություններից առաջ մի պահ ակնարկեց այդ մասին, առհասարակ, նախքան իշխանության գալը կամ դրա առաջին ամիսներին նա սուպերվարչապետական համակարգի սուր քննադատն էր: Հետո հասկացանք, որ այդ «կոստյումն» իր դուրը շատ եկավ, և նա որոշել է պահպանել այն: Եթե Իլհամ Ալիևը շահագրգռված լիներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ապա այսպիսի ճնշում չէին գործադրի, նման հայտարարություն չէին անի, որպեսզի չխանգարեն Նիկոլ Փաշինյանին՝ գնալ, իր կարծիքով, խաղաղության ճանապարհով: Իլհամ Ալիևը, հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ չունի, ուզում է ամբողջական կոտրել և ստորացնել հայ ժողովրդին, ցույց տալ, որ «դուք նույնիսկ պետք է Սահմանադրությունը փոխեք միայն այն պատճառով, որ ես եմ դա ցանկանում»:

Իր նպատակն է ամբողջական հաղթանակի հասնել հայ ժողովրդի նկատմամբ: Նպատակն է, որ հայ ժողովուրդը, Հայաստանը դադարեն գործոն լինել տարածաշրջանում, դրա համար պետք է ամբողջապես քարուքանդ անել Հայաստանը: Այն տարբերակը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, նշանակում է հրաժարվել մեր պատմական հիշողությունից, ազգային ինքնությունից: Նպատակն է, որ երբ հետո իշխանափոխություն լինի, և Նիկոլ Փաշինյանին այլ ուժեր փոխարինեն, նրանք չկարողանան վերականգնել այն կորուստները, որ այս իշխանության օրոք հասցվել են Հայաստանին և հայ ժողովրդին: Որ ուշ լինի վերականգնվելու և պայքարելու համար, նպատակը դա է»,-եզրափակում է Հայկ Խալաթյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Ամենադիտված