«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը


«Ես լավ եմ, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ սիրում եմ». պահեստազորային Հովհաննես Պորտուգալյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հովհաննեսն ու ես ընդհանուր ընկերներ ունեինք, ինչ-որ առումով նրանք մեր ծանոթության առիթը դարձան: Բայց շփումը սկսվեց, երբ նա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկում, սկզբում չէինք պատկերացրել, որ արդեն իրար տեսել ենք ընկերական հավաքույթի ժամանակ: 2010 թ.-ի հունվարի 5-ին մեր առաջին ժամադրությունն էր: Սկսեցինք ընկերություն անել, իսկ 2012 թ.-ի օգոստոսի 19-ին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Լիանան՝ Հովհաննեսի կինը: Այն, ինչը ես մի քանի տողով ներկայացրեցի, Լիաննան ամենայն մանրամասնությամբ պատմեց՝ ներկայացնելով իր և ամուսնու ծանոթության և շփման ամեն թանկ ակնթարթը: Լիանայի խոսքով, ամուսինը ներողամիտ էր, զիջող, ամենալավը: ՛

«Իրեն բոլորն են սիրում՝ իր մարդ տեսակի, իր բարության համար: Չափազանց հասնող էր, եթե ինչ-որ մեկին կարող էր օգնել, առանց վարանելու օգնության էր հասնում: Պատերազմից առաջ ընկերոջը խոսք էր տվել օգնել, իր խոստացածն արեց ու նոր գնաց: Խոստացել էր, այլ կերպ չէր կարող: Սիրում էր, երբ ամեն ինչ կարգ ու կանոնով էր, օրինակ՝ երբեք չէր խառնում աշխատանքը և ընկերությունը: Աշխատանքի տեղում ամեն մեկն ուներ իր պարտականությունը, իսկ աշխատանքից հետո իրենք ընկերներ էին: Պատասխանատու մարդ էր, ու դրա համար իրեն շատ էին հարգում, միշտ ասում էին՝ Հովոն երբեք գործը չի խառնում ընկերության հետ: Ու այսօր իր ընկերներն ու նրանց ընտանիքներն ամուր կապ են պահում իմ ու աղջիկներիս հետ: Դրանից թանկ բան չկա»: Հիշում է, թե ամուսինն իրեն որքան է աջակցել, երբ հատկապես ծնվեցին նրանց զույգ աղջիկները:

«Ինձ հետ հավասար հոգ էր տանում մեր երեխաների մասին, բառի ամենաուղիղ իմաստով օգնել է ինձ ամեն հարցում: Ասում էր՝ գնա խանութ գնումների, երեխաների մասին հոգ կտանեմ: Իսկ այդ հոգ տանելն իր մեջ ամեն ինչ էր ներառում՝ կերակրելուց մինչև լողացնելը: Սիրում էր պատրաստել, իր պատրաստելուց հետո շուրջն ամեն ինչ հավաք էր, երբ ասում էի՝ թող մնա, ես ամեն ինչ կարգի կբերեմ, ասում էր՝ ի՞նչ տարբերություն: Երբեք չենք վիճել, մեր տանը բարձր ձայն չի լսվել, եթե անգամ եղել է ինչ-որ հարց, քննարկել ենք և անցել առաջ: Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին»: Պատերազմի օրերին Հովհաննեսը ծանուցագիր է ստանում, որ պետք է որպես պահեստազորային մեկնի Արցախ:

«Այդ ժամանակ ընկերոջ հետ չուգունի արտադրամասում էր աշխատում, գնաց զինկոմիսարիատ, ներկայացավ պետի տեղակալին՝ աշխատանք եմ կատարել, վարձատրվել դրա դիմաց, բայց աշխատանքս դեռ չեմ հանձնել, թույլ տվեք աշխատանքս վերջացնել, հետո մեկնել: Ու այդպես էլ վարվեց, աշխատանքը վերջացրեց, կրկին ներկայացավ զինկոմիսարիատ՝ պատրաստ եմ մեկնել: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, երբ պետք է աշխատանքի գնար, զանգ ստացավ՝ 15 րոպե ժամանակ ունեք, որ հրաժեշտ տաք ձեր ընտանիքին և ներկայանաք: Մի քանի իր վերցրեց ու գնաց, անգամ չթողեց, որ ճանապարհեմ իրեն, ճակատս համբուրեց՝ գնացի, ձեզ լավ կնայեք, կապի մեջ կլինենք: Նույն օրը երեկոյան իրենք շարժվում են դեպի Արցախ, գիշերը երկուսի կողմերն ինձ նամակ է գրում, որ արդեն Վարանդա են հասել: Խոսում էինք մի քանի րոպե, ժամերով խոսել հնարավոր չէր, միայն ասում էր՝ լավ եմ, ձեզ լավ նայեք, երեխեքը ո՞նց են, ի՞նչ են ասում»: Լիանան նշում է, որ ամուսնու և նրա հետ եղած տղաների անհետ կորելուց հետո են նրանց ընտանիքի անդամները շատ մանրամասներ իմացել:

«Հոկտեմբերի 8-ն էր, զանգ չեկավ, ինձ մոտ տագնապ էր, երկու օր չզանգահարեց: Հոկտեմբերի 10-ին զանգեց՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Մեր զրույցների ժամանակ ուրիշ բաներ էլ էր ասում՝ բարձիթողի վիճակի, հրամանատար չունենալու և այլ հարցերի մասին: Հոկտեմբերի 10-ից հետո էլ երկու օր զանգ չստացա: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ինձ զանգահարում է տղաներից Հրաչյայի մայրիկը՝ Հովհաննեսը փոխանցել է, որ ամեն ինչ լավ է: Հրաչյան զանգահարել էր տուն, զրուցել ու նաև փոխանցել, որ ինձ զանգահարեն, ասեն, որ Հովհաննեսի մոտ ամեն բան կարգին է: Երեխաներին տարա դպրոց, վերադառնում էի տուն, Հովոն զանգեց՝ բալ, ո՞նց ես, ի՞նչ կա- չկա, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ եմ սիրում: Իսկ ես լսում էի պայթյունների ձայները, ու կապն ընդհատվեց: Երբ հետո բոլոր փաստերն ի մի բերեցինք, հասկացանք, որ այդ զանգից հետո նա վիրավորում է ստացել: Դրանից հետո որևէ լուր չունեի իրենից: Հոկտեմբերի 14-ին է դեպքը տեղի ունենում»: Տղաների հարազատներն այդպես էլ չեն կարողանում զոհվել բառն արտասանել:

«Տղաները լինում են Վարանդայի Ղարղաբազար դիրքում: Երևանից մեկնելուց հետո նրանք եղել են Վարանդայի զորամասում, երեք օր առանց զինվորական համապատասխան հագուստի՝ կասկա, զրահաբաճկոն և այլն, զենքի մասին չեմ էլ խոսում: Գիտեմ, որ հոկտեմբերի 14-ին իրենց դիրքի վրա բայրաքթար է ընկնում, Կառլենը զոհվում է, Հովոն, Զաքարն ու Պետոն բեկորային վիրավորում են ստանում: Ժամկետային զինծառայողներից Հովսեփ Խաչատրյանն առաջարկում է վիրավորներին Վարանդայի զորամաս հասցնել, որ առաջին բուժօգնություն ցույց տան: Նստում են «Ուրալը», վիրավորները՝ մեքենայի հետևի մասում, երկու տղաները, երկուսի անունն էլ՝ Հովսեփ, առջևի մասում: Զորամասի ճանապարհին դիվերսիա է լինում, հետևակը հարձակվում է մեքենայի վրա, չորս հոգին զոհվում են, Հովսեփներից մեկն է ողջ մնում»: Հետո արդեն, երբ տղաների հարազատները չէին կարողանում նրանց հետ կապ հաստատել, տեղեկություն ստանալ, սկսեցին իրար «գտնել», իրար հետ կապ հաստատել:

«Հովհաննեսը հինգ ամիս անհետ կորած էր: Այդ ընթացքում մեկ օր տանը չենք եղել, տարբեր գերատեսչությունների դռներ եմ թակել: Ամեն տեղ եղել եմ»: Ամուսնու զոհվելու լուրը Լիանան ավելի ուշ է իմանում՝ ողջ ընթացքում նրան փնտրելով անհետ կորածների մեջ: Նաև մտքեր են ունեցել, որ գուցե տղաներին գերեվարել են: «Տղաների մարմինները գտնելու հարցում դիմեցինք փրկված տղային, գումար հավաքեցինք, որ նա մեկնի Արցախ: Այստեղից պաշտոնատար անձինք կապվեցին Արցախի պաշտոնյաների հետ, որ կարողանան որոնողափրկարարական աշխատանքների միջոցով տղաների մարմինները դուրս բերել: Հինգ ամիս նրանք եղել են բաց երկնքի տակ: Հետո արդեն մեր ուժերով տղաներին Գորիսից տեղափոխեցինք Երևան: Մայրիկի հետ Հովոյի առաջին նույնականացումը չեղավ, անգամ ուրախացա՝ ուրեմն Հովոն չէ: Զանգահարեցին՝ պետք է երեխաներին բերեք նույնականացման համար: Մարտի ութի առավոտյան ինձ «նվեր» արեցին, որ ամուսնուս նույնականացումը եղել է»: Երկար, ժպիտով ու հույզերով, կարոտով ու ափսոսանքով լի զրույցները միշտ պետք է վերջանան հարցով՝ իսկ ապրելու ուժ որտեղի՞ց գտաք:

«Նախ՝ ասեմ, որ ժամանակի ընթացքում դատարկությունն ավելի է մեծանում, չի լցվում: Կապ չունի, որ երեխաներ ունես, զբաղվածություն, մի այնպիսի դատարկ տեղ կա, որ ոչ մի բանով չի լցվում: Իր գնալու օրը մի ուրիշ՝ քնքուշ հայացքով ինձ նայեց՝ այնքան հպարտ եմ, որ դու իմ կինն ես, շնորհակալ եմ Աստծուն դրա համար, դու առանց ինձ այնքան լավ կմեծացնես մեր աղջիկներին: Հոգիս տակնուվրա եղավ այդ խոսքերից՝ իրար խոսք ենք տվել, որ մեր երեխաներին միասին ենք մեծացնելու: Չգիտեմ՝ կանխազգացո՞ւմ էր, թե՞ ինչ, ինչո՞ւ այդ խոսքերն ինձ ասաց: Ինձ միշտ ասում էր՝ դու ուժեղ ես, ամեն ինչ կարող ես հաղթահարել, ցանկացած դժվարություն: Հիմա իմ ապրելու իմաստը ոչ միայն մեր երեխաներն են, այլ նաև Հովոն: Նա նվիրյալ էր ամեն հարցում, ամեն տեղ, անձնազոհ էր յուրաքանչյուրի հանդեպ: Նրա տեսակը պետք է ճանաչեն: Հիմա այնպես եմ ապրում, որ հետագայում արժանի լինեմ իր հետ հանդիպմանը»:

Հ. Գ. - Հովհաննես Պորտուգալ յանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշանով: Հովհաննեսի կինը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Հովհաննեսը հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութ
Ամենադիտված