Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


«Հնազանդ» հարսնացու Իվետան

Asekose.am-ը գրում է.

Գեղեցկուհի, սպորտսմենուհի և կոմսոմոլուհի... Չէ՛, սա նրա մասին չէր: Գեղեցկուհի, երգչուհի և դերասանուհի... Այո՛: Այս անգամ  կզրուցենք ոչ միայն գեղեցկուհի, երգչուհի, այլև արդեն դերասանուհի Իվետա Մուկուչյանի հետ:  Նշենք, որ նկարահանվել է «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը, որի գլխավոր դերակատարուհին է   Իվետա Մուկուչյանը:

Ֆիլմի գլխավոր հերոս Աղասիկը տաքսու վարորդ է և վարում է իր հորից ժառանգած, միակ հայկական մարդատար մեքենան` «Հրթիռ»-ը («ЕрАЗ Ракета»): Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում Սաթենիկը, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից… 

- Կպատմե՞ս՝ ինչպես ստացար ֆիլմում նկարահանվելու առաջարկը: 

- Անցած տարի ամռանը ես մի հեռախոսազանգ ստացա. «Բարև՛ Ձեզ, Իվետա ջան, իմ անունը Մկո է, Դուք հնարավոր է` ինձ ճանաչում եք կինոներից, ուզում եմ Ձեզ գործնական առաջարկ անել»: Սկզբում չհավատացի, որ հենց ինքը Մկոն է զանգահարել: Քանի որ իմ ու իմ ընտանիքի կողմից շատ սիրված դերասան է, հուզմունքից շփոթվեցի ու, չգիտես ինչու, անցա «դու»-ի, հետո էլ ներողություն խնդրեցի, ինչին նա պատասխանեց. «Դե լավ, մի րոպե է խոսում ենք արդեն, հանգիստ անցիր «դու»-ի»: Երբ ասաց, որ ֆիլմ է նկարահանվելու, և ինձ է տեսնում գլխավոր դերում, պատասխանեցի, որ ես բացարձակապես դերասանական փորձ չունեմ, իսկ նա ծիծաղեց և ասաց. «Ես չեմ ուզում, որ խաղաս, ուզում եմ՝ լինես այնպիսին, ինչպիսին կաս»:

 - Առաջին քայլերն ես անում կինոյում, այն էլ՝ գլխավոր դերում: Որո՞նք էին առաջին դժվարությունները: Ինչպե՞ս ես նախապատրաստվել,ո՞վ է քեզ օգնել: 

- Երբ ստացա առաջարկը, Գերմանիայից եկա Հայաստան փորձնական նկարահանումների համար: Դրանից հետո 6 շաբաթով մեկնեցի Իտալիա: Ամեն առավոտ ժամը 8-ին հյուրանոցի ընդունարանում նստած՝ Մկոյի հետ Skype-ով փորձեր էինք անում: 1 ամիս հաճախեցի նաև դերասանական դասընթացների Neil Abbdula-ի մոտ, ով Գերմանիայում ճանաչված դերասան է: Այդ ընթացքում փորձեցի հնարավորինս շատ բան քաղել նրանից: 

Բայց այն, ինչ տվեց ինձ Մկոն, անփոխարինելի էր…Նրա հետ աշխատելը, կարծես, մասնավոր մաստեր-կլաս էր. նա այնպիսի իմպուսլներ է փոխանցում քեզ, որ հավատում ես քո կերպարին և բնական ես խաղում: Մկոն ամեն կերպ օգնեց, որպեսզի ստանձնեմ այդ ահռելի պատասխանատվությունը, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ: Կարծում եմ՝ Մկոյի նման արտիսնտն իրավունք չունի իր կողքին ունենալ թերի խաղընկեր. ինձ համար դա հարգանքի և պրոֆեսիոնալիզմի հարց է: Այդ պատճառով էլ սարսափելի հուզվում եմ, անհամբեր սպասում եմ՝ ինչպես կարձագանքի հանդիսատեսը: Ես ինքս դեռ չեմ դիտել ֆիլմը և իմ խաղից շատ դրվագներ չեմ տեսել:

 - Խոսենք կերպարի մասին՝ Սաթենիկի, ում հետ, կարծես,նմանություններ ունես. համարձակ, սեքսուալ ու անկախ կնոջ կերպար:

- Այո՛, Սաթենիկն ինձ իրոք շատ նման է: Բացի բնավորության գծերից՝ նա այնպիսի իրավիճակների հետ է բախվում, որոնցում ինքս էլ կարող էի հեշտությամբ հայտնվել: Նա համարձակ է, անկախ, իր ուզածին հասնելու համար կպայքարի մինչև վերջ, բայց, միևնույն ժամանակ, շատ բարի սիրտ ունի:

  - Ֆիլմում հարսնացուն փախչում է իր հարսանիքից… Իսկ իրականկյանքում Իվետան կկարողանա՞ր նման քայլի գնալ:

  - Կարծում եմ՝ այո՛: Խենթությունը, համարձակությունը և ուրիշների սուբյեկտիվ կարծիքի հետ հաշվի չնստելն ինձ բնորոշ է:  Նկարահանման ընթացքում որոշեցի կատակել և մի լուսանկար տեղադրեցի համացանցում՝ վերնագրելով՝ «Ամուսնանում եմ»:  Բոլորը շատ լուրջ ընդունեցին, բայց ես չէի պատկերացնում, որ իմ ընտանիքն էլ կհավատա: Մամաս այդ պահին Գերմանիայում էր, և երբ զանգեցի, ասաց. «Այնպես չի, որ զարմացանք. մենք հոգեբանորեն պատրաստվել ենք, որ մի օր դու կզանգես ու կասես՝ արդեն ամուսնացել ես ու ժամանակ չես ունեցել տեղեկացնելու դրա մասին»:

  - Շարունակելով «իրական» Իվետայի թեման... Սիրահարվա՞ծ ես:Արդյո՞ք մոտ ապագայում պատկերացնում ես քեզ հարսի զգեստով:

  - Այս պահին իմ կյանքը լիովին հագեցած է աշխատանքով. Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքներ, նկարահանումներ, նոր համագործակցություններ Գերմանիայում և այս ամենին զուգահեռ՝ իմ ու երգչախմբիս մշտական համերգային ծրագրերը Եվրոպայում: 2015թ.-ից, երբ ես կրկին վերադարձա Գերմանիա մշտապես ապրելու նպատակով, իմ գործնական զբաղվածությունը կրկնապատկվեց:

Եթե հիմա տղամարդ լիներ իմ կողքին, ես իրոք կխղճայի նրան (ծիծաղում է): Բայց, այնուամենայնիվ, դեմ չէի լինի սիրահարվել:

  - Ֆիլմը կատակերգական ժանրի է. դժվար չէ՞ միաժամանակ լինելգեղեցիկ և ծիծաղելի:

     - Իմ կյանքում հումորը «take away» սուրճի պես ինձնից անպակաս է:  Իմ նպատակն այն չէ, որ բոլորին ապացուցեմ, թե որքան գեղեցիկ եմ. մարդկանց հետ շփվելիս ես դրա մասին չեմ մտածում: Փորձում եմ միշտ բնական լինել և հուսով եմ՝ ֆիլմում նույն կերպ կընկալվեմ: Մեկ անգամ էլ շնորհակալություն հայտնեմ ֆիլմի ողջ անձնակազմին՝ մասնավորապես Մկոյին, ով իմ կյանքում նոր ու հետաքրքիր էջ բացեց ինձ բոլորովին անծանոթ ոլորտում: Հույս ունեմ, որ այս փորձս վերջինը չի լինի:

 - Ե՞րբ հանդիսատեսը կկարողանա տեսնել Մկո-Իվետա զույգինէկրաններին: Ի՞նչ ակնկալիքներ ունես ֆիլմից:

  - Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 3-ին: Այնքան եմ հուզվում…Շատ կուզեի, որ ֆիլմը նայելիս հանդիսատեսն ինձ դիտարկի ոչ թե որպես գեղեցիկ ու գլամուրային երգչուհի, այլ որպես Սաթենիկ՝ իր բոլոր ապրումներով ու հույզերով: Հուսով եմ՝  ֆիլմը շատ կսիրվի:

Պատրաստեց Սոնա Ավետիսյանը

Ի՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Ամենադիտված