Կիմ Չեն Ընը պատրաստ է զավթել Հարավային Կորեան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեան պատրաստ է օկուպացնել Հարավային Կորեայի տարածքը, եթե ի հայտ գան արտակարգ իրավիճակներ, որոնք պահանջում են ապահովել սեփական անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, փոխանցում է այդ երկրի պետական լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ Փհենյանը գլխավոր թշնամի է համարում «հարավկորեական խամաճիկներին»։
«Եվ արտակարգ իրավիճակների դեպքում նրանց գրավելը միջոց է մեր երկրի հավերժական անվտանգության, ապագայում խաղաղության և կայունության համար», - ասում է Կիմ Չեն Ընը։