Կհարձակվի՞ Ռուսաստանը Լեհաստանի վրա․ Պուտինի արձագանքը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի մասին սարսափելի պատմություններ են անհրաժեշտ Ուկրաինայում Ռուսաստանի հետ առճակատման համար հարկատուներից գումար կորզելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Նա հատկապես ընդգծել է, որ ռուսական զորքեր կարող են ուղարկվել Լեհաստան միայն այն դեպքում, եթե այն հարձակվի Ռուսաստանի վրա. «Մոսկվան շահեր չունի ո՛չ այնտեղ, ո՛չ Լատվիայում»։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանն այսօր պաշտպանում է իր ժողովրդին, իրեն, իր հայրենիքին և իր ընդհանուր ապագան։
«Անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն ուկրաինական իրադարձությունները, աշխարհը դեռ կփոխվի։
Միակ հարցն այն է, թե ինչպես դա տեղի կունենա՝ ցավոտ, արագ, թե մեղմ, աստիճանաբար» – հավելել է Պուտինը։